Աստված ինքն է իր մասին վկայել մարդկանց, և այդ վկայությունն Աստվածաշնչում է: Աստվածաշնչային տեքստերում առկա են արտահայտություններ, առանձին սահմանումներ, խոսքեր, դարձվածքներ, որոնք օգնում են հասկանալ այն, ինչ Աստված իր մասին մարդկանց հաղորդել է:
Մենք Օսեե մարգարեի մոտ Աստծո ահա այսպիսի բնութագրման ենք հանդիպում. «Ես Աստված եմ, այլ ոչ թե մարդ» (Օս. ԺԱ 9): Եթե Աստված է, որ բանականություն ու կամք ունի, ինչի մասին Աստվածաշունչը (Գ Թագ. Գ 28. Հոբ ԺԲ 13, 16. Առ. Գ 19-20. Սիր. Ա 1, 5, ԺԵ 18, ԽԲ 21. Ես. ԺԱ 2, ԻԸ 29. Ղուկ. ԺԱ 49. Հռոմ. ԺԱ 33, ԺԴ 26. Ա Կորնթ. Ա 21, 24. Բ 7. Աստուծո կամքը. Սաղմ ՃԶ 11. Իմաստ. Զ 4. Մակ. Գ 35. Ղուկ. Է 30. Գործ. Ի 27. Ա Պետր. Բ 15, Գ 17, Դ 2, 19. Ա Հովհ. Բ 17. Հռոմ. Ա 10, Ը 27, ԺԲ 2. Ա Կորնթ. Ա 1. Բ Կորնթ. Ը 5. Եփ. Ե 17, Զ 6. Ա Թես. Դ 3, Ե 18. Եբր. Ժ 36, Հայտ. ԺԷ 17:) հստակ վկայում է, ապա մարդ չէ, ինչը նշանակում է` նա իր բնությամբ մեր աշխարհից դուրս գտնվող այլ կարգի էություն է: Նա, ինչպես ասում են փիլիսոփաներն ու աստվածաբանները, աշխարհի նկատմամբ տրանսցենդենտալ (իմացության համար անմատչելի) է: Այդ տրանսցենդենտալությունը, այսինքն` Աստծո բնության տարբերությունը ֆիզիկական աշխարհից, Աստվածաշնչում բնութագրվում է «Հոգի» բառով: «Աստված հոգի (πνεu/բα) է…»: (Հովհ. Դ 24, հմմտ. Ծննդ. Ա 2, 6, Գ 41, 38, Ել. ԺԵ 10, ԼԱ 3, Թվ. ԺԱ 29, ԻԳ 6, ԻԴ 2, Դատ. Գ 10, Զ 34, ԺԱ 29, ԺԳ 25, ԺԴ 6, 19, ԺԵ 14, Ա թագ. Ժ 6, 10, ԺԱ 6, ԺԶ 13, ԺԹ 20,23, Բ Թագ. ԻԳ 2, Գ Թագ. ԺԸ 12, Ա Մն. ԺԵ 1, Բ Մն. ԺԵ 1, Ի 14, ԻԴ 20, Նեեմ. Թ 20, Հուդ. ԺԶ 14, Հոբ Դ 9, ԻԶ 13, ԼԳ 4, Սաղմ. ԼԲ 6, Ծ 13, ՃԳ 30, ՃԼԹ 7, ՃԽԲ 10, Իմաստ. Ա 7, Թ 17, ԺԲ 1, Ել. ԺԱ 2, ԼԲ 15, ԼԴ 16, ԽԲ 1, ԽԴ 3, ԽԸ 16, ԿԱ 1, ԿԳ 10-14, Եզ. ԺԱ 1, 5, Ագգ. Բ 5, Զաք. Դ 6, Է 12, Գ Եզր. Զ 37, Մատթ. Ա 20, Գ 16, Դ 1, Ժ 20, ԺԲ 31-32, ԺԸ 19, Մարկ. Ա 10, 12, Գ 29, ԺԳ 11, Ղուկ. Ա 35, 67, Բ 26, Գ 22, Դ 1, 18, ԺԱ 13, ԺԲ 10, 12, Հովհ. Ա 32-33, Գ 5-6, 8, 34, Զ 63, Է 39, ԺԴ 17, 26, ԺԵ 26, ԺԶ 13, Ի 22, Գործ. Ա 2, 5, 8, 16, Բ 4, 17-18, 133, 38, Ե 3, 9, Է 51, Ը 29, Թ 31, Ժ 19, ԺԱ 12, 28, ԺԳ 2, 4, ԺԵ 28, ԺԶ 6-7, ԺԹ 6, Ի 22-23, 28, ԻԱ 11, ԻԸ 25, Ա Պետ. Ա 2, 11-12, 22, Ե 5, Ը 9, 11, 14-16, 23, 26-27, ԺԱ 8, ԺԴ 17, ԺԵ 13, 16, 19, 30, Ա Կորնթ. Բ 10-14, Գ 16, Զ 11, 19, ԺԲ 3-4, 8-11, 13, ԺԵ 45, Բ Կորնթ. Ա 22, Գ 3, 17-18, Ե 5, Գաղ. Գ 5, 14, Դ 6, Եփ. Ա 13, 17, Բ 18, 22, Գ 5, 16, Դ 30, Ե 9, Փիլ. Ա 19, Ա Թես. Ա 5-6, Դ 8, Բ Թես. Բ 8, 13, Ա Տիմ. Գ 16, Դ 1, Բ Տիմ. Ա 14, Տիտ. Գ 5, Եբր. 4, Գ 7, Զ 4, Թ 8, 14, Ժ 15, 29, Հայտ. Բ 7, 11, 17, 29, Գ 6, 13, 22, ԺԴ 13, ԻԲ 17: )
Նույն Օսեե մարգարեն, Աստծո անունից ավետիս տալով և ընտրյալ ժողովրդին դիմելով, ասում է. «Ես Աստված եմ և ոչ թե մարդ, Սուրբ եմ ձեր մեջ» (Օսեե ԺԱ 9): Աստված ինքն իրեն այդպես է սահմանում, ինչը նշանակում է, որ սրբությունն Աստծո կարևորագույն սահմանումներից մեկն է: (Հմմտ. Ղևտ. ԺԱ 44-45, ԺԹ 2, Ի 3, 7, 26, ԻԱ 8, ԻԲ 2, 32, Հես. ԻԴ 15, 19, Ա Թագ. Բ 2, 10, Զ 20, Բ Թագ. Իբ 7, Դ Թագ. ԺԹ 22, Ա Մն. ԺԶ 10, 27, 35, ԻԹ 16, Բ Մն. Զ 2, Լ 27, Տոբ. Գ 11, Ը 5, 15, ԺԲ 12, 15, Հուդ. Թ 13, Հոբ Զ 10, Սաղմ. Բ 6, Գ 5, Ե 8, Ժ 4, ԺԴ 1, ԺԵ 10, ԺԷ 7, ԺԹ 7, ԻԱ 4, ԻԳ 3, ԻԶ 4, ԻԷ 2, ԼԲ 21, ԽԲ 3, ԽԵ 5, ԽԶ 9, ԽԷ 2, Ծ 13, ԿԴ 5, ԿԷ 6, Հ 22, ՀԶ 14, ՀԷ 41, 54, ՀԸ 1, 219, ՂԷ 1, ՂԸ 3, 5, 9, ՃԱ 20, ՃԲ 1, ՃԴ 3, ՃԵ 47, ՃԶ 9, ՃԼԷ 2, ՃԽԴ 13, 21, Առ. Թ 10, Իմաստ. Ա 5, Թ 8, 10, 17, Ժ 20, Սիր. Դ 15, ԺԷ 8, ԻԳ 9-10, ԽԳ 11, ԽԷ 29, 12, ԽԹ 23, Ել. Ա 4, Ե 16, 19, 24, Զ 3, Ը 13, Ժ 17, 20, ԺԱ 9, ԺԲ 6, ԺԷ 7, ԻԹ 19, 23, Լ 11-12, 15, ԼԱ 1, ԼԷ 23, Խ 25, ԽԱ 14, 16, 20, ԽԳ 3, 14-15, ԽԵ 11, ԽԷ 4, ԽԸ 17, ԽԹ 7, ԾԲ 19, ԾԴ 5, ԾԵ 5, ԾԶ 7, ԾԷ 13, 15, ԾԸ 13, 49, 14, ԿԳ 10-11, ԿԵ 11, 25, ԿԶ 20, Եր. ԻԳ 9, ԼԱ 23, Ծ 29, ԾԱ 5, Բար. Բ 16, Դ 22, 37, Ե 5, Ի 39-40, ԻԸ 14, ԼԶ 20-22, ԼԹ 7, 25, Եզ. ԽԳ 7-8, Դան. Գ 52-53, Դ 5-6, 10, 14-15, 20, Ե 11, Թ 16, 20, 24, Հովհ. Բ 1, Գ 17, Ամ. Բ 7, Աբդ. Ա 16, Հովն. Բ 5, 8, Միք. Ա 2, Ամբ. Ա 12, Բ 20, Գ 3, Սոփ. Գ 11-12, Զաք. Բ 13, Բ Մակ. Ը 15, ԺԴ 36, ԺԵ 32, Գ Մակ. Բ 2, 11, 16, Ե 8, Զ 1-2, 4, 17, 26, Է 8, Գ Եզր. ԺԴ 22, Մատթ. Ա 18, 20, Գ 11, ԺԲ 32, ԻԸ 19, Մարկ. Ա 8, 24, 29, ԺԳ 11, Ղուկ. 15, 35, 41, 49, 67, 72, Բ 25-26, Գ 