Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի այդ պատվից. քահանան ամպհովանակիրների մասին
Նորություններ

Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի այդ պատվից. քահանան ամպհովանակիրների մասին

Published 8 Հունվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Սբ պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Պատարագի սկզբում եկեղեցականների թափորն Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր տաճար: Ամպհովանին կրում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը և արվեստաբան Հրավարդ Հակոբյանը: Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի ամպհովանակիր լինելը մասնավոր քննարկման և նաև քննադատության նյութ դարձավ վերջին օրերին սոցցանցերում, նաև մի շարք ԶԼՄ-ներում: Այս հարցերի պարզաբանման համար Tert.am-ը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:

– Ի՞նչ է նշանակում ամպհովանին և եկեղեցական ի՞նչ խորհուրդ ունի:

– Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն` ամպհովանին գործածվում է եկեղեցական մեծահանդես հայրապետական թափորների ժամանակ` իբրև Աստծո հովանու ներկայություն և առաջնորդություն` այնպես, ինչպես աստվածաշնչյան ամպի սյունը, որը հրեա ժողովրդին եգիպտական գերությունից առաջնորդեց դեպի ավետյաց երկիր: Հայրապետական թափորների ամպհովանակիրներ են լինում ժողովրդի տարբեր դասերի պատվարժան ներկայացուցիչները: Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական ընտրությունից ի վեր ամպհովանի կրելու պատվին են արժանացել Հայաստանի ու սփյուռքի մի քանի տասնյակ ճանաչված հայորդիներ` ազգային բարերարներ, պետական ու հասարակական գործիչներ, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, մտավորականներ:

Ինչպես Վեհափառն իր խոսքերից մեկում ժամանակին նշել է, Հայոց հայրապետի կողքին մշտապես կանգնած են եղել մեր ազգի անվանի ու մեծավաստակ զավակներ` խորհրդանշելով հայ եկեղեցու և հայ ժողովրդի միջև անքակտելի այն միությունը, որ մեզանից յուրաքանչյուր ոք պարտավոր է պահել ու ամրապնդել: Այս խորհուրդն ի մտի և այս գիտակցությամբ պետք է մոտենալ ամպհովանակրի հանգամանքին և առաքելությանը:

-Թերևս լրատվամիջոցներով չափազանց հախուռն արձագանքվեց Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի ամպհովանակիր լինելը: Ինչո՞ւ հասարակությունն այդպես բացասական ընդունեց այս երևույթը:

– Նախ՝ համաձայն չեմ, որ հասարակությունը բացասական է ընդունել Տիգրան Ներսիսյանի և Արմեն Էլբակյանի ամպհովանակիր լինելը: Պարզապես կան մարդիկ, ովքեր բացասական են արտահայտվել, իսկ թե ինչու՝ թողնում եմ իրենց խղճին և հասարակության դատին:

-Իսկ միգուցե աղմուկի պատճառը եղավ այն, որ ժամանակին Էլբակյանն ու Ներսիսյանը մեղադրվում էին աղանդավոր լինելու մե՞ջ:

-Գիտեք, դյուրին է մարդկանց պիտակավորելը: Նման իրավունք, սակայն, ոչ ոքի վերապահված չէ, ավելին` մեծամտություն է սեփական արատները անտեսելով փորձել այլոց նսեմացնել: Ես՝ որպես Նորին սրբության մամլո խոսնակ, համոզված կարող եմ ասել, որ պրն Էլբակյանը և պրն Ներսիսյանը մեր եկեղեցու զավակներ են` բարեպաշտ անձեր և ուրախություն է, որ եկեղեցին ունի նման զավակներ: Նրանք ևս իրենց համարում են Հայ եկեղեցու զավակներ: Մնացյալը այլևս անիմաստ և անհիմն ենթադրություններ են:

Ամենայն հայոց հայրապետի կողմից, նկատի ունենալով նրանց վաստակը ազգային հայրենական կյանքում, հրավեր է ուղղվել՝ լինելու Հայրապետական պատարագի ամպհովանակիր: Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի մեծագույն այդ պատվից և բոլորն էլ, այդ թվում և նրանք, որդիական պատրաստակամությամբ իրենց մասնակցությունն են բերել Հայ եկեղեցու ծիսաարարողական կյանքին նաև այս առումով:

– Ոմանք ասում են, որ կանոնական խախտում է, երբ նախագահը կանգնում է ամպհովանու տակ:

– Ոչ մի կանոնական խախտում չկա և այս առումով ամեն ինչ հստակ է: Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ՀՀ նախագահի` հայրապետական ամպհովանու ներքո վեհարանից Մայր տաճար քայլելու մեջ որևէ անպատեհություն չկա, չի կարող լինել նաև որևէ տարըմբռնում: Դա ձևավորված գեղեցիկ ավանդույթ է, որը գեղեցկությունից ավելի նաև խորհրդանշական է. ընդգծում է հայոց աշխարհի միությունը իր ազատ ու անկախ հայրենիքով, ազգային եկեղեցով և աշխարհասփյուռ ժողովրդով: Եվ սա պետք է գնահատել և փայփայել: Իսկ երևույթի մասին մեկնաբանությունները, կարծում եմ, պետք է քննել և դիտարկել Սբ Ծննդյան տոնին տրված Վեհափառ հայրապետի պատգամի լույսի ներքո. «Չարի խաբեպատիր ընթացքները զորանում են, երբ մարդը հեռանում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքներից` կյանքը լցնելով կեղծիքներով ու խեղաթյուրումներով: Այսպես է, որ իրողությունների ներկայացումը ձևափոխվում է բանսարկության և անճիշտ գնահատականների»:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը s88986681 Ախալցխայի Ս. Վարդանանց եկեղեցի (նկարներ)
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հունվարի 9 Եշ. Դ օր Ս. Ծննդեան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?