Ծերունի տիկնոջը հարցնում են, թե ի՞նչ է գործածում իր դեմքը այդքան գեղեցիկ և իր կեցվածքը այդքան առողջ և գրավիչ պահելու համար:
Նա պատասխանում է:
-Շրթունքներիս համար ճշմարտությունն եմ գործածում,
– Ձայնիս համար՝ քաղցրություն,
– Աչքերիս համար՝ գութ,
– Ձեռքերիս համար ողորմություն,
– Կերպարանքիս համար՝ պարկեշտություն,
– Սրտիս համար՝ սեր,
Եվ բոլոր նրանց համար ովքեր ինձ չեն սիրում՝ աղոթք:
![Գեղեցկության գաղտնիքը (առակ) 11 Gexeckutyan](https://ter-hambardzum.net/wp-content/uploads/2013/11/Gexeckutyan-gaxtniqy.jpg)