16, 22, Դ 1, 34, ԺԱ 13, ԺԲ 10, 12, Հովհ. Ա 33, Է 39, ԺԴ 26, ԺԷ 11, Ի 22, Գործ. Ա 2, 5, 8, 16, Բ 4, 33, 38, Գ 14, Դ 8, 25, 27, 30-31, Ե 3, 32, Զ 3, 5, Է 51, 55, Ը 15, 17-19, 39, Թ 17, 31, Ժ 38, 44-45, 47, ԺԱ 15-16, 24, ԺԳ 2, 4, 9, 35, 52, ԺԵ 8, 28, ԺԶ 6, ԺԹ 2, 6, Ի 23, 28, ԻԱ 11, ԻԹ 25, Ա Պետ. Ա 12, 15-16, Բ Պետ. Ա 21, Ա Հովհ. Բ 20, Ե 7, Հուդ. Ա 20, Հռոմ. Ե 5, Թ 1, ԺԴ 17, ԺԵ 13, 16, Ա Կոր. Բ 13, Գ 17, Զ 19, ԺԲ 3, Բ Կոր. Զ 6, ԺԳ 13, Եփ. Գ 5, Դ 30, Ա Թես. Ա 5-6, Դ 8, Բ Տիմ. Ա 14, Տիտ. Գ 5, Եբր. Բ 4, Գ 7, Զ 4, Թ 8, 14, Ժ 10, 15, Հայտ. Գ 7, Դ 8, Զ 10, ԺԵ 3-4, ԺԶ 5: ) Սրբությունը հակադիր է չարին, այն ավարտուն կատարելությունն է: Կատարելության հիմնական բաղադրիչներն են ճշմարտությունն ու սերը: «Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա: Աստծո գործերը ճշմարիտ են» հավաստում է Հին Կտակարանը (Բ Օր. ԼԲ 4): Հովհաննես Աստվածաբան առաքյալը Սուրբ Հոգու ներշնչմամբ Նոր Կտակարանում հռչակում է՝ «Աստված սեր է» (Ա Հովհ. Դ 16): Եվ այսպես, Աստծո Խոսքի համաձայն՝ Արդարությունն ու Սերն Աստծո էության սահմանումներն են: Աստված Հոգի է, Բացարձակ Սրբություն, Սեր և Արդարություն:
Աստվածաշնչի մեկ այլ տեքստում` Ելից Գրքում, Աստված Իր մասին ասում է. «Ես այն Աստվածն եմ, որ Է» (Ելք Գ 14): Աստվածաշնչում տրված է նաև Աստծո հին հրեական անունը` Յահվե, կամ մեկ այլ արտաբերմամբ` Եհովա, որը հենց նշանակում է «Է»: Եվ այսպես, ո՞րն է այդ զարմանալի արտահայտության իմաստը` «Ես այն Աստվածն եմ, որ Է»: Արդյո՞ք դա չի նշանակում, որ Աստված բացարձակ գոյություն է իր կատարելության մեջ, իսկ ամեն ինչ, որ Աստծուց դուրս է, ունի սահմանափակ կեցություն կամ սահմանափակ կյանք: «Ես այն Աստվածն եմ, որ Է», այսինքն` «Ես Նա եմ, Ով գոյություն ունի»: Դա նշանակում է, որ մնացած ամեն ինչ գոյություն ունի այնքանով, որքանով Աստված նրան գոյություն ունենալու հնարավորություն է ընձեռում:
Աստվածաշնչից մենք իմանում ենք նաև, որ Աստված ամեն ինչից առաջ է և անսկիզբ է: Եթե Աստվածաշունչը համեմատենք Արևելքի մյուս կրոնական գրքերի հետ, ապա դրանց միջև առաջին հերթին կտեսնենք այն տարբերությունը, որ Աստվածաշնչում թեոգոնիա չկա, այսինքն՝ Աստծո ծագման մասին ոչինչ չի ասվում: Աստվածությունների մասին մարդու առասպելական պատկերացումների մեջ հաճախ տեղեկություններ կան նրանց ծննդյան ու ծագման մասին: Իսկ Աստվածաշնչում Աստծո ծագման մասին ոչինչ ասվում: Աստված գոյություն ունի միշտ, Աստված գոյություն ունի աշխարհի սկզբից առաջ, նա ժամանակից դուրս է: Իսկ եթե Աստված ժամանակից դուրս է, նշանակում է` նա հավիտենական է (հմմտ. Ես. Խ 28. Հռոմ. ԺԴ 25): Հավիտենական Աստված աշխարհի Արարիչն է: Եթե Աստված աշխարհի և նյութի Արարիչն է, ապա նաև տարածության Արարիչն է, քանի որ տարածությունը նյութական աշխարհի գոյությանն առնչվող հասկացություն է. տարածությունը նյութից դուրս չի կարող լինել: Բայց ի՞նչ է նշանակում` Աստված տարածությունից դուրս է: Դա նշանակում է, որ Աստված ամենուր է, որ նա ամենագո է (հմմտ. Սաղմ. ՃԼԹ 7):
Աստծո Խոսքը մեզ Աստծո մասին պատկերացում է տալիս որպես Ամենագո Հոգու, որ աշխարհն արարելու զորություն ունի: Եվ քանի որ նա է ստեղծել այս աշխարհը, ուրեմն նրա նկատմամբ բացարձակ իշխանություն ունի: Ելնելով Աստծո Խոսքից` մենք կարող ենք հավաստիացնել, որ Աստված ոչ միայն Ամենագո, այլև Ամենազոր Հոգի է: (Ծննդ. ԺԷ 1. ԻԸ 3. ԼԵ 11. ԽԳ 14, ԽԸ 18, ԺԸ 15. Սիր. ԽԶ 8, 19. Ելից Ժ 34. ԺԳ 6. Եզ. Ա 24, Ժ 5. Հովն. Ա 15. Բ Մակ. Ա 25, Ե 20, Զ 26, Է 35, 38, Ը 11, 24, ԺԱ 13. Գ Մակ. Ե 4, 8. Գ Եզր. ԺԳ 23, ԺԶ 63:) Աստծո տասը պատվիրանները հետևյալ խոսքերով են սկսվում. «Ես եմ քո Տեր Աստվածը… Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք Ի 23): Եկե՜ք խորամուխ լինենք այս ինքնաբնորոշման մեջ: «Ես եմ քո Աստվածը»: Ի՞նչ է նշանակում «Ես եմ»՝ այս անձնական դերանունը: Եթե Աստված ինքն իր մասին այդպիսի դերանուն է օգտագործում, ապա նշանակում է, որ Աստված Անձնավորություն է, ոչ թե մեր աշխարհից դուրս գտնվող վերացական հոգևոր սուբստանցիա (անփոփոխ էություն), այլ լիովին կոնկրետ հատկանիշներ ունեցող Անձնավորություն: Այսպիսով, Աստծո Խոսքը մեզ ուսուցանում է, որ Աստված Անձնավոր Հոգի է, Հավիտենական, Ամենազոր, Ամենագո, Արդար ու Սիրող:
