Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hogevor gandzer
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հոգեւոր գանձեր հոգեսպան աշխարհից
Քրիստոնեական

Հոգեւոր գանձեր հոգեսպան աշխարհից

Published 9 Դեկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Եգիպտոսից գանձեր հանեցեք:
Եգիպտոսը ժամանակի քաղաքակրթության բնօրրանն էր համարվում եւ մարդը այնտեղ մեղքերի ստրկության գերին էր:
Եգիպտոսը խորհրդանիշն էր աշխարհի: Տեր Աստված երբ հրեաներին ցանկացավ հանել եգիպտական գերությունից, պատվիրեց. «Եգիպտոսից գանձեր հանեցեք»: Ժամանակակից աշխարհը նույնպես նման է Եգիպտոսին` մեղքի ստրկությունը` առատ իր բոլոր դրսեւորումներով, իսկ աստվածային սրբությունները` սակավ: Շատ դժվար է թացը չորից տարբերել: Քրիստոսի Գալստյան նպատակն էր, որ մեղքի գերությանը վաճառված մարդուն հանի եգիպտոս – աշխարհից: Անշուշտ, այս աշխարհի իշխանը, որի խորհրդանիշն էր այն ժամանակվա Եգիպտոսի փարավոնը, չի ցանկանում մեզ ազատել մեղքի գերությունից` օրեց-օր զանազան մոլորություններ հրամցնելով, մեղքերի եւ ավելորդ զբաղմունքների մեջ հաստատելով:
Քրիստոսի Ավետարանը ճիշտ այն ուղին է, որ յուրաքանչյուր մարդու հանում է եգիպտոսից` մեղքերի ստրկությունից, առատացնում հոգեւոր գանձերով եւ առաջնորդում Ավետյաց Երկիր:
Ահագնացող իքնակործանման եզրին կանգնած աշխարհում ճշմարիտ քրիստոնյաներին առաջնորդող եւ մխիթարող ուժը Քրիստոս է, ով Իր Սուրբ Բերանով վկայեց. «Ես ձեզ որբ չեմ թողնի»:
Մենք Մկրտությամբ հաստատում ենք, որ հրաժարվում ենք աշխարհից` եգիպտոսից, եւ դավանում Քրիստոսին, որպես նոր մարդ մտնում այս անապատ աշխարհը, որտեղ փորձությունների մեջ ապրելով առաջնորդվում ենք դեպի Ավետյաց Երկիր` Երկնքի Արքայություն: Քրիստոս նույն փորձությունները կրեց մկրտությունից հետո, ցույց տալով, որ դեպի փրկություն առաջնորդվող քրիստոնյան պետք է մերժի, առավել եւս` հաղթի սատանային:
Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց: Եւ փորձիչը՝ սատանան, մոտենալով նրան՝ ասաց. «Եթե Աստծո Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն», ի պատասխան սատանայի առաջարկին Հիսուս ասաց. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Սատանան մոտեցավ Հիսուսին այն ժամանակ, երբ նկատեց տկարություն: Մենք մշատապես փորձության ենք ենթարկվում տկարության ժամանակ, երբ կորցնում ենք զգոնությունը: Նյութական հացը կենսական անհրաժեշտություն է մարդու համար եւ հանապազօրյա հացի փնտրտուքի ընթացքում մոռանում ենք հոգեւոր Հացի մասին, որի կարիքը մեզանից շատերը երբեմն այնուամենայնիվ զգում են: Թեպետ Հիսուս հացի բազմացման օրինակով ցույց տվեց, որ իր հետեւից գնացողը թե՛ նյութական, եւ թե՛ հոգեւոր հացի կարիք չի ունենա, բայց մենք ընտրում ենք նյութական հացը, մոռանում հոգեւորը, եւ փորձիչը, տեսնելով մեր տկարացած վիճակը, իսկույն մեզ շեղում է հոգեւորից եւ թաղում նյութապաշտության խավարի մեջ:
Հաջորդ փորձությունը, որ կրեց Հիսուս, կարծես ճիշտ շարունակությունն է . «Եթե Աստծո Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրված է՝ իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես»: Հիսուս դարձյալ նրան ասաց. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես» Մատթ. 4; 6:
