Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 9 Եշ. ԲՁ. Սրբոց Ոսկեանց քահանայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Khorvatia AGN 05
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 8 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Garegin Katoghikos
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահին
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 7 Գշ. ԱՁ. Սրբոց Սուքիասեանց վկայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mariam Astvacacin. s. Kuys
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղոթքներ > ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ
Աղոթքներ

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ

Տեղադրվել է՝ 22 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:

 Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:

 Ինձ համար աղաչիր քո անդրանիկին, կանգնի՛ր նրա առջև` սուրբ ստինքներդ ցույց տալով, նրա առջև միջնորդ ու բարեխոս դարձրու իր մանկությունը, կաթով սնվելը որպես մանուկ, ուսիդ առնելը, գրկով գգվելը, շրթներով համբուրելը, ողջագուրելն իբրև մանկան, քո գնալ-գալը նրա հետ Եգիպտոս և Նազարեթ և ամենուր, նրա համար տրտմությամբ տառապելը չարչարանքի ժամին, քեզ Հովհաննեսին հանձնարարելը, երբ խաչի վրա վշտով գամված էր, և քո դառն արտասուքը, որ վտակի պես հեղում էիր, երբ տեսար նրան խաչի վրա վտանգված:

 Քանի որ մատնվեց դատաստանի` տառապում էիր կսկիծով չարաչար տանջանքների համար, սաստիկ ծարավելուն, լեղի ու քացախ ճաշակելուն, քրքմնագույն արյան իջնելը տեսնելով, խաչից արնաներկ մարմինն իջեցնելիս, դիազարդած սուրբ գերեզման դնելիս:

 Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ներե բազմամեղիս, և ջնջե իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմե դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ
փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԳԱՌՆԵՑԻ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B sh Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նախագահին
Հաջորդ նյութը Heros zinvor Համեստ և զինվորին արժանի պատասխան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Khorvatia AGN 05
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նորություններ
Garegin Katoghikos
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահին
Նորություններ
S Sargis
Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքի պատմությունը
Վարք սրբոց
yulianos uratsogh 245
Հուլիանոս Ուրացող և հեթանոսության վերանորոգության վերջին փորձը
Ընդհանուր եկեղեցու պատմություն
Surb Sargis
Սուրբ Սարգսի տոնի մասին
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Mom kin
Առակներ

Կինը և մոմը (առակ)

6 Դեկտեմբերի, 2022
Hovhan Voskeberan
Աղոթքներ

Սբ. Հովհան Ոսկեբերանի աղոթքն ու օրհնությունն` ասված քահանաների և ժողովրդի համար

11 Ապրիլի, 2022
Barsex kesaraci
ԱղոթքներԵկեղեցական քարոզներ

Բարսեղ Կեսարացու ջրօրհնյաց աղոթքը

5 Հունվարի, 2021
Axotq zinvori
Աղոթքներ

Զինվորի աղոթք

27 Սեպտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?