Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Երմողիոս քահանայի և Երմոկրատեսի մասին
Վարք սրբոց

Երմողիոս քահանայի և Երմոկրատեսի մասին

Published 29 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 18 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ամբարիշտ և անօրեն Մաքսիմիանոսն իր թագավորության տարիներին հրաման տվեց և ասաց. «Բոլոր նրանց, որ պաշտում են Աստծուն, ժողովեցե՛ք Նիկոմիդիա քաղաքում»: Եվ ում գտան` բոլորին տարան քաղաքը: Եվ երբ Մաքսիմիանոսը տեսավ նրանց, ասաց. «Սրա՞նք են մոլորյալները»: Պատասխանեցին. «Այո՛, սրանք են»: Եվ Մաքսիմիանոսն իր կորստին էր ձգտում, իսկ նրանք` հավիտենական կյանքին:
Եվ այնտեղ մի սինկղիտոս կար, որի անունը Եվստորգեոս էր: Նա բնակվում էր Նիկոմիդիա քաղաքում: Եվ մի գեղապատշաճ որդի ուներ, որի անունը Պանդալեոն էր, որ և միամորիկ էր: Սա սովորել էր դպրոցում, իսկ այնուհետև հայրը նրան հանձնել էր բժշկին, որ ուսուցանի: Եվ այն ուսուցչի անունը Սոփրենես էր: Նա թագավորի բժիշկն էր և քաղաքի ուսուցանողը: Եվ ուր գնում էր` Պանդալեոնը նրա հետ էր:
Եվ թագավորն ասաց Սոփրենեսին. «Ո՞վ է այս պատանին»: Սոփրենեսը պատասխանեց և ասաց. «Որդին է մի սինկղիտոսի, որի անունը Եվստորգեոս է, իսկ [տղայի] մոր անունն է Եվբուլա: Եվ տվել են ինձ, որ բժշկություն ուսուցանեմ»: Եվ բոլոր նախարարներն ասացին. «Թագավորին վայել պատանի է»: Եվ թագավորն ասաց ուսուցչին. «Ուշադի՛ր եղիր և փութով ուսուցանի՛ր, որովհետև նա ինձ պետք է»:
Եվ քաղաքում, ուր ապրում էր Պանդալեոնը, իր երկու աշակերտների հետ Երմողիոս անունով մի երեց էր թաքնվում: Եվ Երմողիոս վայելուչ քահանան մշտապես տեսնում էր Պանդալեոնին, որովհետև ծերունին Սուրբ Հոգով իմացել էր, որ պատանին պատվական անոթ է լինելու, ըստ երանելի Պողոսի, որ ասում է. «Թո՛ղ չլինի մեկը, որ արհամարհի քո մանուկ հասակը» (Ա. Տիմոթ. Դ. 12): Եվ մի օր քահանան գաղտնաբար կանչեց պատանուն և ասաց. «Կգաս այսինչ ժամին»,-քանի որ, [ինչպես ասացինք], թաքնվում էր: Եվ երբ [պատանին] եկավ, [ծերունին] ողջունեց և ասաց. «Ի՜նչպես ես, որդյա՛կ, որ լի ես բարությամբ»: Պանդալեոնն ասաց. «Դո՛ւ ողջ լինես, պատվական քահանա»: Եվ [երեցը], ձեռքից բռնելով, մոտեցրեց իրեն և ասաց. «Որդյա՛կ, ո՞վ ես, ի՞նչ ես անում»: Պանդալեոնը պատասխանեց. «Ես մի սինկղիտոսի որդի եմ, որի անունը Եվստորգեոս է: Եվ մայրս Եվբուլան էր, որ արդեն մեկ տարի է, ինչ վախճանվել է»: Եվ երեցը հարցրեց նրան. «[Ինչո՞վ ես զբաղվում], ի՞նչ ես սովորում»: Պանդալեոնը պատասխանեց. «Քանի դեռ ողջ էր մայրս, նրա մոտ էի, սակայն հայրս չէր ուզում, այլ կամենում էր ինձ զինվորական դարձնել: Իսկ ես ուզում էի մորս մոտ մնալ: Բայց նրա մահվանից հետո հայրս ինչ ուզում` անում է»: Երեցն ասաց. «Ի՞նչ ես սովորում»: Պանդալեոնն ասաց. «Սովորածս այս է` «Ասկղեպիոս և Գաղինե».