Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
1795565 10151891969116408 2113910439 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Քահանայից հավաք Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Քահանայից հավաք Մայր Աթոռում (նկարներ)

Published 26 Փետրվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 25-ին` Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը: Քահանայից ժողովին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եպիսկոպոսները, Հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի և թեմերի երկու հարյուր քսան հոգևոր սպասավորներ:
Առավոտյան Մայր Տաճարում եկեղեցականները, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցեցին Ս. Պատարագի արարողության: Պատարագիչն էր Սևանի տարածաշրջանի Ծաղկունքի Ս. Սարգիս և Ցամաքաբերդի Ս. Գևորգ եկեղեցիների հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Սարգսյանը: Պատարագի ընթացքում արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով տոնի խորհրդի կարևորությանը հայ ժողովրդի կյանքում. «Ղևոնդյանք իրենց նահատակությամբ ապացուցեցին, որ կարելի է նմանվել Քրիստոսին` կատարելով Տիրոջ` Երկնավոր Հոր նման կատարյալ լինելու պատվերը: Ղևոնդյանք իրենց նահատակությամբ ստիպեցին մեզ սիրել մեր երկիրը, Քրիստոսի արյամբ գնված առաքելահաստատ մեր Մայր եկեղեցին և տանջված ու հաղթանակած մեր ժողովրդին: Ղևոնդյանների խորհուրդը հարատև է: Պատմության քառուղիներում այն միշտ ուղեկցել է մեզ և այսօր էլ երաշխավորն է մեր հաղթանակների ինչպես անցյալ դարավերջին պատմական Արցախում, այնպես էլ այս նոր ժամանակներում»:
Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում իր աշխատանքները սկսեց քահանայից ավանդական հավաքը, որի քննարկման թեմաներն էին` «Կիրակնօրյա դպրոցների կարևորությունը համայնքային կյանքում» և «Երեցկնոջ դերը հովվական ծառայության մեջ»:
Ժողովը բացվեց քահանայից հավաքի կազմակերպիչ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով: Այնուհետև քահանա հայրերին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը, տոնի առիթով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերելով ժողովին մասնակից հոգևոր սպասավորներին, մասնավորապես նշեց. «Փառք ենք տալիս Աստծուն, որ սովորույթի համաձայն ամեն տարի թեմակալ առաջնորդների գլխավորությամբ այստեղ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, աղոթքի, սիրո և եղբայրական մթնոլորտում անդրադարձ է կատարվում եկեղեցական կյանքում առկա խնդիրներին, որոնց լուծումները կարևոր և անհրաժեշտ են հոգևոր ծառայությունն ավելի արդյունավոր դարձնելու համար: Մենք ունենք Եկեղեցու առջև ծառացած բազում խնդիրներ ու դժվարություններ, որոնց մասին այսօր բարձրաձայնելու առիթ և հնարավորություն է ստեղծվում հոգևոր սպասավորներիս համար»: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին և հոգևոր դասի ներկայացուցիչներին, ովքեր նվիրումով ու հանձնառությամբ են կատարում իրենց առաքելությունն ազգային կյանքից ներս: Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված ժողովի արդյունավոր ընթացքի համար` եկեղեցականներին մաղթելով արևշատություն և բարեհաջող ծառայություն:
Հավաքի ընթացքում զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը և Արագածոտնի թեմից Տ. Գարեգին քահանա Արսենյանը:
Քննարկումների արդյունքում կարևորվեց կիրակնօրյա դպրոցների դերն ու նշանակությունը համայնքային կյանքում: Թեմերի հոգևոր սպասավորներն իրենց մտահոգություններն արտահայտեցին կիրակնօրյա դպրոցների գործունեությանն առնչվող խնդիրների կապակցությամբ: Ապա ժողովականների կողմից անհրաժեշտ նկատվեց բոլոր համայնքներում կիրակնօրյա դպրոցների ստեղծումը, քանի որ դրանք նպաստում են մանուկների շրջանում հոգևոր գիտելիքների զարգացմանն ու բարոյական կերպարի կերտմանը:
Անդրադառնալով հոգևոր սպասավորության արդյունավոր կազմակերպման գործում երեցկնոջ դերակատարության կարևորությանը` արձանագրվեց համայնքային կյանքում երեցկնոջ ներգրավվածության անհրաժեշտությունը: Իբրև հաջողված օրինակ ներկայացվեց Արագածոտնի թեմում իրականացված <<Լույս մանկանց>> կիրակնօրյա դպրոցների ծրագիրը, որին թեմի երեցկանայք գործուն մասնակցություն են բերել ի նպաստ երեխաների հոգևոր դաստիարակության: Ժողովի ընթացքում որոշվեց երեցկանանց համար ամենամյա հավաքներ կազմակերպել ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որոնք առավել կնպաստեն համայնքներում հովվական կյանքի մեջ նրանց օգտակար ներգրավվածությանը:
Ժողովի ավարտին տեղի ունեցավ ամենամյա ավանդական պարգևաբաշխությունը: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց Տ. Կարապետ ավագ քահանա Գըլըճյանին` քահանայության 50-ամյակի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 20-ամյա հոգևոր ծառայության համար: Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Դանիել քահանա Բաղումյանին, Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանին, Տ. Վարդան քահանա Գափոյանին, Տ. Եսայի քահանա Արթենյանին, Տ. Անուշավան քահանա Կոշեցյանին, Արմավիրի թեմից Տ. Մկրտիչ քահանա Մուշադյանին, Արցախի թեմից Տ. Բարսեղ քահանա Անդրյանին, Գուգարաց թեմից Տ. Վահան քահանա Ազարյանին և Տ. Ստեփանոս քահանա Մարգարյանին, Վիրահայոց թեմից Տ. Հուսիկ քահանա Հարությունյանին, Տ. Նարեկ քահանա Ղուշչյանին և Տ. Սամվել քահանա Թորոսյանին: Լանջախաչ կրելու իրավունքին արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը և Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավորությունից Տ. Ենովք քահանա Եսայանը և Տ. Սամուել քահանա Սարգսյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Տիրատուր քահանա Հակոբյանը, Սյունյաց թեմից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը, Շիրակի թեմից Տ. Հարություն քահանա Պետրոսյանը, Գերմանիայի հայոց թեմից Տ. Գնել քահանա Գաբրիելյանը, Տ. Այգիկ քահանա Հովհաննիսյանը և Տ. Հրաչ քահանա Պիլիճին, Ռումինիայի հայոց թեմից Տ. Հեթում քահանա Թարվերդյանը, Բուլղարիայի հայոց թեմից Տ. Հրաչ քահանա Մուրադյանը:
Շնորհաբաշխության ավարտին հոգևորականներին վերստին հայրապետական իր պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որ մենք կարողանանք մեր ժողովրդին քրիստոնեական ճշմարիտ արժեքներով ապրեցնել, այդ արժեհամակարգի մեջ կրթել ու դաստիարակել: Ուստի անհրաժեշտ է նվիրում, հանձնառության ոգի և զոհաբերության գիտակցություն. բառեր, որոնք ամբողջապես պատկերում են մեր առաքելությունը և մշտական ուղեկիցները պետք է լինեն հոգևոր սպասավորի: Մենք վստահ ենք, որ միասնական աշխատանքի միջոցով պիտի կարողանանք մեր ժողովրդին պահել մեր հայրերի սուրբ հավատքի, ազգային ավանդույթների, եկեղեցական կարգերի ու կանոնների մեջ»,- ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ, որ այսօր եկեղեցականները հաճախ դժվարին ու ծանր պայմաններում անտրտունջ կերպով նվիրյալ ծառայություն են բերում ժողովրդին` իրենց վրա վերցնելով մեծ հանձնառություններ ու զրկանքներ: Իր օրհնությունը բերելով Հայ Եկեղեցու հոգևոր ողջ դասին` Նորին Սրբությունը հորդորեց տոնի խորհրդով զորացած շարունակել իրենց տերունապատվեր առաքելությունը և աներկյուղ ու նախանձախնդիր կերպով կրել ամեն տեսակի հանձնառություն` ի սեր հավատավոր ժողովրդի, Եկեղեցու և Հայրենիքի:
Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում եկեղեցականները մասնակցեցին Երեկոյան ժամերգության:

484883_10151891907796408_1874801919_n

1618705_220622534796392_1991758977_n

1621762_10151891884211408_1051958701_n

1653579_220622548129724_1724614518_n

1743611_10151891968026408_731672887_n

1779860_220622481463064_788861291_n

1780853_220622478129731_162028079_n

1795565_10151891969116408_2113910439_n

1797497_220622484796397_695081971_n

1901219_676851765711439_43728652_n

1911679_220622561463056_745940763_n

1920121_220622511463061_2096999349_n

1939954_10151891972056408_2031939168_n

1958457_10151891890631408_1898463267_n

1964999_10151891883126408_752981847_n

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 26 Դշ. Պահք
Հաջորդ նյութը axotq Աղոթք հինգշաբթի օրվա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?