Շնորհակալութիւն Քեզ, ո’վ Աստված` մեր Տերը, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին: Մե’զ էլ զորացրու, Տե’ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով ու մարդասիրությամբ: Ամեն:
![ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ 11 Shnorhakalutyan axotq e1448731670699](https://ter-hambardzum.net/wp-content/uploads/2014/05/Shnorhakalutyan-axotq-e1448731670699.jpg)