- ահա ամբողջ գիտությունը: Այսպես ասաց ուսուցիչս. «Երբ սա սովորես, կարող ես բոլորին բժշկել»: Եվ երեցն ասաց նրան. «Որդյա՛կ, ոչինչ է Ասկղեպիոսը և ոչինչ են աստվածները, որոնց պաշտում է Մաքսիմիանոսը: Լսի՛ր ինձ, որդյա՛կ, և հավատա՛ Քրիստոսին, և Նրա շնորհիվ կբժշկես բոլոր հիվանդներին: Քրիստոս մեռյալներին հարություն տվեց, կույրերին` տեսողություն, առողջացրեց հիվանդներին, հալածեց դևերին և ջուրը գինի դարձրեց»: Իսկ Պանդալեոնը, ինչպես երկիրն է ընդունում բարի սերմը և երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ պտուղ տալիս, նույն կերպ և նա էր ընդունում ծերունու խոսքերը` ի փրկություն ոչ միայն իր անձի, այլև շատերի: Պանդալեոնն ասաց. «Տե՛ր, գեթ մի հնար լիներ իմ ուսուցչին հասու դարձնել ասածներիդ: Դրանք լսել եմ նաև իմ երանելի մորից, որովհետև [մշտապես] աղոթում էր Քրիստոսին, որին քարոզում ես»: Երանելի երեցն ասաց. «Հավատա՛ Նրան, որդյա՛կ, և քեզ ամեն բան կտրվի երկնքից: Ընդունի՛ր հավատն ի Քրիստոս և մկրտվիր երկնային լույսի մեջ»:
Եվ մշտապես Պանդալեոնն շտապում էր երեցի մոտ և ավելի ամրապնդում հավատը: Եվ տուն գնալիս, նախ ծերունու մոտ էր գնում և նոր միայն տուն: Եվ այսպես լի էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով: Մի օր, ուսուցչին հրաժեշտ տալով, տուն էր վերադառնում, և ճանապարհին մի երեխա տեսավ, որին կծել էր օձը: Եվ օձը [դեռ] այնտեղ էր, իսկ մանուկը մահացել էր: Եվ երբ տեսավ, երկյուղեց և կամենում էր անցնելգնալ, սակայն մտքում ասաց. «Ապա… փորձեմ Երմողիոսի ասածները և տեսնեմ` ճի՞շտ են, թե` ոչ»: Եվ աչքերը երկինք բարձրացնելով ասաց. «Տե՛ր Հիսուս, եթե արժանի եմ, և կամենում ես, որ Քո ծառան լինեմ, թո՛ղ Քո անունը դիպչի այս մանկանը»: Եվ մանուկն անմիջապես հարություն առավ, իսկ օձը երկու կես եղավ: Այնժամ Պանդալեոնը լցվեց շնորհներով և ասաց. «Օրհնում եմ [Քեզ], Տե՛ր Հիսուս Քրիստոս, որ ինձ արժանացրեցիր միանալու Քո ծառաներին»: Եվ դրանից հետո գնաց երեցի մոտ և նրա ոտքերն ընկնելով` ասաց. «Աղաչում եմ քեզ, Քրիստոսի՛ ծառա, մկրտի՛ր ինձ, որովհետև այսօրվանից ես ևս հավատում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսից բացի ուրիշ Աստված չկա, որի շնորհիվ մեռյալները հարություն են առնում»: Եվ Պանդալեոնը պատմեց կատարվածը, թե ինչպես Տիրոջ անունով մանուկը հարություն առավ, և կամ ինչպես օձը երկու կես եղավ: Եվ ծերունին ասաց. «Արի՛, որդյա՛կ, ցո՛ւյց տուր ինձ սատկած օձը»: Եվ սուրբ Պանդալեոնը տարավ, ցույց տվեց: Եվ երբ երեցը տեսավ, աչքերը երկինք բարձրացրեց և ասաց. «Փառավորում եմ Քեզ, Աստվա՛ծ, որ անպատմելի են Քո շնորհները»: Եվ միասին գնացին այնտեղ, ուր թաքնվում էր երեցը, և մկրտեց սուրբ Պանդալեոնին և այնտեղ պահեց յոթ օր: Իսկ ութերորդ օրը սուրբը գնաց իր տուն: Հայրը տեսավ նրան և ասաց. «Որդյա՛կ, այսքան օրեր ո՞ւր էիր. հոգիս դուրս եկավ…»: Պանդալեոնը պատասխանեց. «Արքունիքում մի հիվանդ մարդ կար, որ արքայի սիրելին էր: Այսքան օրեր նրա մոտ մնացի, մինչև որ առողջացրեցի»:
Իսկ հաջորդ օրը գնաց իր ուսուցչի մոտ: Եվ երբ ուսուցիչը նրան տեսավ, հարցրեց. «Ասա՛ ինձ, Պանդալեո՛ն, այսքան օրեր ո՞ւր էիր»: Եվ Պանդալեոնը պատասխանեց. «Հայրս կամեցել էր ագարակ գնել և ինձ ուղարկել էր մուրհակներն ստանալու: Եվ մինչև ընդունեցի ագարակն ու [դրա դիմաց] մարգարիտը [տվեցի]` ուշացա»: Այս ասաց իր [բացակայության] և մկրտության [օրերի] վերաբերյալ, և երբ ուսուցիչը լսեց, այլևս հարցեր չտվեց:
Եվ Պանդալեոնը լցվեց Քրիստոսի շնորհներով և իր մեջ կրում էր կենաց գանձը: Եվ [մշտապես] մտածում էր հոր մասին, թե ինչպես մկրտի նրան, ուստի հանապազ նրա հետ խոսում էր Քրիստոսի զորությունների մասին: Եվ [մի օր] հարցրեց հորը. «Հա՛յր, ինչո՞ւ աստվածները ո՛չ նստում են, և ո՛չ քայլում»: Եվ հայրը պատասխանեց նրան. «Դժվար բան ես հարցնում, որդյա՛կ, և չեմ կարող պատասխանել»: Եվ սուրբ Պանդալեոնն սկսեց փառավորել Աստծուն, որ մի խոսքով կարողանա համոզել հորը: Եվ այն պահից, ինչ հարցրեց հորը, հայրն իր աստվածների վերաբերյալ երկմտանքի մեջ ընկավ: Եվ Պանդալեոնը կամեցավ փշրել տանը եղած կուռքերն ու ասաց. «Մի՛ տրտմիր, հայ՛ր, այլ համաձայնի՛ր ընդունել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատքը»: Եվ երբ նա այս էր ասում, նրանց մուտքի մոտ մի կույր բերեցին, բախեցին դուռն ու ասացին. «Ո՞րտեղ է Պանդալեոնը` բժիշկը»: Եվ երբ Պանդալեոնը լսեց, դուրս եկավ, բռնեց նրա ձեռքից և ներս տարավ: Եվ ասաց կույրին. «Ի՞նչ ես ուզում»: Կույրն ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, խղճա՛ ինձ և տեսնելու կարողություն տո՛ւր խավարում փակվածիս, որովհետև բազում բժիշկներ փորձեցին բուժել, սակայն չնչին շողը, որ [նախկինում] տեսնում էի, դրանից ևս զրկեցին և մսխեցին ամբողջ ունեցվածքս»: Պանդալեոնն ասաց նրան. «Ամբողջ ունեցվածքդ բժիշկները վերցրեցին. իսկ ինձ ի՞նչ ես կամենում տալ, եթե վերականգնեմ տեսողությունդ»: Կույրը պատասխանեց. «Ինչ մնացել է նրանցից հետո, այն կտամ քեզ»: Պանդալեոնն ասաց. «Այս լույսը քեզ Քրիստոսն է տալիս` ձրի, ուստի դու գնա՛, աղքատներին տո՛ւր այն, ինչ խոստացար ինձ»: Իսկ Պանդալեոնի