Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
148918 226777197457083 1642157965 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Զարմանալի սրբացումներ եկեղեցու կողմից
Քրիստոնեական

Զարմանալի սրբացումներ եկեղեցու կողմից

Published 5 Ապրիլի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Տիեզերական երկրորդ ժողովը գումարվեց 381 թ. Կոստանդնուպոլսում: Ժողովը նախագահում էր Սուրբ Գրիգոր Նազիանզացին, ով անվանվել է նաև Աստվածաբան: Եկեղեցական կանոնների համաձայն` այն քաղաքի եպիսկոպոսը, որտեղ գումարվում է ժողովը, պետք է լիներ ժողովի նախագահը, մինչդեռ Գրիգորը Կոստանդնուպոլսի պաշտոնական եպիսկոպոսը չէր: Նա Կոստանդնուպոլիս էր հրավիրվել մի խումբ հավատացյալների կողմից` հաստատելու ուղղափառ հավատքը, քանի որ այդ ժամանակ արիոսական հերձվածողները դեռևս մեծ ազդեցություն ունեին և զբաղեցնում էին քաղաքի գլխավոր եկեղեցիները: Երկու տարիների ընթացքում Սուրբ Գրիգոր Աստվածաբանը հաջողություն ունեցավ իր առաքելության մեջ և դարձավ իր հոտի սիրված հովիվը:
Պոլսի ժողովը գումարվել էր դատապարտելու Մակեդոնի ուսմունքը, ով մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը: Սակայն ժողովը գումարվել էր այլ խնդիրներ ևս լուծելու: Բացի Մակեդոնի հարցից երկու խնդիրներ ևս կային` առնչված Կոստանդնուպոլսի և Անտիոքի եպիսկոպոսների հետ: Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, ինչպես նշվեց, Կոստանդնուպոլսի պաշտոնական եպիսկոպոսը չէր, այլ հրավիրյալ եպիսկոպոս էր: Կոստանդնուպոլսում նրա կեցության ընթացքում մի ցինիկ փիլիսոփա` Մաքսիմ անունով, եկավ Գրիգորի մոտ` որպես մի մարդ` հետաքրքրված ուղղափառ հավատքով և հավատքի սկզբունքներով: Սուրբ Գրիգորը նրան ապաստան և կերակուր տվեց իր տանը: Բայց մինչ հացկերույթների ընթացքում Մաքսիմը հավատքի մասին էր խոսում Սուրբ Գրիգորի հետ, նրա թիկունքում մեքենայություններ էր պատրաստում, որպեսզի ինքը դառնա Կոստանդնուպոլսի եպիսկոպոս: Մաքսիմը կարողացավ համաձայնության գալ Ալեքսանդրիայի Պետրոս եպիսկոպոսի հետ: Մի գիշեր, երբ Սուրբ Գրիգորը քնած էր, Եգիպտոսից կրոնավորներ եկան և սկսեցին Մաքսիմի ձեռնադրության արարողությունը: Սակայն արարողության կեսից առավոտյան լույսը բացվեց, և քաղաքացիները, իմանալով գաղտնի ձեռնադրության մասին, եգիպտացիներին և Մաքսիմին արտաքսեցին քաղաքից: Վերջիններս ստիպված եղան արարողությունը շարունակելու և ավարտելու մեկ այլ տեղում:
Կոստանդնուպոլսի ժողովը դատապարտեց Մաքսիմին և Կոստանդընուպոլսի եպիսկոպոս հռչակեց Գրիգորին: Ժողովի ընթացքում Գրիգորը խոսեց Անտիոքի եպիսկոպոսի օգտին: Անտիոքում երկու եպիսկոպոսներ կային, քանի որ առաջին եպիսկոպոսն աքսորվել էր, և նրա աքսորի ընթացքում մեկ ուրիշ եպիսկոպոս էր փոխարինել նրան: Բայց հետո աքսորյալ եպիսկոպոսը վերադարձել էր: Ժողովի օրերին Անտիոքի առաջին եպիսկոպոսը մահացել էր, և Սուրբ Գրիգորը ցանկանում էր, որ երկրորդ եպիսկոպոսը լիներ Անտիոքի հոգևոր առաջնորդը: Այս դեպքում, ըստ Սուրբ Գրիգորի, որևէ հակառակություն չէր լինի: Սակայն ժողովի Հայրերը ձայների մեծամասնությամբ որոշեցին մեկ այլ եպիսկոպոս