Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
01 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Իտալիայի Կաստելանի թեմի 30 քահանաների հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Իտալիայի Կաստելանի թեմի 30 քահանաների հետ

Published: 28 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Իտալիայի Կաստելանի թեմի երեսուն քահանաներին` Գերաշնորհ Ռոմանո եպիսկոպոս Ռոսսիի գլխավորությամբ:

Հանդիպման սկզբում Կաստելանի եպիսկոպոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ ամեն տարի թեմի եկեղեցականներն ուխտագնացության են մեկնում որևէ երկիր՝ ծանոթանալու տվյալ երկրի հոգևոր-մշակութային ժառանգությանը, և այս տարի ընտրվել է Հայաստանը: Ռոմանո եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց խմբի տպավորությունները:

Այնուհետև կաթոլիկ եկեղեցականներին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը՝ գոհունակությամբ անդրադառնալով երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ, եղբայրական հարաբերություններին: Գարեգին Բ Վեհափառը հյուրերին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության հետևանքով ու խորհրդային տարիներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հասցված ավերների հաղթահարմանն ուղղված ջանքերը և ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև կաթոլիկ հոգևորականների հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին, Հայոց Եկեղեցու քարոզչական գործունեությանը, հովվական կյանքին, հոգևորականների պատրաստության խնդրին և երիտասարդության քրիստոնեական դաստիարակությանը:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բերեց ներկաներին՝ մաղթելով նրանց արգասավոր գործունեություն և Աստծու Ամենազոր Աջի պահպանությունն իրենց սրբազան առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

01 2 02 2 03 2 04 2 05 1 06

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 03 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի պլանավորման հարցերով նախարարին
Հաջորդ նյութը 05 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Vrdanes qahana 214
Հարցազրույցներ

Վեհարան գրավողները թող գնան իրենց պատմական հայրենիքը ազատագրեն. քահանա

11 Հուլիսի, 2018
01 3
Նորություններ

«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվեց բարերար, բժիշկ Կարո Դերձակյանին (նկարներ)

1 Հոկտեմբերի, 2019
Hrataeakchakan 245
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

17 Հունիսի, 2022
10 4
Նորություններ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամների այցը Ծիծեռնակաբերդ (նկարներ)

10 Հունիսի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?