հայրն ասաց. «Հեռացի՛ր այդ մարդուց, որովհետև քեզնից ճարտար բժիշկներ են [փորձել] բուժել»: Պանդալեոնը պատասխանեց. «Իմ ուսուցիչն ավելի ճարտար է, քան բոլոր մյուս բժիշկները»: Եվ Պանդալեոնը բռնեց կույրի աջ ձեռքից և ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով լուսավորում եմ այս խավարածին և փառավորում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը»: Եվ մինչ աղոթում էր, բացվեցին կույրի աչքերն, ու սկսեց տեսնել: Եվ նույն պահին Պանդալեոնի հայրը, կույրի հետ մեկտեղ, սկսեց հավատալ [Աստծուն]:
Եվ Պանդալեոնը գնաց, երեցին պատմեց ողջ եղելությունը, և Երմողիոսն ուրախացավ Պանդալեոնի հետ և գնաց նրանց տուն, որ տեսնի նրա հորն ու կույրին: Եվ այնտեղ մնաց բազում օրեր և մկրտեց Պանդալեոնի հորն ու [նախկին] կույրին և նրանց լուսավորեց երկնավոր լույսով: Իսկ Եվստորգեոսը ջախջախեց իր տան կուռքերն ու խորխորատը նետեց: Եվ այս տեսնելով` Պանդալեոնը փառք տվեց բարձրյալ Աստծուն:
Քիչ ժամանակ անց մահացավ Պանդալեոնի հայրը, և տղան բաց թողեց ծառաներին` ունեցվածքի մի մասը տալով նրանց, իսկ մյուս մասը բաժանեց աղքատներին: Եվ ինքը հիվանդների և կարիքավորների մոտ էր գնում և մխիթարում խոսքով ու գործով, առողջացնում Քրիստոսով: Եվ շատ բժիշկներ, նրան նախանձելով, համախմբվեցին, բռնեցին [նախկին] կույրին, որին բուժել էր Պանդալեոնը, և ասացին իրար. «Արդյո՞ք սա այն կույրը չէ, որին մենք չկարողացանք բուժել: Եվ ո՞վ բժշկեց սրան»: Եվ հարցրեցին նրան. «Ո՞վ բժշկեց քեզ»: Եվ նա պատասխանեց «Պանդալեոնը` ԵվստորԵվ նա պատասխանեց «Պանդալեոնը` Եվստորգեոսի որդին. նա բուժեց ինձ»: Եվ բժիշկները հարցրեցին Պանդալեոնի ուսուցիչ Սոփրենեսին. «Արդյո՞ք քո աշակերտը չէ…»: Սոփրենեսն ասաց. «Այո՛»: Բժիշկներն ասացին. «Ո՜հ աստվածներ. մեծ շնորհք է քեզ տրված»:
[Եվ բժիշկները] գնացին Մաքսիմիանոսի մոտ, չարախոսեցին Պանդալեոնին և ասացին. «Հրամայել էիր բժշկություն սովորեցնել այն պատանուն, իսկ նա, ահավասիկ, շրջում և բժշկում է մեր աստվածների թշնամիներին»: Եվ ավելացրեցին. «Հրամայի՛ր կանչել կույրին, որին առողջացրել է»: Երբ բերեցին [նախկին] կույրին, [թագավորը] հարցրեց նրան. «Ի՞նչ եղանակով քեզ բժշկեց Պանդալեոնը»: Եվ մարդն ասաց. «Ձեռքը դրեց աչքերիս և ասաց. «Մեր Աստված Հիսուս Քրիստոսի անվամբ` առողջացի՛ր»: Եվ նույն պահին առողջացա»: Թագավորն հարցրեց. «Ի՞նչ ես ասում… ի՞մ աստվածներն առողջացրին քեզ, թե՞ հեթանոսների Քրիստոսը»: Իսկ ապաքինվածը պատասխանեց. «Թագավո՛ր, այս գիտեմ միայն, որ բժիշկները երկար և շատ փորձեցին [բուժել], և ծախսեցին ողջ ունեցվածքս, սակայն ոչնչով չօգնեցին, այլև մի թեթև որ տեսնում էի` դրան