Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Apakanox ser
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ապականող սեր
Քրիստոնեական

Ապականող սեր

Published 28 Օգոստոսի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ջանա իսկույն գալ ինձ մոտ, որովհետեւ Դեմասն ինձ լքեց եւ աշխարհը սիրեց:
(Բ Տիմ. 4;10)
Այդ խոսքերը հնչում են աստվածային հորդորի նման: Ի՞նչ է աշխարհը, ի՞նչ է նշանակում սիրել աշխարհը, ինչու՞ է Սուրբ Գիրքը միշտ աշխարհը հակադրում Աստծուն:
Սիրել աշխարհը, նշանակում է՝ կյանքը վերածել ինքնանպատակ գործունեության, փակ շրջագծով ընթացքի, ինքնախաբեության, ինչին տրվում են ռեինկարնացիայի, սամնսարայի եւ կարմայի գաղափարներով կերակրվողները, նաեւ հարության փաստին հավատ չընծայողները: Պետք չէ Աստծուն կրկին ու կրկին պատճառել այն լքվածության զգացումը, որ Նա ունեցավ Խաչի վրա: Սիրել աշխարհը, նշանակում է՝ մերժել Աստծո՝ մեզ ուղղված հաշտության կոչը, նշանակում է՝ իմաստազրկել մեր գոյությունը, հանցանք գործել հենց կյանքի խորախորհունդ խորհրդի դեմ, սահմանափակել կամ հենց արգելափակել սեփական առաջընթացի, զարգացման եւ կատարելագործման հնարավորությունը: Մարդը ծնվելու պահից իսկ «գալիս է աշխարհ», ինչին նախորդում է ներարգանդային կյանքը: Դուք երեւի լսած կլինեք հարմարավետ կյանք վայելող հաջողակ մարդկանց հասցեին որպես կանոն հնչող «մոր փորում է հայտնվել» արդահայտությունը, ինչը համարժեք է «դրախտային կյանք» արտահայտությանը: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ ամեն մարդ իր ծնունդով կրկնում է մարդկության անցած ճանապարհը, եւ ամեն մարդու երկրային կյանքի ընթացքով պայմանավորված, կարող է փոխվել ողջ մարդկության ճակատագիրը, որը վճռվում է ոչ այլ տեղ, քան այս աշխարհում: «Երկնքի արքայությունը ձեր ներսում է»,- հավաստիացնում է Երկնքի Թագավորը: Թե՛ Երկնքի արքայությունը, եւ թե՛ գեհենի դժոխային մենությունն ու տառապանքը մենք նախ ստեղծում ենք մեր հոգում՝ կախված այն բանից, թե որքանով ենք ապրում մեզ համար, եւ որքանով՝ մեզ նմանի համար: Դեպի Երկնքի արքայություն ճանապարհը մեկն է, որ սկսվում է այս աշխարհում եւ սկսվում է հոգեւոր ներհայեցողությունից՝ սեփական հոգու մեջ աստվածային կերպարի փնտրտուքից, հետադարձ հայացքից, Աստծո կանչին պատասխանելու փափագից, Նրա՛ հանդեպ կարոտից, Ում երբեւէ դեռեւս չենք տեսել: Աշխարհը հաստատվել է Աստծո օրենքներով եւ այդ օրենքներով էլ հաստատ է մնում: Մարդը աշխարհ մտավ մեղքի բեռով, նա ոտք դրեց իր մեղքի հետեւանքով արդեն իսկ անիծված հողի վրա: Սուրբ Գրքում աշխարհ բառին առաջին անգամ հանդիպում ենք. «Ապականվեց Երկիրն Աստծո առաջ, աշխարհը լցվեց անարդարությամբ» (Ծննդ.6;11) բոթաշունչ տողերի մեջ: Աշխարհն ու Երկիր մոլորակը՝ որպես մարդկության բնակավայր, նույնացվում են, բայց աշխարհը, ավելի շուտ, Երկիր մոլորակի վրա ապրող մեղսահակ մարդու գործունեությամբ ստեղծված եւ անընդհատ դեպի վատթարը փոփոխվող միջավայրն է: Աշխարհը մարդու կատարելագործման օրրանն է, նա արարվել էր Դրախտի հողը մշակելու համար, բայց մեղքի արդյունքում ստիպված էր մշակել իր մեղքի