Ամենազո´ր Տեր, իմ սուրբ հայրենյաց երկնայի´ն պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել՝ նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար: Օգնիր ինձ անսայթաք ճանապարհով առաջնորդելու իմ եղբայրներին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության նվիրական գործում: Փառք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ. այժմ և հավիտյանս հավիտենից:
![Կրտսեր հրամանատարի աղոթք 11 Axotq 10](https://ter-hambardzum.net/wp-content/uploads/2014/08/Axotq-10.jpg)