Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Chmartutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Քրիստոնեական

Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Published 13 Դեկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն, կոչվում է ճշմարտախոսություն, անկեղծություն կամ ուղղամտություն: Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության:

 Ամեն մարդ, ուր որ էլ ապրի, ինչ պայմաններում էլ, որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով ու իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարկեշտությունն ու անկեղծությունը:

 Բարոյական գեղեցկությունը և բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը: Այս պատճառով Աստծու պատկերով ստեղծված մարդը Նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաև իր գեղարվեստական գեղեցկությամբ: Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է և գեղեցիկ, երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է՝ հավատքով ու երկրպագությամբ հիշել և փառավորել Աստծու գերակա խորհուրդը: Այն գեղեցկությունն է վսեմ անտեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառությունը Աստծու փառքի: Արվեստը ձգտում է Աստծու անհուն գեղեցկության և օժանդակելու մարդկային հոգիների դարձը դեպի Աստված:

 Ուրեմն ճշմարտությունը, բարությունն ու գեղեցկությունը իրար հետ կապված են և կախում ունեն իրարից:

 Այս պատմությունը արվեստի ուժի մասին է, որն անշուշտ կապված է Աստծու զորության հետ: Բանաստեղծը առանց Աստծու ներշնչման, չի կարող գլուխգործոցներ ստեղծել: ՆՐԱ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ` ԱՍՏՎԱԾ Է: Առանց Աստծու, բանաստեղծի միտքը չի կարող լուսավորվել; ՆՈՒՅՆԻՍԿ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԵՆ ԳԱԼԻՍ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՖԻԶԻ ՄԻՋՈՑՈՎ; ԿԱՐԴԱՑԵ’Ք ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԶԳԱՔ, ԹԵ ԱՍՏՎԱԾ ԻՆՉՔԱ~Ն ՈՒԺԵՂ Է:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՐԴԵՐԸ

 Այս պատմությունը Պարսկաստանի հայտնի բանստեղծներից մեկի` ՀԱՖԻԶԻ ՄԱՍԻՆ Է: Նա հրաշալի վարդերի պարտեզ ուներ և ամեն օր մի աղջիկ մի փունջ վարդ էր գողանումՙ վաճառում և խնամում էր մի հիվանդ կնոջ: Հաֆիզը զայրանում է, սակայն հետևելովՙ տեսնում է աղջկա բարի գործը, գնահատում է նրան ու որդեգրում, քանի որ աղջիկը որբ էր:

 Որոշ ժամանակ հետո լուր է տարածվում, թե Լենկթեմուրը արշավում է Պարսկաստանի վրա: Նա ավերելով գալիս ու շրջապատում է Շիրազ քաղաքը: Պարզվում է, որ այդ արյունարբուն ծանոթ լինելով Հաֆիզի բանաստողծություններին, սիրում էր դրանք: Լենկթեմուրը ոչ մի խնդրանք հաշվի չառնելով պատրաստվում էր հրաման տալու, որ երկրի երեսից ջնջեն Շիրազ քաղաքը: Մեկ կողմում կանգնած էին անվանի քաղաքացիները, որոնք խնդրում էին խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան իր ցանկությունն է; Այնտեղ էր նաև բանաստեղծ Հաֆիզը: Սակայն Լենկթեմուրը անդրդվելի էր: Հանկարծ աղջիկը դիմում է ծերունուն ու խնդրում, որ ինքը դիմի նրան: Ծերունին ու աղջիկը մոտենում են բռնակալին. – Ո՞վ է այդ ծերունին,- հարցնում է Լենկթեմուրը:
– Բանաստեղծ Հաֆիզն է.- պատասխանում է աղջիկը:
Լենկթեմուրի դեմքը մեղմանում է: Նրա աչքերն այնպես սպառնալից չէին: Տիրում է մի րոպեաչափ լռություն: Վերջապես բռնակալն ասում է,
– Հաֆիզ, ես վաղուց էի ուզում քեզ տեսնել: Ամբողջ աշխարհում ես և դու ենք մեծ դու քո բանստեղծություններով, ես իմ հաղթություններով: Մի բան կարդա ինձ համար:
Այլայլված բանաստեղծը չէր իմանում ի՞նչ ընտրեր: Այդ ժամանակ փոքրիկ Դանիան շշնջում է,
– Թո’ղ վարդը իր թփին,,,
Հաֆիզը հասկանում է աղջկա միտքը, ուժ է առնում ու սկսում,
– «Թո’ղ վարդը իր թփին: Եթե քաղվի նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո’ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո’ղ’ վարդը իր թփին: Եթե չքաղես’ քեզ համար կասեն’ դու իմաստուն ես, դու ողորմած ես: Բայց եթե քաղես’ կասեն, որ քո ձեռքերը վայրագ են և քո սիրտը անողորմ: Թո’ղ վարդը իր թփին»:
Բանաստեղծը լռում է:
– Քո բանաստողծությունը ինձ դուր է գալիս, Հաֆիզ,- ասում է Լենկթեմուրը, բայց քո խորհուրդը ինձ համար չէ: Ես նրանցից չեմ, որոնք բավականության համար են վարդ քաղում:
Հաֆիզը բարձրացնում է ձեռքը և ցույց տալիս Շիրազը ու ասում,
– Հիշիր, հաղթողդ, որ այս քաղաքը Պարսկաստանի վարդն է:
Լենկթեմուրը շրթունքները կծում է: Նա սկզբում գրգռված էր երևում, բայց մի քիչ մտածելուց հետո, ձայն է տալիս իր զորքին,
– Մնացե’ք այստեղ, գիշերեցե’ք պատերի տակ:
Զորքը քաղաք չի մտնում:
Լենկթեմուրը միայն ինքն է մտնում քաղաք և այն առնում իր հպատակության տակ:
Շիրազն անվնաս է մնում, շնորհիվ բանաստեղծ Հաֆիզի:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 12 2 Մայր Աթոռում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը (նկարներ)
Հաջորդ նյութը Ter Vazgen Տ. Վազգեն քահանա Մովսեսյանի հերքում-նամակն իր անձի վերաբերյալ «Ասպարեզում» տպագրված հոդվածի առնչությամբ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?