Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ashot Melkonyan 24
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ակադեմիկոս. «Հայոց պատմությունն» ու «Հայ եկեղեցու պատմությունը» ազգային նկարագիր ձևավորելու առումով բացառիկ նշանակություն ունեն
Նորություններ

Ակադեմիկոս. «Հայոց պատմությունն» ու «Հայ եկեղեցու պատմությունը» ազգային նկարագիր ձևավորելու առումով բացառիկ նշանակություն ունեն

Published: 10 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հանրակրթության չափորոշիչների նախագծով հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին առարկա չի դասավանդվելու, միացվելու է «Հայ ժողովրդի պատմություն» առարկային։ Այդ որոշումը պատկան մարմինների կողմից պատճառաբանվում է, թե իբր հայ եկեղեցու պատմությունը չի կարելի բաժանել հայ ժողովրդի պատմությունից։

Panorama.am-ը զրուցել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ երկու առարկաների միավորման ու, առհասարակ, առաջարկվող փոփոխությունների մասին։

 -Որպես պատմաբան՝ ինչքանո՞վ եք արդարացված համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի միավորումը «Հայ ժողովրդի պատմություն» առարկային։

 — «Հայոց պատմություն» և «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկաները պետք է դպրոցներում առանձին դասավանդվեն։ Եվ առաջինը, և երկրորդն ազգային նկարագիր ձևավորելու առումով բացառիկ նշանակություն ունեցող առարկաներ են։ Եթե տարիներ շարունակ դա արվել է և նպատակին ծառայել է, կարծում եմ՝ նման առարկաների կրճատումը կամ միավորումը ճիշտ չէ։

 -Նշում են, որ երկու առարկաներում շատ են կրկնությունները, արդյո՞ք դա կարող է հիմք ծառայել երկու առարկաները միավորելու համար։

 -«Հայոց պատմություն» առարկայի դեպքում քաղաքական պատմության շարադրանք է, երկրորդի դեպքում՝ համաշխարհային կրոններ և այդ ընդհանուր հենքի վրա Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմություն։ Իհարկե, կրկնություններ կարող են լինել, բայց համաշխարհային պատմության և հայոց պատմության մեջ էլ որոշ կրկնություններ են լինում։ Օրինակ՝ Ռուսաստանի պատմությունն ուսումնասիրելիս Ռուսաստանի՝ Անդրկովկասի վարած քաղաքականությունը, բնականաբար, առնչվում է հայոց պատմության հետ, այսինքն եթե մեկը կա, ուրեմն մյուսը կրճատե՞նք, համաշխարհային պատմության չանցնե՞ն մարդիկ։ Եթե կան կրկնություններ, շատ նորմալ եմ համարում, գիտելիքն էլ ավելի ամրապնդելու նպատակ ունի։

 Երկու առարկաների դասագրքերի հեղինակային կազման էլ տարբեր է։ Կրկնությունները նախնական, դեռ չտպագրված տարբերակում շատ ավելի էին, հնարավորինս դրանք կրճատել, հանել ենք։ Եթե կաթողիոսների անուններ են կրկնվում կամ եկեղեցու դերն ազգային ազատագրական շարժման մեջ մի դեպքում, և մյուս դեպքում հայոց պատմություն է դարձել, որևէ խնդիր չկա, կրկնությունը այդտեղ միայն օգկատար է։

— Որպես լուծում՝ ի՞նչ կառաջարկեք։

 -Պետք է թողնել հին տարբերակի ժամանաքանակով, այս հարցում պետք չէ անպայման նորմածություն անել։ Չգիտեմ ինչու, մեզանում կա այնպիսի մոտեցում, որ ամեն անգամ իշխանափոխությունից հետո պետք է մարդիկ նորամուծություններ բերան կրթական համակարգում։ Կրթական համակարգը շատ դեպքում ավանդական կառույց է, շատ փոփոխությունները, բնականաբար, օգտակար չեն կարող լինել։ Կամ եթե արվում են, արվեն դանդաղ ու աստիճանաբար։

— Պարոն Մելքոնյան, խոսվում է նաև «Հայոց լեզվի» դասաժամերի կրճատման մասին։

— Եթե հայագիտական առարկաների ժամաքանակը կրճատելու խնդիր կա, անթույալտրելի է։

Աղբյուր` Panorama.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zaqaria Baghumyan Հռետորական հարց. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան
Հաջորդ նյութը Mikayel Ajapahyan 235 Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն»

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Vahapar AJ
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ (տեսանյութ)

18 Մայիսի, 2017
Muranski nahangapet 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին

24 Մարտի, 2023
20 8
Նորություններ

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

20 Մարտի, 2016
Hovanavanq uxti or
Նորություններ

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔԸ ՏԱՐՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24 Հուլիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?