նշանակել: Եգիպտացի հոգևորականները ժողովի առաջին օրերին ներկա չէին: Երբ նրանք ժամանեցին, տեսնելով, որ երկու գլխավոր հարցեր լուծվել են առանց իրենց մասնակցության և հատկապես եպիսկոպոսության իրենց ներկայացրած թեկնածուն մերժվել է, ժողովի նախագահի` Սուրբ Գրիգորի դեմ ելան: Նրանք վկայակոչեցին այն կանոնը, որի համաձայն որևէ մեկը չի կարող միաժամանակ երկու քաղաքների եպիսկոպոս լինել: Սուրբ Գրիգորը իր ընկերոջ` Կեսարիայի եպիսկոպոս Բարսեղի կողմից ձեռնադրվել էր Սասիմա գյուղաքաղաքի եպիսկոպոս: Սակայն Գրիգորը դժկամությամբ էր գնացել այս ձեռնադրությանը: Սասիման ոչ կարևոր, կիսակայարանային վայր էր, և Սասիմայում պաշտոնական թեմ չկար հաստատված: Եվ պաշտոնականորեն գոյություն չունեցող թեմի եպիսկոպոս դառնալը ճակատագրական եղավ Գրիգոր Աստվածաբանի համար, և նա այլևս չկարողացավ որևէ այլ քաղաքի եպիսկոպոս դառնալ: Գրիգորն ապշած էր այս մեղադրանքից: Իր բանաստեղծական գրությունների մեծ մասը նա գրել է Կոստանդնուպոլսում և դրանցից մեկում ասում է, որ իր դեմ հանեցին մի եկեղեցական կանոն, որը վաղուց ի վեր դադարել էր գործելուց: Սակայն հակամարտությունից խուսափելու համար Գրիգորը հրաժարվեց ժողովի նախագահությունից ու Կոստանդնուպոլսի եպիսկոպոսությունից և լքեց քաղաքը: Իր ծուխին ուղղված հրաժեշտի խոսքի մեջ Սուրբ Գրիգորը եպիսկոպոսական առաջնորդական աթոռը կոչում է նախանձոտ ու վտանգավոր բարձրություն հոգևորականի համար: Իր այլ բանաստեղծություններում Երկրորդ տիեզերաժողովի Հայրերը կոչվում են վայրի խոզեր, որոնք հարձակվում են մեկը մյուսի վրա իրենց ժանիքներով և եռում են զայրույթով: Զարմանալի է, որ Եկեղեցական ժողովի Հայրերը, ովքեր վիճաբանություն ունեցան Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հետ, հետագայում Եկեղեցու կողմից սրբացվեցին` հակառակ Սուրբ Գրիգորի տված այսպիսի բացասական գնահատականի: Մենք չենք ասում, որ սրբերը թերություններից զուրկ մարդիկ են եղել: Սակայն սրբացման հարցում Եկեղեցին ուշադրություն է դարձնում ոչ թե քրիստոնյաների բնավորության երկրորդական բաներին, այլ հավատացյալների ամբողջ կյանքի ընթացքին ու գործերին: Այս կերպ Եկեղեցին սրբացրել է հոգևորականների, ովքեր հակասություններ ու հակառակություններ են ունեցել միմյանց հետ, ինչպես օրինակ, Կյուրեղ Ալեքսանդրիացին և Եպիփան Կիպրացին ընդդեմ Հովհան Ոսկեբերանի: Եվ Կոստանդնուպոլսի ժողովի Հայրերի սրբացումը հասկանալի կլինի, երբ անդրադառնանք, որ սրբեր են նաև Պողոս և Պետրոս առաքյալները: Նրանք ևս հակառա-կություններ են ունեցել, որոնց մասին իմանում ենք Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղված թղթի երկրորդ և երրորդ գլուխներից, որտեղ Պողոսը Պետրոսին նույնիսկ կեղծավոր է կոչում (Գաղ. 2.14): Գործք առաքելոցից գիտենք, որ Պողոսը վիճաբանել և նույնիսկ գործունեության մեջ բաժանվել է Բառնաբասից Մարկոսի պատճառով (Գործք 15.37-39):

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Ապրիլի 7† Բշ. ԼԶ օր Մեծի Պահոց։ Աւետումն Ս. Աստուածածնի
Հաջորդ նյութը Astvacashunch Ապրիլի 8 Գշ.ԼԷ օր Մեծի Պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?