Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pharisees
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Կյանքի իմաստն ու իմաստությունը
Քրիստոնեական

Կյանքի իմաստն ու իմաստությունը

Published 15 Հուլիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նրանք, ովքեր կարծում են, թե գիտեն, չգիտեն անգամ գիտենալու կերպը:
(Ա Կորնթ. 8:2)
Փոխզիջումն ու հանդուրժողականությունը՝ ընդմեջ իրենց ձեռքսեղմումների եւ գրկախառնությունների, խեղդում են ճշմարտությունը եւ խլացնում նրա աղաղակը. «Ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի՛ մեջ, եւ այն լսում եք ականջի մեջ փսփսուքով, հրապարակեցեք տանիքների վրայից»( Մատթ.10:27):
«Ես հաղթեցի՛ աշխարհին»,- ասում է Տերը Հովհ.16;33,- ինչու՞ Նա հաղթեց, ի՞նչ պայքարով պայքարեց, ի՞նչ պետք է անենք եւ անու՞մ ենք արդյոք ինչ-որ բան՝ այդ պայքարին մասնակից եւ հաղթանակին հաղորդակից լինելու համար: «Մի՛ սիրեք աշխարհը եւ այն, ինչ կա աշխարհում»,- ասում է Հովհաննես Ավետարանիչը (Ա Հովհ. 2;15), իսկ ի՞նչ ենք մենք հասկանում: Քանի դեռ մեր հոգում աշխարհից մաս ունենք, մենք կընդդիմանանք այդ խոսքերին, եւ դրանք հարազատորեն կհնչեն միայն, երբ աշխարհը օտարենք մեզանից:
«Հայտնի՛ր քեզ աշխարհին» (Հովհ.7;4),- խորհուրդ են տալիս մեր «բարեկամները», սակայն մենք, ոգեւորվելու փոխարեն, պետք է պատասխանենք Տիրոջ խոսքերով «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց Ինձ ատում է, որովհետեւ Ես վկայում եմ աշխարհի մասին, որ մարդկանց գործերը չար են» (Հովհ.7:7), որովհետեւ քրիստոնյան ինքնիրեն չէ, որ պիտի ցուցադրի եւ իր նպատակները չէ, որ պիտի իրագործի, այլ պետք է հետապնդի Աստծո կամքն ու նպատակները, հռչակի Աստծո փառքն ու սրբությունը, որովհետեւ այս աշխարհը, ինչպես որ է, անցնելու վրա է: Այո՛, բացի նրանից, որ այս աշխարհը անճանաչելիորեն այլափոխվել ու այլասերվել է իր արարման օրից, այն նաեւ մոտենում է իր անխուսափելի վախճանին:
Այսօր սվաղվում են աշխարհի եւ Եկեղեցու սահմանները, բոլոր երկրածիններն ու երկրասերները ցանկանում են կոմունիզմ՝ երկրային դրախտ կառուցել: Բայց սատանայի՝ աշխարհի իշխանի բոլոր գործակիցները ստիպված կլինեն մեծ սոսկում եւ հիասթափություն ապրել, որովհետեւ առանց բարության, ճշմարտության եւ սիրո անկարելի է որեւէ լավ, լուսավոր ու կատարյալ բանի հասնել: Այն ամենն, ինչ մարդը ստեղծել է, արդեն իսկ իր նախատիպն ունի Աստծո արարչության մեջ, դե իսկ համակարգիչն էլ մարդկային ուղեղի անալոգն է եւ, զուրկ լինելով «սխալական սուբյետիվությունից ու ավելորդ զգացմունքայնությունից», նաեւ՝ ազատ ու կամային ինքնուրույնությունից, առավել կառավարելի է, կանխատեսելի եւ «արդյունավետ»: Համակարգչի հեղինակները ցանկանում են ողջ տիեզերքը՝ իդեմ նրա մանրակերտի՝ մարդու, «քոփի փեսթ» անել իրենց կատարելագույն ձեռքբերման՝ «գազան» կոչվող գերհամակարգչի մեջ, որը իդեպ աչքի չի ընկնում կոմպակտ չափերով եւ մի ամբողջ բազմահարկ շենք է զբաղեցնում: Դարվինիստները այդպես էլ չգտան կապիկին եւ մարդուն կապող միջանկյալ օղակը, այնինչ տեխնոկրատները գտել են գազանին եւ մարդուն կապող միջոցը. դա չիպն է, եւ ամենեւին էլ էական չէ՝ միկրո, թե նանո:
