Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristos prkutyan huys
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Քրիստոս հույս փրկության
Քրիստոնեական

Քրիստոս հույս փրկության

Published 18 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Ես եմ ճշմարիտ որթատունկը:
(Հովհ 15:1)
Քրիստոս Իր կյանքով ու զորությամբ լեցուն հավիտենական որթատունկն է:

 Եթե մենք ճյուղերի նման միացած լինենք Քրիստոս-որթատունկին` մեր ներսից կհոսի այն կյանքն ու զորությունը, այն սերն ու սրբությունը, այն հոգին ու ոգին, այն քաղցրությունն ու գեղեցկությունը, որ Նա ունի իր ներսում: Ճյուղը իր մեջ կունենա այն կյանքը, որ որթատունկը ունի իր մեջ: Սա նշանակում է, որ մենք Քրիստոսի կյանքն ունենք մեր կյանքի մեջ, որովհետեւ որթատունկը Քրիստոսն է, իսկ մենք` իր վրա հաստատված ճյուղերը (Հովհ. 15: 5):

 «ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նոյնպես եւ դուք՝ եթե իմ վրա հաստատված չլինեք» (Հովհ. 15:4): Երբ Քրիստոս մեզ նմանցնում է իր վրա հաստատված ճյուղերի, շատ հստակ է, որ ցանկանում է ասել, թե մեր կյանքը կախված է իրենից: Ինչպես ծառից հեռացող ճիւղը կչորնա, աղբյուրից հեռացած գետը` կցամքի այնպես ել Քրիստոս-որթատունկից հեռացող մարդը` հոգեւորապես կտգեղնա, կչորանա, կմթնի, ու կմեռնի:

 «Ով բնակվում է իմ մեջ, եւ ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չեք կարող:» (Հովհ. 15:5): Քրիստոնյա մարդու կյանքի պտղաբերումը պայմանավորված է նրա Քրիստոսին միացած լինելով ու մնալով:

 Շատ քրիստոնյաներ, հիմնվելով իրենց ճարպիկության ու խոսքի ճարտարության վրա` ջանք են թափում մարդկանց դեպի Քրիստոս առաջնորդել: Նա, որ փորձում է իրեն հատուկ միջոցներով փրկության հրավիրել մարդկանց, նշանակում է թե նա ուրանում է` Քրիստոսի փըրկության միակ միջոցը լինելու հանգամանքը: Երբ փորձում ենք առանց Քրիստոսի այլ կերպ գործել կամ իրագործել` այդ ցույց է տալիս, որ մենք չենք հավատում Քրիստոսի խոսքին, թէ` «առանց ինձ ոչինչ անել չեք կարող»:

 Ո՛չ ոք չի կարող օգտակար դառնալ հոգեւորապես ծարավ մարդուն, եթե ինքը բաժնված է կյանքի աղբյուրից` Քրիստոսից:

 Եթե մենք Քրիստոսի վրա հաստատված ճյուղերն ենք` միայն այն ժամանակ կկրողանանք օգտակար դառնալ մեր վրա հաստատված ճյուղերին: Բայց բնականորեն, երբ հաջողենք նոր ու նորոգված կյանքի առաջնորդել մեզ դիմող անհատին` պետք է ընդունել, որ մենք չէ, որ նրան առաջնորդեցինք նոր կեանքի, այլ նույնինքն` Քրիստոս` նոր կյանքի աղբյուրը: Մենք չենք կարող պարծենալ եւ ասել. «Մե՛նք է, որ օգտակար եղանք մեր վրա հաստատված ճյուղերին, որովհետեւ, մենք էլ մեր կարգի մեջ, Քրիստոս-որթատունկի վրա հաստատված ճյուղերն ենք: Մենք պարզապես ճյուղեր ենք, այսինքն` միջոցներ, եւ ո՛չ թե որթատունկներ: Ինչպես որ լուսինը որ լուսավորվում է արեւից չի կարող հպարտանալ, որ ինքն է բաշխիչն ու հեղինակը լույսի, այնպես էլ մենք, որ մեր հոգեւոր սնունդը վերցնում ենք Քրիստոս – որթատունից, չենք կարող հայտարարել, որ մենք ենք տերն ու տվիչը այդ սննդի:
Ինչո՞ւ է Քրիստոս ինքնիրեն նմանեցնում որթատունկի եւ ո՛չ թե ուրիշ ծառի հետ: Առաջին հերթին նկատի պետք է ունենալ այն` որ որթատունկի ճյուղերը տարածվում են չորս կողմ եւ մագլցում են ուր հնարավոր է: Ինչպես որթատունկն է տածվում տարբեր կողմերում, այնպես էլ Քրիստոսի փրկությունն է տարածվում աշխարհի չորս կողմերը ու մուտք գործում մարդկանց սիրտերից ներս եթե ընդունելություն գտնի:

 Քրիստոս իրեն անվանում է Ճշմարիտ որթատունկ. «որովհետեւ տարին տասներկու ամիս պտուղ կու տայ» (Հայտ 22:2): Ճշմարիտ որթատունկ է, որովհետեւ չի խաբում ու հուսախաբ չի անում Իր մոտ գնացողներին: Մատթեոս ավտարանիչը մեզ ասում է թե «Հիսուս քաղց զգաց: Եւ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ եկավ դեպի այն եւ նրա վրա ոչինչ չգտավ» (Մատթ 21:18-19):

 Հիսուս այնպիսի որթատունկ չէ որին մոտենան հոգեպես սոված մարդիկ եւ հուսախաբ հեռանան: Հիսուս-որթատունկը միակն է, որ Իր մոտ եկողին ասում է. «Նրանց չեմ կամենում սոված արձակել» (Մատթ. 15:32): Այո՛, Հիսուս իրեն դիմող մարդուն սոված տուն չի ուղարկի: Նա ամբողջությամբ կկշտացի նրա սիրտն ու հոգին:

 Քրիստոսն է այն «ճշմարիտ որթատունկը», որ «Իր պատմուճանը գինիով» լուացավ եւ «Իր հանդերձը խաղողի արյունով» (Ծննդ. 49:11): Պատմուճանը գինիով լվալն ու հանդերձը խաղողի արյունով լվանալը նախապատկերացումն էին այն արյունլուա վիճակին, որ Քրիստոս պետք է մատնվեր մեր փրկության համար: Քրիստոսն է «ճշմարիտ որթատունկը», որովհետեւ իր մոտ եկողները ստանում են Արյունով լուացված արդարության ու փրկության պատմուճանը: Մի օր Աստուած նրանց մասին պետք է հայտարարի. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից եւ իրենց զգեստները լվացան ու սպիտակեցրեցին Գառան Արյունով» (Հայտ. 7:14):

 Տակավին, Քրիստոս է «ճշմարիտ որթատունկը», որի տակ մարդիկ ապահովությամբ կարող են նստիլ (Գ Թագ 4:25): Թզենին եւ որթատունկը Եբրայական մտածողության մեջ իբրեւ խաղաղության եւ ապահովության խորհրդանիշ են ներկայանում: Քրիստոս մարդկանց ապահովության երաշխիքն է, խաղաղության իշխանն է (Եսայի 9:6): Հոգեպես խռոված եւ անապահովության զգացումներով բռնված մարդի կարող են դիմել Քրիստոս-որթատունկին եւ գտնել իրենց խաղաղությունն ու ապահովությունը: Ուստի, արի՛ եւ միացիր Քրիստոս-որթատունկին, որպեսզի Նրա խաղաղությունը հոսի սրտիդ մէջ:

Աղբյուր՝ «Սյնունյաց կանթեղ»

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 17 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
Հաջորդ նյութը Arak 3 Փորձություն, թե՞ փորձանք… (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?