Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ughtavorner 21 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքների հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքների հետ

Published: 23 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ընտանիքի տարվա շրջանակներում դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներից ժամանած բազմազավակ ընտանիքների՝ ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի:

 Հայցելով Նորին Սրբության օրհնությունը բազմազավակ ընտանիքների մեծահասակ և կրտսեր անդամների համար՝ Առաքել Սրբազանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է ընտանեկան արժեքների պահապանն ու քարոզիչը, ուժեղ և ամուր ընտանիքը հզոր պետականության հիմք նկատել:

 Իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ ընտանիքը հասարակության արժեհամակարգի և լուսավոր ապագայի հիմքն է:

 Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ առողջ և արատավոր երևույթներից զերծ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ընտանիքը հաստատվի քրիստոնեական արժեքների և բարոյականության վրա, ուր պետք է գերիշխի փոխադարձ հարգանքն ու սերը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստեց, որ հայ ընտանիքները մշտապես ապրել են քրիստոնեական հավատքով ու արժեքներով, հայ ծնողները նախանձախնդրորեն հետևել և կյանքի են վերածել իրենց սուրբ հայրերից փոխանցված հոգևոր արժեքները՝ կերտելով հայ քրիստոնյայի իրենց նկարագիրը: Հայոց Հովվապետի խոսքի համաձայն, այս ճանապարհով է, որ հայ ժողովուրդը պիտի լինի հզոր և գոյատևի դարերի բարդ հոլովույթներում, այդ ոգին, նկարագիրը և հայորդիներին բնորոշ զորեղ հավատքն է և նույն հավատքով իր կյանքն արարելու վճռականությունն է, որ ուժ է տալիս հայ ժողովրդին ապրելու և ստեղծագործելու:

 Գարեգին Երկրորդ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդիների ուխտագնացությունն ամենայն հայոց հոգևոր կենտրոն վկայում է նրանց հավատի, սիրո և սրբությունների ու հոգևոր ժառանգության հանդեպ ունեցած իրենց նախանձախնդրության մասին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցելությունը Սուրբ Էջմիածին անջնջելի հետք կթողնի ընտանիքների բոլոր անդամների վրա՝ ներշնչելով նրանց նոր արարումների՝ հանուն հայրենիքի և Մայր Եկեղեցու:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդորեց ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ընտանեկան ավանդական արժեքներին, հետևել Քրիստոսի կենարար պատգամներին, ապրել հավատքով և առ Աստված սիրով, որպեսզի իրենց ընտանեկան հարկերից ներս անպակաս լինի Աստծո օրհնությունը:

 Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին ընծայեց խաչիկներ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ughtavorner 256 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի պատանի ուխտավորներին
Հաջորդ նյութը Mayr Atori veranorogum 213 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hripsimyanc ton 6
Նորություններ

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)

27 Մայիսի, 2024
Mayr ator 6
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ

6 Հունիսի, 2018
Xachqar 3
Նորություններ

Խաչքարի օրհնություն և օծում Նորվեգիայի Կրագերո քաղաքում (նկարներ)

24 Սեպտեմբերի, 2018
Mayr ator 4
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը

2 Հուլիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?