Մարդկային կյանքի իմաստը ընտրության կայացման մեջ է, ընտրություն, որ պիտի որոշի մարդ արարածի հետագա կարգավիճակը՝ ապրել որպես մարդ, թե՝ որպես ոչ մարդ անմարդկային պայմաններում: Այս ընտրությունը միշտ էլ դժվար է եղել կայացնել, շատերը նույնիսկ սխալ որոշում են կայացրել, բայց դա աննկատ է մնացել անգամ իրենցից՝ լճացած ժամանակների գարշահոտ տիղմերում: Այսօր, երբ առավել ակնհայտ են լուսի եւ խավարի սահմանագծերը՝ անկախ հասկացությունների անունները շփոթելու տարածված սովորույթից, այդ ընտրությունը առավել դժվար է կատարել, առավել դժվար է այդ սահմանագիծը քաշել սեփական հոգում: Ոչ մի ժամանակ աշխարհը այդպես հիմնավոր չի ներկայացել որպես Աստծո հակակշիռ, ինչպես այսօր: Մարդը մանիպուլյացիայի է ենթարկում տիեզերքի՝ իրեն հասանելի ոլորտները, եւ առավել՝ իր նմանին: Այսօր «գազանի մեռած հոգիների գրքում» արձանագրվում են համարանիշներն այդ փորձանմուշ-հոգիների: Հիսուս Իր Խաչով ազատում է գերությունից, բայց մարդը հրաժարվում է Խաչից ու զինաթափված գերի է տարվում ստրկության եւ ուծացման: Աստված ցանկանում է մարդու՝ իր զավակի անունը արձանագրել կյանքի գրքում, բայց մարդն ինքնակամ գերի է հանձնվում եւ համաձայնում ընդունել բանտարկյալի իր բաժին դրոշմն ու համարը: Ճշմարտությունը հռչակում է. «Սակայն Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է Իր Որդուն, որպեսզի ամենքը պատվեն Որդուն՝ ինչպես պատվում են Հորը: Ով Որդուն չի պատվում, չի պատվում եւ Հորը՝ Նրան առաքողին» (Հովհ.5:22-23):
Հիսուս չէ անունը այն միակ աստծո, որին ողջ աշխարհը երկրպագում է, եւ ոչ էլ նա Հիսուսի Հայրն է: Այդ աստվածը խաղաղության, սրբության, ազատության ու սիրո աստված չէ, որովհետեւ իր երկրպագուները ահաբեկում եւ պատերազմներ են հրահրում, պղծում են եւ անարգում, ուծացնում են եւ այլասերում, սպանում են անտարբերությամբ եւ ատելությամբ: Պետության հետ անմեղ համագործակցությունը վկայակոչողներին հիշեցնենք, որ վաղուց արդեն, եթե ծանոթ են պատմական զարգացումներին, պետությունն ու Եկեղեցին այլեւս օրգանապես կապված չեն, պետությունը աշխարհիկ է, աշխարհի իշխանը սատանան է, եւ համագործակցությունը աշխարհի հետ ուղղակիորեն համագործակցություն է սատանայի հետ: Նրանց, ովքեր պնդում են, թե չիպավորումը, համակարգչային կառավարությունը, կենսաչափական անձնագրի եւ անձի միջեւ նենգաբար հաստատվող «կենսական» կապերի անխուսափելիությունը ունի զուտ տնտեսական եւ ոչ երբեք կրոնական կամ հոգեւոր հենք, վկայակոչենք հենց Հովհաննես Աստվածաբան առաքյալի Հայտնության ճշմարտությունը.«…Եւ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստեղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, եւ նրա անվան թիվը այս է՝ վեցհարյուր վաթսունվեց» (Հայտն.13;17-18):
Այսօր մարդը պարզապես ընտրություն չի կայացնում, նա պետք է ընտրի՝ լինել Աստծո հետ կամ՝ Աստծո դեմ, ինքնիրեն աստվածացնող ինքնակոչ աշխարհի հետ: Անկախ ամեն ինչից, այդ ընտրությունը չի վրիպի Ամենատես Աստծո հայացքից: Եւ հենց սքանավորվելու հնարավորություն ունենալ-չունենալու ընտրությունն է հանդիսանում փորձաքարը՝ այն անապատի փորձության քարը, որը հաց դառնալու խոստումնալից ապագա ունի՝ հաց ապականության կամ հաց Կյանքի:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ», հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B Oland Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին
Հաջորդ նյութը Andznazohutyun e1468692275899 Չգնահատված անձնազոհություն… (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?