Մեզանից շատերը մկրտվելով, վերստին դառնում են նախկին մեղքերին: Հոգեւոր տարական գիտելիքներ չունենալու պատճառով` խաբվում են սատանայից, ընկնում արքունական գահից, զրկվում Աստծո շնորհներից եւ կորտյան մատնում իրենց հոգիները: Հիսուս ի օրինակ մեզ մերժեց փորձչին` ասելով. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես» Մատթ. 4; 6: Յուրաքանչյուր իրեն քրիստոնյա համարող մարդ պետք է մերժի մեղքը: Քանզի. «Ով հույսով մեղանչի, անհույս կկորչի»:
Սատանան նորից նրան առավ տարավ մի շատ բարձր լերան վրա եւ ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետին ընկնելով ինձ պաշտես»: Մատթ. 4;9
Իշխանության ձգտում` ինչ գնով էլ լինի, ահա սատանային երկրպագողները: Ոմանց մատնելով, ոմանց կաշառելով, ոմանց քծնելով` հասնել բարձր լեռան` իշխանության, նստել «փառքի գահին» ու ապրել անաստված կյանքով: Ահա այս է պահանջում հոգեսպան դեւը, իրեն երկրպագելու վարձատրության փոխարեն: Այն ժամանակ Հիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրված է՝ պիտի երկրպագես քո Տեր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»: Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան Մատթ. 4;11: Մարդ ողջ կյանքում կրում է այս երեք փորձությունները եւ եթե մերժենք նրան, նա կթողնի մեզ եւ հրեշտակների ծառայությանը կարժանանանք, իսկ եթե չմերժենք, սատանայի կորստաբեր առաջնորդությունը կստանանք:
Եթե ոմանք ինչ-ինչ պատճառներով ընկել են խավարի թակարդը պետք է անպայման ապաշխարեն, սրտանց զղջան իրենց արածի ամար, խոստովանեն քահանային ըստ Տիրոջ խոսքի. «Ում արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում, ում կապեք, կապված թող լինի երկնքում»,- ու մաքրվեն մեղքերից ու, վերստին ոտքի կանգնելով, գնան դեպի նպատակակետը` Քրիստոս: Առանց քահանայի չկա մեղքերի թողություն, մնացածը հոգեսպան ինքնախաբկանք է :
Ահա իրական եգիպտոս աշխարհը` իր հոգեկորուստ բյուրապատիկ փորձություններով, եւ Քրիստոս` Իր Հավիտենական պարգեւով:
Աշխարհը լի է սատանայի հրեշտակներով` աղանդավորներով, համասեռամոլներով, գողերով, ավազակներով, թալանչիներով, մարդասպաններով, անբարոյականներով…: Արդի եգիպտոս – աշխարհը, գործակից լինելով այս աշխարհի փարավոնին` սատանային` իր արբանյակներով, հեռուստացույցի, ռադիոյի, զանազան լրատվամիջոցների եւ այլազան ձեւերով պարտադրում է մարդուն լինել այդպիսին, ուրանալ Քրիստոսին, փրկակոչ Եկեղեցին:
Ո՛վ մարդ, որ Աստծո պատկերն ու նմանությունն ունես, ինչո՞ւ ես ջայլամի պես գլուխդ խոթել ավազի մեջ եւ հույս ես տածում, թե չկա վտանգ, մինչդեռ այն կողքիդ է` իր հավիտենական կորստաբեր դատաստանը ձեռքին: Մի պահ ունկնդիր եղիր խղճիդ ձայնին, մտածի՛ր, թե ինչո՞ւ են ցանկանում քեզ կտրել աստվածազարմ արմատից, ինչու՞ են ցանկանում քեզ հեռու պահել հոգուց, հոգեւորից ու Եկեղեցուց, ինչո՞ւ են քեզ ու քո երեխաներին սովորեցնում լինել ամբարտավան, եղբայրատյաց, չարաբարո, փողապաշտ ու փորապաշտ…, ի՞նչ օգուտ քեզ դրանից, եւ վստահ եմ, որ կգտնես հարցերիդ պատասխանը:
Քրիստոսի Արյամբ գնված Եկեղեցին է դեպի Աստված տանող միակ կամուրջը, առանց որի չկա փրկություն, բարոյականություն, մարդասիրություն, սեր աստվածային…
Խորհի՛ր այդ մասին:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը tesilq Քրիստոնյան և իր տեսիլքը… (առակ)
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Դեկտեմբերի 10 Գշ. Պահք: Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի՝ ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի՝ հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?