10 րոպե առաջ տուն էի շտապում, երբ կարմիր լուսաֆորը արգելեց անցնել գլխավոր խաչմերուկը, որից հետո սկսվում էր իմ փողոցը… առիթ ունեցա նայելու լուսաֆորներին ու ընդամենը 10 վայրկեանի մէջ ընկնել մտածումների գիրկը, որ ցանկացա կիսուել ձեզ հետ.. Կարմիր, նարնջագոյն և կանաչ` երեք գոյներ, որ կարգաւորում եմ քաղաքների աշխոյժ կեանքը` ամէն օր փրկելով բազմաբիւր կեանքեր, ամէն ժամ կանխելով բազմահարիւր ողբերգութիւններ և ամէն վայրկեան զսպելով միլիոնաւոր մարդկանց անհագուրդ ցանկութիւնները` րոպե շուտ հասնելու տուն, աշխատանքի, հանդիպման… Աստծո օրենքներն էլ լուսաֆորների պէս են մեր կեանքում ու աւելի կարևոր, քան պարզ լուսաֆորները: Աստծո “լուսաֆորներ”-ը պարտադրուած չեն ոչ ոքի, բայց պարտադիր են բոլորի համար հանուն բոլորի:
Պատկերացրեք լուսաֆորի դիմաց էք, փակեք ձեր աչքերը, և առանց նայելու լուսաֆորներին անցեք որևէ խաչմերուկ` ձեր բախտը կամ կբերի ու ձեր “աչքերը փակ” վիճակը կհամընկնի “կանաչ”-ի հետ,կամ ձեր բախտը չի բերի ու կլինի ողբերգութիւն: Առանց Աստծո ապրելը կեանքում նշանակում է աչքերը փակել ու անցնել կեանքի խաչմերուկները` կամ մեր բախտը կբերի կամ թե ոչ: Այսօրուա սատանայի ողջ ջանքերը ուղղուած են մարդու աչքերը փակելուն ու մոռացնել տալուն “լուսաֆորներ”-ի մասին` դա մէնք տեսնում ենք սերիալներում, երբ Աստծուց ու կնոջից թաքուն մեկը համբուրվում է իր սիրուհու կամ սիրեկանի հետ. մէնք այն տեսնում ենք մարտաֆիլմերում, երբ սպանում են իրար ու դա հաջողութիւն համարում, մէնք դա տեսնում ենք, երբ մտնում ենք Դիմագիրք մեր ըկերներին մի բարի բան գրելու կամ շնորհաւորելու նրանց ծնունդը և հանկարծ,օ´ ինչ հաջողութիւն, մեզ առանց վարանելու հրամցնում են գայթակղիչ լուսաֆոր ՄԵՐԺՈՒՄՆԵՐ`ահա տեսեք, տեսեք, թե սեռական հարաբերութեան ինչ նոր դիրքեր ենք բացահայտել, կամ թե եկեք բանբասենք սրա մասին, կամ եկեք երկար ու պարապ խոսակցութիւններ անենք, կամ եկեք երկրպագենք սրան`լավ է խաղում` չէ որ չկան “լուսաֆորներ”, ուրեմն վայելեք անվայել բաները: լուսաֆորները` լուսարֆորներ, բայց,եթէ մոռանանք նրանց մասին կամ կհայտնուենք դիահերձարանի սեղանին, կամ էլ հորիզոնական դիրքով “կվայելենք” լավագոյն դէպքում մի արհեստավարժ բժշկի խիստ ու ահեղ հայեացքն ու խրատները: Չնայած, ճշմարտութեան առջև չմեղանչելու համար պէտք է ասեմ նաև, որ որպէս կանոն լուսաֆորների թշնամի սատանան, մեզ օգնում է աչքերը փակ առանց նայելու լուսաֆորներին անցնելու մեր կեանքի առաջին միքանի խաչմերուկները` որպես քաջալերանք անձնուրիաբար շարունակելու մեր կործանման ընթացքը: Գիտեք, թե ով է եղել լուսաֆորների գյուտարարը` ինչ կարևոր է կասեք: Այո’, կարևոր չէ. չէ որ մենք նրա գյուտի համար վճարում ենք մեր ազատ ժամանակով` հերիք չէ նրա գիւտի պատճառով թանկագին ժամանակ ենք նուիրում նրան, հիմա էլ պիտի նրա անունը հիշենք.. “հեչ” էլ, թէ նա իր գիւտով չի փրկում անհամար կեանքեր ու կանխում բիւրաւոր ողբերգութիւններ: Ահաւասիկ, միակ ու միակ համաձայնութիւնը այս աշխարհի լուսաֆորների ու Աստծո “լուսաֆորներ”- ի միջև այն է , որ երկու դէպքում էլ մեզ չեն հետաքրքրում նրաց գիւտարարները:
Ի վերջո, ես հասկացա, որ սկսած ինձնից որևէմարդ չի սիրում լուսաֆորը, աւելին` ատելով ատում է նրանց, քանի որ Աստծո բարի ու քաղցր, ազատութեան լիարժեք շքեղութեամբ զարդարուած օրենքները փոխարինել ենք ԻՆՔՆԱՌՈԲՈՏՈՑՄԱՄԲ: Ով կազատի մեզ ռոբոտային “ծանր երկաթներից”`լավ էր դրախտում, մերկ էինք ու թեթև, բայց ափսոս կարճ էր… լուսաֆորի լույսերի փոփոխականութեանը հետևելը անհրաժեշտութիւն է` մենք այն ըմբռնում ենք միանգամից, այն այլևս արտասաւոր մի բան չէ, ով աշխարհ գա ու սկսի մտածել,տեսնում է ու հասկանում, որ նրանց հետ խաղ չի կարելի անել: Կար ժամանակ, երբ մեր ազգի մեջ էլ ամէն ծնուող ու մտածել սկսող անհատ քաջ գիտակցում էր, որ Նրա “լուսաֆոր”-ի հետ չի կարելի խաղ անել` Նրա եռագոյնը ամենուր է ու լոյս է տալիս, երբ անգամ ուզում ես անցնել արգելուած ճանապարհով այնտէղ, որտէղ չկան լուսաֆորներ….
Հեղինակ՝ Հայր Թովմա Խաչատրյան