Համաձայն Աստվածաշնչյան պատումի՝ Աստված Կյանքի Աղբյուր է: Նա տիեզերքի Արարիչն է, քանի որ աշխարհը գոյություն ունի այնքանով, որքանով Աստված հաճել է, որ այն լինի:
Գիտնականները հավաստիացնում են, որ ֆիզիկական աշխարհում գոյություն ունեցող ցանկացած սահմանափակ համակարգ՝ կենդանի թե անկենդան բնության պատկանող, օբյեկտիվորեն անգոյության ու տրոհման է ձգտում, եթե դրսից էներգետիկ օժանդակություն չի ստանում: Այս կախվածությունը շատ հստակ ձևակերպում է ջերմադինամիկայի երկրորդ օրենքը:
Իսկ եթե մեր բովանդակ աշխարհը, ողջ տիեզերքը մի այդպիսի համակարգ են, ապա դրանից արդյո՞ք չի հետևում, որ աշխարհը կարող է գոյություն ունենալ միայն դրսից էներգետիկ օժանդակություն ստանալու պարագայում: Շատ հնարավոր է, որ ոչ բոլոր գիտնականները համաձայնվեն այս ենթադրության հետ, չնայած, անտարակույս, կգտնվեն նաև այնպիսիներ, ովքեր կճանաչեն այդպիսի եզրակացության տրամաբանական լինելը: Եթե ֆիզիկական աշխարհը՝ որպես համակարգ, դրսից էներգիայի կարիք ունի, ապա ի՞նչ կարելի է ասել մարդու մասին:
Աստվածային Հայտնության համաձայն՝ Աստված ոչ միայն աշխարհի Արարիչն է, Կյանքի Աղբյուրն ու Պարգևատուն, այլև արարածների գոյության պահապան Նախախնամողը, «քանի որ նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք» (Գործ. ԺԷ 28):
Ի՞նչ տեղի կունենա, եթե աշխարհը «մտադրվի» իրեն Աստծուց տարանջատել: Նույնը բանը, ինչ տեղի է ունենում մարդու հետ, երբ նա գիտակցաբար ինքն իրեն Արարչից անջատում է, Աստծուց` Կյանքի Աղբյուրից հեռանում և սեփական ձեռքերով իր և նրա միջև միջնորմ դնում. Աստվածային էներգիան դադարում է նրան սնուցանելուց: Այդպիսի մարդը հոգեպես դատապարտված է:
Աստծո հետ կենարար կապից դուրս գտնվող համակարգն իրեն զրկում է Նրանից բխող գոյության էներգիայից և կործանվում է: Այստեղից հետևում է` ապրելու համար անհրաժեշտ է, որ մենք Աստծո հետ կապ ունենանք, պահանջվում է, որ նա իր Աստվածային էներգիայով մեզ կենագործի, քանի որ Աստված՝ լինելով Անձնավոր Հոգի, Հավիտենական, Ամենազոր, Ամենագո, Արդար ու Սիրող, նաև Կյանքի Արարիչն է, Աղբյուրն ու Պարգևատուն, ինչպես այժմյան ժամանակավոր գոյության մեջ, այնպես էլ հավիտենական կյանքում:
Կիրիլ Պատրիարք Մոսկվայի և Համայն Ռուսիո «Հովվի խոսքը»