հետեւանքով անիծված հողը, որից ստեղծվել էր. սա ապաշխարության օրինակն է եւ վերադարձի ճանապարհի սկիզբը, որովհետեւ Աստված, մարդուն Դրախտից վտարելով, նրան անհույս չթողեց, թեեւ անպատիժ եւս չթողեց. համաշխարհային ջրհեղեղը ոչնչացրեց ապականված աշխարհը՝ Երկրի երեսից վերացնելով մեղավոր մարդկությանը եւ նրա գործունեության հետքերը: Մարդկային սերնդի շարունակականությունը ապահովեց արդար Նոյը: Աստիճանաբար Աստված ձեռնարկեց փրկության տնօրինությունը եւ մարդկությանը տվեց օրհնության եւ անեծքի միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն. աշխարհ եկող ամեն մարդ ստանում է այդ հնարավորությունը: Մինչեւ Փրկչի գալուստը մարդը երազում էր Դրախտը վերադարձնելու հնարավորության մասին, Փրկչի գալստից հետո պարզվեց, որ կա նաեւ նոր՝ գալիք աշխարհ՝ Երկնքի հավիտենական, անմահ կյանքը, որի սկիզբը դրվում է այս աշխարհում, եւ որին կարելի է հասնել՝ հարության հույսով քայլ առ քայլ մերժելով եւ հետեւում թողնելով այս աշխարհը. «Պողոսը՝ առաքյալ ո՛չ մարդկանց կողմից, եւ ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծո, որ Հարություն տվեց Նրան մեռելներից, եւ բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիների՛դ՝ շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղությու՜ն Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ իր անձը տվեց մեր մեղքերի համար, որպեսզի մեզ փրկի ներկա այս չար աշխարհից ըստ Աստծո եւ մեր Հոր կամքի, Նրան՝ փա՜ռք հավիտյանս հավիտենից: Ամեն» (Գաղ 1;1-5): Փրկության համար նախ անհրաժեշտ է իմանալ այս աշխարհների մասին: Մեր ժողովրդի մեջ տարածված են «այս աշխարհ» եւ «այն աշխարհ» արտահայտությունները, բայց «այն աշխարհը» միշտ հնչում է բացասական հնչերանգով, որովհետեւ մարդիկ չունեն հարության հույսը, եւ եթե անգամ հավատում են մահվանից հետո «այն աշխարհում» հայտնվելու փաստին, ապա միայն՝ որպես մի անդառնալի իրողության, եւ շատ մշուշոտ են պատկերացնում այդ «այն աշխարհը»: Դա շատ ցավալի է, մարդկությունը ինքնամոռացման մշուշի մեջ է, չի տեսնում ոչ անցյալը, ոչ ապագան: Այսօրվա քրիստոնյան պատկերացում չունի իր հավատի արմատների եւ վերջնանպատակի մասին, մարդիկ խրված են աշխարհ կոչվող ճահճի մեջ եւ արբած են նրա թունառատ գոլորշիներով, աշխարհի հոգսերն ու հաճույքները խեղդում են ոչ միայն խղճի ձայնը, այլեւ Աստծո խոսքը, Սերն ու նվիրումը, ինչպես բազմատեսակ մոլախոտերը խեղդում են անտարբերութ- յան մատնված այգին. մարդը մոռացել է մշակել այն հողը, որից առնվել էր, եւ ցանելու այն հույսի սերմերը, որ բերել է իր հետ Դրախտից: Մարդկության պատմության ինչ-որ վճռորոշ պահի աշխարհի իշխանին հաջողվեց շեղել մարդու հայացքը իր իրական անցյալից դեպի աշխարհի ծուռ հայելիների մեջ դրանց արտացոլանքը, եւ մարդկությունը հավատաց ա՛յդ պատկերին:

Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը S. Errordutyun ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաջորդ նյութը Tapanaqar Մենք մեզ հաշիվ տանք, ապրո՞ւմ ենք իրապես, թե մեռած ենք արդեն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?