ևս վնասեցին: Իսկ Քրիստոս այդ տղայի միջոցով լույս շնորհեց ինձ»: Թագավորն ասաց. «Գնա՛ և այլևս մի՛ հիշիր Քրիստոսին, որովհետև իմ աստվածները քեզ տեսողություն տվեցին»: Իսկ առողջացածն ասաց. «Իմ Քրիստոսն ինձ լուսավորեց Իր ծառա Պանդալեոնի միջոցով: Իսկ քո աստվածները, որ չեն տեսնում, ի՜նչպես կարող են որևէ մեկին լույս շնորհել»: Թագավորն ասաց. «Ո՜հ աստվածներ… բժիշկները ճիշտ ասացին սրանց մասին»: Եվ նույն պահին հրամայեց նրան տանել և գլխատել: Իսկ Պանդալեոնը սպասավորներին տվեց ինչքն ու նրա մարմինը վերցնելով` տարավ, թաղեց հոր մոտ:
Այնուհետև թագավորը հրամայեց իր մոտ կանչել Պանդալեոնին: Եվ երբ [տղան] գնում էր, սկսեց սաղմոսել և ասել. «Ո՜վ իմ օրհնության Աստված, մի՛ լռիր, քանզի մեղավորի բերանը, նենգավորի բերանը, բացվեց ինձ վրա, իմ մասին խոսեցին նենգավոր լեզուները» (Սաղմ. ՃԸ.1-2),-նաև ինչ որ սրանից հետո է:
Եվ մարմնով կանգնեց թագավորի առջև, իսկ [հոգով] երկինք էր նայում: Թագավորն ասաց նրան. «Ասա՛ ինձ, Պանդալեո՛ն, ճշմարի՞տ է` ինչ լսեցի քո մասին: Մի՞թե չէի պատվիրել քո ուսուցչին` քո վայելչությանը համապատասխան ուսուցանել»: Պանդալեոնն ասաց. «Ումի՞ց լսեցիր իմ մասին»: Թագավորն ասաց. «Ումից որ լսեցի` չհավատացի, որովհետև մեծ աղմուկը սուտ է դուրս գալիս»: Պանդալեոնը Սուրբ Հոգով լցվեց և ասաց. «Այսպես է գրված. «Աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն արարել` կկորչեն» (Երեմ. Ժ. 11): Թագավորն ասաց. «Նա, որին պաշտում են քրիստոնյաները, կարո՞ղ է երկինքն ու երկիրը պահել»: Պանդալեոնն ասաց. «Քրիստոս ստեղծեց ու պահում է ամենը,- ապա շարունակեց,- հրամայի՛ր` մի անդամալույծ բերեն»: [Թագավորը] հրամայեց բերել և [դառնալով] Պանդալեոնին` ասաց. «Լա՜վ ասացիր»,-և հրամայեց կանչել իր բոլոր սուտ քահանաներին: Եվ [սուտ քահանաներն] սկսեցին աղոթել իրենց աստվածներին. մեկը` Ասկղեպիոսին, մյուսը` Դիոսին, երրորդը` Արտեմիսին… Եվ ո՛չ բառ լսվեց, ո՛չ ձայն: Պանդալեոնը եկավ և սկսեց աղոթել Աստծուն, և Աստված լսեց նրա աղոթքները: [Պանդալեոնը] բռնեց անդամալույծի ձեռքից և ասաց. «Հիսուս Քրիստոսի անվամբ` ե՛լ»: Եվ անմիջապես անդամալույծը ելավ, հավատաց Աստծուն և գնաց իր տունը: Եվ այդ պահին շատերը հավատացին մեր Տեր Աստծուն: Երբ թագավորն այս տեսավ, բարկացավ բժիշկների և սուտ քահանաների վրա, իսկ նրանք միաբան ասացին թագավորին. «Մի՛ հավատա դրան, որովհետև քո աստվածները ողջացրեցին անդամալույծին»: Եվ նրանց խոսքով թագավորն ասաց Պանդալեոնին. «Համաձայնի՛ր և զո՛հ մատուցիր իմ աստվածներին: Ահա, տեսնում ես, հրաշքներ են գործում, և ովքեր չեն հավատում նրանց` մահանում են»: Պանդալեոնն ասաց. «Դրանցից մեռնողը ապրում է Քրիստոսով, և ես պատրաստ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար բոլոր տանջանքներին»: Մաքսիմիանոսն ասաց. «Պանդալեո՛ն, ասա ինձ, չե՞ս հետևում իմ խոսքին, [չե՞ս ենթարկվում]»: Պանդալեոնն ասաց. «Մի՛ խաբիր, թագավո՛ր, ես Աստծուն հավատացել եմ, որ արժանի լինեմ հավիտենից պսակին»:
Եվ տեսնելով, որ [Պանդալեոնը] հաստատուն է իր հավատքի մեջ, թագավորը հրամայեց կախել նրան և քերել և եռացրած խեցիներ դնել թևերի տակ և այդպես կապել: Իսկ երանելին աչքերը երկինք բարձրացրեց և ասաց. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, թո՛ղ Քո ողորմությունը շուտ գա»: Եվ Քրիստոս երևաց նրան Երմողիոս քահանայի տեսքով և ասաց. «Մի՛ երկնչիր, Ի՛մ սիրելի, որովհետև Ես քեզ հետ եմ ամենայն ժամ»: Եվ երանելին անմիջապես քաջալերվեց, և կապանքները քանդվեցին, հուրը մարեց, իսկ դահիճները հոգնեցին: Եվ երբ թագավորը տեսավ, ամաչեց: Հրամայեց բերել նրան և հարցրեց. «Ի՞նչպես ես [ողջ] մնում, Պանդալեո՛ն»: Պանդալեոնն ասաց. «Ինձ փրկողը Քրիստոսն է, որ հուրը հանգցրեց և քեզ ամոթով թողեց»: Մաքսիմիանոս թագավորն ասաց. «Ավելի ծանր տանջանքներ կպատճառեմ քեզ»: Պանդալեոնն ասաց. «Ինչքան մեծ լինի տանջանքդ, այնքան ավելի մեծ կլինի Քրիստոսի տված զորությունը»: Երբ թագավորն այս լսեց, հրամայեց մի մեծ կաթսա բերել և մեջը կապար լցնելով` եռացնել: Եվ երանելիին մեջը գցեցին և այսպես կտտանքի էին ենթարկում: Իսկ սուրբը կաթսայի միջից ասում էր. «Լսի՛ր, Աստված, իմ աղոթքները և մի՛ անտեսի՛ր. թշնամու երկյուղից փրկի՛ր ինձ» (Սաղմ. ԿԳ. 2-3): Եվ երբ աղոթում էր, Քրիստոս երևաց նրան և բռնեց նրա ձեռքից: Եվ կաթսայի մեջ նրա հետ էր: Եվ դրանից հետո հուրը մարեց, և կապարը սառեց: Եվ սուրբն սկսեց սաղմոսել. «Ես ձայնեցի Աստծուն, և Տերն ինձ լսեց. երեկոյան, առավոտյան և կեսօրին պատմեցի և խոսեցի, և կլսի ձայնն իմ» (Սաղմ. ԾԴ. 17-18): Եվ այնտեղ եղածները խիստ զարմացան:
Այնժամ թագավորն ասաց նրանց. «Սրանից ավելի ի՞նչ եք կամենում. սառեցրեց կապարն ու հուրը հանգցրեց: Այժմ ի՞նչ տանջանքի ենթարկենք»: Եվ թագավորին ասացին. «Ծովի խորքերը նետի՛ր դրան. մի՞թե ծովը ևս չի ընդունի»: Եվ դահիճները կապեցին նրան և տարան, որ նետեն: Իսկ թագավորը գնում էր նրա ետևից, որ տեսնի: Եվ Պանդալեոնին Քրիստոս երևաց Երմողիոս երեցի տեսքով և սաստեց ծովը: Եվ ծովը հանդարտվեց և սրբին վերևում էր պահում: Եվ Հիսուս սրբի հետ շրջում էր ծովի ալիքների վրա: Եվ երանելին սկսեց փառավորել Աստծուն և ասել. «Ամբողջ սրտով կգոհանամ Քեզնից, Տե՛ր, և կպատմեմ Քո բոլոր սքանչելիքները, կուրախանամ և կցնծամ Քեզնով: Սաղմոս կասեմ բարձրյալ Տիրոջ անվանը: Երբ թշնամիներս ետ շրջվեցին, կորան Քո կերպարանքից» (Սաղմ. Թ. 2-4),- և եկավ, ցամաք բարձրա-ցավ: Թագավորն ասաց նրան. «Պանդալեո՛ն, քո կախարդությամբ նաև ծովը սանձեցիր»: Պանդալեոնը պատասխանեց. «Ոչ ես, այլ Քրիստոս, որին դու չես տեսնում»: Երբ այս լսեց, հրամայեց հավաքել բոլոր գազաններին: Եվ Պանդալեոնն ասաց նրան. «Մեր Տերն այսպես է ասում. «Կքայլեք իժերի և քարբերի վրայով» (Սաղմ. Ղ. 13): Նա, որ կապարը սառեցրեց կաթսայի մեջ և հանդարտեցրեց ծովը, նաև վայրենի գազաններին կընտելացնի»:
Եմ մեկը եկավ ու ասաց. «Պատրաստել եմ բոլոր գազաններին»: Եվ [թագավորը] հրամայեց Պանդալեոնին նետել [գազանների մոտ]: Եվ ամբողջ քաղաքը հավաքվեց` տեսնելու սրբի առաքինությունը: Եվ Հիսուս երևաց նրան և ասաց. «Սիրելիդ՛ Իմ Պանդալեոն, քաջալերվի՛ր, որովհետև Ես քեզ հետ եմ»: Եվ նրա վրա արձակեցին բոլոր գազաններին և սողուններին: Եվ առյուծներն ու ընձառյուծները հավաքվեցին նրա շուրջը և լիզում էին սրբի ոտքերը, իսկ սողուններն սկսեցին դահիճներին կոտորել: Եվ մեր Տերը թույլ չտվեց, որ մերձենան սրբին: Եվ ամեն ոք սկսեց օրհնել Աստծուն:
Եվ այնտեղ եղած բազմությունն սկսեց աղաղակել. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը… Արձակի՛ր դրան, անիրավ մի՛ եղիր»: Եվ [թագավորը] հրամայեց աղաղակող մարդկանց` երկու հազար հոգու, կոտորել: Նրանցից ոմանց գազանների մոտ նետեցին, և [գազանները] չմոտեցան նրանց: Եվ սուրբ Պանդալեոնն սկսեց փառավորել Աստծուն և ասաց. «Ամենայն հոգիներ, օրհնեցե՛ք Աստծուն» (Սաղմ. ՃԾ. 6): Եվ սպանվածների դիակների [մի մասը] թաղեցին քրիստոնյաները, որ մնացել էին, իսկ [դիակների] կեսն ընկած էր մնացել, սակայն նրանց չէին մոտենում թռչունները, որովհետև նրանք ևս Քրիստոսի անվան համար մեռան: Եվ երբ թագավորը տեսավ, որ [գիշակերները] չեն մոտենում նրանց, հրամայեց խոր փոսի մեջ լցնել: Եվ տեսնողներից շատերը հաստատվեցին Քրիստոսի հավատքի մեջ:
Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 29 Գշ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան, սրբոցն Սեւերիանոսի Սեբաստացւոյն, Բաբելայ ծերոյն եւ ութսուն եւ չորից աշակերտաց նորին
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 30 Դշ. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
Վարք սրբոց

Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը

20 Մայիսի, 2024
Abgar tagavor
Վարք սրբոց

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

4 Դեկտեմբերի, 2023
Xevondyanc qahanayi e1484136005222
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)

12 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?