Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ser
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սիրո պատվիրանը նախեւառաջ հնարավորություն է՝ սիրելու սեփական անձը
Քրիստոնեական

Սիրո պատվիրանը նախեւառաջ հնարավորություն է՝ սիրելու սեփական անձը

Published 24 Հունվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Սերը…. ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում …. Արդ՝ մնում են այս երեքը. հույս, հավատ, սեր, եւ սրանցից մեծագույնը սերն է»: (Ա կորնթ. 13:7-13)
Հույսը այն լավագույնի ակնկալությունն է, որին հավատում ենք: Ոչ ոք վատ բանի չի սպասում, այլ միայն լավին: Սիրո մեջ են ամբողջանում եւ իմաստավորվում հույսն ու հավատը:
Մենք էլ կմնանք այնքանով, որքանով հավատում, հույս ենք տածում եւ սիրում, որքանով որ ունենք հավատի, հույսի եւ սիրո գործեր: Սերը ոչ միայն գործողություն է, այլեւ կոնկրետ արդյունք: Արդյունքն է գործի անմահությունը: Այդպես էլ մենք գործում ենք, քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, եւ հավերժ կապրենք, եթե մեր գործերը սիրո գործեր են, որովհետեւ սիրուց է ծնվում կյանքը, սիրով է կյանքը փոխանցվում եւ պահպանվում:
Փրկվել՝ նշանակում է անդրադարձնել Աստծո սերը, այո՛ այո՛, հենց Աստծո սրբարար սերը եւ ո՛չ մարդու աշխարհահոտ ու մեղսալի սերը: Անդրադարձնել, այն է՝ առատորեն տալ ու բաշխել մարդկանց Աստծո սերը, որը նա տալիս է մեզ միայն այլոց հետ կիսելու պայմանով: Մենք, լսելով «սեր» բառը, նախեւառաջ հասկանում ենք զգացմունք, ցանկություն, կիրք, կապվածություն, եւ որպես զգացմունք՝ սիրուն հակադրում ենք ատելությունը: Սակայն եթե դիտարկենք սերը՝ որպես արժեք ( իսկ որպես այդպիսին սերը այսօր որպես կանոն չի դիտարկվում), որպես մարդ-Աստված եւ մարդ-մարդ հարաբերության միջոց եւ շաղախ՝«Սերն է օրենքի լրումը» (Հռոմ.14:10), ապա այսօր աշխարհում եւ մարդու սրտում սիրուն փոխարինելու է գալիս փողը:
Փողը մի համընդհանուր տոնավաճառ հիշեցնող այս աշխարհում հանդիսանում է միջանձնային (տվյալ դեպքում՝ շուկայական) հարաբերությունների հիմք, միջոց եւ նպատակ, ինչպես սերը՝ Աստծո անմահ արքայության մեջ: Մարդիկ իրենց հույսը դնում են փողի վրա, անվերապահորեն հավատում են փողի ուժին, այդ պատճառով աշխարհում ծաղկում են խաբեությունն ու կաշառակերությունը, գողությունն ու սպանությունը:«Սերն ընկերոջը չար բան չի անի» (Հռոմ.14:10), այնինչ փողի հանդեպ թուլությունը մղում է մարդուն խլել իր նմանից նրա ինչքն ու կյանքը: Այսօրվա աշխարհում ապրող մարդիկ կարիք ունեն հույսի, հավատի եւ սիրո, սակայն գտել են դրանց փոխարինողը, քանզի նրանք համոզված են, որ սիրով, թե առանց սիրո կարելի է գոյատեւել, իսկ առանց փողի անհնար է «մարդավարի ապրել»:
Մարդիկ չեն ուզում ընդունել Աստծո սերը, որպեսզի փրկվեն, սակայն հեշտորեն ընդունում են աշխարհի խաբեությունը եւ հայտնվում մահվան որոգայթներում. «Եւ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ.24:12),-իսկ առանց ճշմարիտ սիրո, կվերանա նաեւ հավատը. «Երբ Աստծո Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8): Հիսուս, դեռեւս իր երկրային գործունեության սկզբում, տալիս է ամենաառաջին եւ մեծ պատվիրանի սահմանումը (Մարկ.12;29-31)՝ երեւան հանելով դարեր առաջ հրեաներին տրված տասնաբանյայի բուն բովանդակությունը. սեր: Իսկ իր քարոզության վերջում տալիս է «նոր պատվիրան», որը ըստ էության նույն մեծ պատվիրանն է՝ բովանդակային նոր, խորքային բացահայտումներով. սիրեցե՛ք միմյանց, (Հովհ. 13:34-35): Հիսուս մեզ նաեւ ապահովագրում է մի մեծ սխալից, այն է՝ ամեն մի տարերային զգացմունք ու զգացողություն սեր անվանելուց: Նա, ով պատվիրեց, ով «իսպա՛ռ սիրեց», նաեւ ասաց. «Ով Իմ պատվիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ Ինձ սիրում է. եւ ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից. Ես էլ նրան պիտի սիրեմ եւ Ինձ պիտի հայտնեմ նրան» (Հովհ. 14;21):
Սիրո պատվիրանը նախեւառաջ հնարավորություն է՝ սիրելու սեփական անձը, քանզի մեկը որեւէ կերպ չի կարող սիրել իր նմանին, եթե չի սիրում իր անձը, քանզի Աստված չի պատվիրում ուղղակի սիրել ընկերոջը, այլ՝ սեփական անձի պես. սա ընկերոջը սիրելու չափանիշն է, որի շնորհիվ հասկանում ենք, թե ինչպես պետք է Աստծո՛ւն սիրենք. առավել քան մեզ. սիրելով մեզ՝ մենք սիրում ենք մեր էությունը, սիրելով Աստծուն՝ մենք սիրում ենք մեր ողջ էությամբ:
Պատվիրելով սիրել միմյանց՝ Հիսուս հավաստում է, որ Ինքը մեզանից մեկն է, միեւնույն ժամանակ Նա՝ ում պետք է սիրել ողջ էությամբ, Նա Աստծո՝ մեզ հայտնված սերն է, միեւնույն ժամանակ՝ այդ սերը փոխադարձելու անզուգական հնարավորությունը:
Սիրել Աստծուն, նշանակում է հավատալ այդ հնարավորությանը՝ որպես մեր փրկության երաշխիք, եւ հուսալ այդ փրկությանը՝ որպես այդ հնարավորությունը իրացնելու անխուսափելի հետեւանք

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»

Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astco sery ԱՍՏԾՈ ՍԵՌԸ
Հաջորդ նյութը Exhibition 4 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Chragaluyc 2025 13
Եկեղեցական քարոզներ

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին

20 Ապրիլի, 2025
Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?