Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր (նկարներ)

Published: 11 Սեպտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի:
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում և Սփյուռքի համայնքներում, ինչպես նաև Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը:
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ կողմից աշխարհի տարբեր երկրներում հայապահպանությանը և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց համահայկական մի շարք խնդիրների, ներառյալ Հայաստանում և Սփյուռքում Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Մասնավորապես խոսվեց Սփյուռքի համայնքների կյանքում հայոց լեզվի գործածության հետ կապված մարտահրավերների և հայ ինքնության պահպանման վրա դրանց ազդեցության մասին։ Կարևորվեց Եկեղեցու դերակատարությունը հատկապես երիտասարդ սերնդի՝ համայնքային կյանքում գործուն ներգրավման հարցում: Այս կապակցությամբ հատկապես ընդգծվեց ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ գործածությունը Հայաստանում և Սփյուռքի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացման գործում:
Տիար Պերճ Սեդրակյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մոտ օրերս բացվելիք «Հայաստան» ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրվելու են Հայոց Եկեղեցու կողմից դարերով պահպանված` 4-ից 18-րդ դարերի հոգևոր-մշակութային գանձեր և սրբություններ:
Գարեգին Բ Վեհափառն անդրադարձավ ցուցահանդեսի բացառիկությանը` ընդգծելով, որ այն հպարտությամբ կլցնի հայորդիների սրտերը և աշխարհին հերթական անգամ կվկայի համաշխարհային հոգևոր-մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի յուրահատուկ ներդրման մասին:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Պերճ Սեդրակյանին ու Վազգեն Յակուբյանին Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ՀԲԸՄ-ի շարունակական աջակցության համար։

11 1 11 2 11 3 11 4 11 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arak Mayr u txa Ուսանելի առակ որդու և մոր մասին
Հաջորդ նյութը 11 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Գևորգյան ճեմարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությանը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Vrdanes qahana 214
Հարցազրույցներ

Վեհարան գրավողները թող գնան իրենց պատմական հայրենիքը ազատագրեն. քահանա

11 Հուլիսի, 2018
Garegin B 245
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին

27 Դեկտեմբերի, 2019
Mip HAE
Նորություններ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

15 Հուլիսի, 2018
270901
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Վարչապետի հետ

27 Սեպտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?