Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
07.02
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց «Ավրորայի» 2018 թ. հերոսներին
Նորություններ

Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց «Ավրորայի» 2018 թ. հերոսներին

Published: 7 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 7-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2018 թ. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակի հավակնորդներին` Չո Լա Աունին (Մյանմա), Սունիտա Քրիշնանին (Հնդկաստան) և Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին (Մեքսիկա)` ուղեկցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկի` Նուբար Աֆեյանի և Հարութ Շիթիլյանի:
«Ավրորայի» երեք հերոսներին ներկայացնելով Հայոց Հայրապետին` Ն. Աֆեյանն ու Հարութ Շիթիլյանը անդրադարձան նրանց բացառիկ նվիրումին ու իրենց երկրներում իրականացվող անձնազոհ առաքելությանը:
Այնուհետև Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց «Ավրորա» նախաձեռնության առաքելությունը, նախաձեռնության բոլոր զորակիցներին` ի մասնավորի համահիմնադիրներին, ինչպես նաև իրենց ներդրումը բերած բոլոր այլ անձանց:
Դիմելով դափնեկիրներին` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը մեծ գոհունակությամբ արձանագրեց վերջիններիս գովելի ծառայությունները` իրականացված Բարձրյալի պատվիրաններին և համամարդկային արժեքներին համահունչ, որոնցով աջակցություն են ստանում կարիքավորներ, նեղյալներ, սովի ու տառապանքի մեջ հայտնված մարդիկ: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով, փառք տվեց Բարձրյալին, որ մերօրյա հերոսների աշխատանքն ըստ արժանվույն գնահատվում է մարդասեր հանրության և կազմակերպությունների կողմից: Վեհափառ Հայրապետը նաև վստահություն հայտնեց, որ նրանք պետք է նույն նվիրումով, արիությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սատար կանգնել անարդարության ճիրաններում տառապող մարդկանց:
Հայոց Հայրապետը հավելեց, որ այսօրինակ նախաձեռնությունները ոչ միայն խրախուսանքն ու գնահատանքն են նրանց կատարած աշխատանքի, այլև ներշնչանք, հրավեր և կոչ բոլոր մարդկանց` իրենց անմնացորդ սերն արտահայտելու նրանց նկատմամբ, ովքեր օգնության ձեռքի կարոտ են:
Հանդիպման ընթացքում սոցիալական արդարության իրենց ընկալումների, ինչպես նաև Հայաստան կատարած այցի մասին արտահայտվեցին մերօրյա հերոսները:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arashak eps 215 Ինքս կստորագրեմ մի փաստաթղթի տակ, որ եկեղեցում ունենք մի շարք խնդիրներ, բայց անհասկանալի է վերջնագրային ոճը. եպիսկոպոսը՝ Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին
Հաջորդ նյութը Bagrat Galstanyan 245 e1580391769582 Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անընդունելի է համարում կաթողիկոսի հրաժարականը պահանջողների պահանջը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Tavush 7
Նորություններ

Տավուշի թեմի հոգևոր դասն Ամանորի գիշերն անցկացրեց մարտական հենակետում (նկարներ)

1 Հունվարի, 2017
19 Ambassador of Egypt
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպանին

19 Ապրիլի, 2017
20 4
Նորություններ

Այց Եռաբլուր և հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար (նկարներ)

20 Դեկտեմբերի, 2020
13 6
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)

13 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?