Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Martirosner 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մարտիրոսների մասին
Քրիստոնեական

Մարտիրոսների մասին

Published 21 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Երբ աստվածգիտության լույսը ծագեց հավատացյալ մարդկանց սրտում, նրանք լսեցին Տիրոջ ձայնը, որ ասաց. «Երանի՛ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՜ք և ուրախացե՜ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մատթ. Ե 11-12): Եվ Սիոնի նորածին որդիները խորհելով, որ իրենք բացի իրենց անձերից ուրիշ ոչինչ չունեն Աստծուն տալու՝ Նրա մեծ սիրո և շնորհած բարիքների դիմաց, Տիրոջ անվան համար կյանքից առավել նախընտրեցին մահը և արհամարհեցին աշխարհիկ կյանքը: Նրանք արհամարհեցին երկրային փառքը, անտեսեցին անցավոր հաճույքները և տուն ու բնակության վայր դարձան Սուրբ Երրորդության համար:

 Մարտիրոսները փոքրաթիվ չեն, ինչպես առաքյալները, այլ ինչպես գարնանը զգալի արեգակի ջերմությունից ամենուրեք բազում վայելուչ ու գեղեցիկ ծաղիկներ են բուսնում, այդպես էլ մարտիրոսների դասերը, Իմանալի Արեգակից հավատի ջերմություն ստանալով, նույն երկրից բուսնելով և ընդունելով պես-պես չարչարանքներ, տարբեր ժամանակներում տարբեր ձևերով նահատակվեցին: Նրանցից ոմանք քարկոծվեցին, ինչպես Ստեփաննոսը, ոմանք սղոցվեցին, ինչպես Եսայի մարգարեն, ոմանք գլխատվեցին, ինչպես Հովհաննես Մկրտիչն ու Պողոսը, ոմանք խաչվեցին, ինչպես Պետրոսն ու Անդրեասը, ոմանք հոշոտման մատնվեցին գազանների ճիրաններում, ինչպես Իգնատիոս Աստվածազգյաց հայրապետը, ոմանք էլ հրով այրվեցին, ինչպես Մատթեոսը: Նրանք, Քրիստոսի համար ծով տանջանքներ կրելով, ելան այս աշխարհից, և նրանցից շատերն էլ մարդկանց անհայտ մնացին, և միայն Աստված գիտի նրանց մասին: Նրանց մասին է ասում Սողոմոնը. «Ո՞վ է սա, որ ելել գալիս է անապատից՝ բարձրանալով, ինչպես ծառացած ծուխ, ինչպես զմուռսի և կնդրուկի և ամեն տեսակ յուղերի փոշու սյուն» (Երգ Գ 6), քանզի սուրբ մարտիրոսները նահատակությամբ իրենց անուշահոտ բույրը երկինք բարձրացրին: Մարտիրոսների մասին նաև Եսային է ասում. «Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպես ամպ և ինչպես ձագերի հետ խառնված աղավնիներ՝ երամով գալիս են ինձ մոտ» (Եսայի Կ 8), քանզի մարտիրոսները երկրից երկինք չվեցին:

 Մարտիրոսը քաջ պատերազմողն է, քանզի մարտնչում է երևելի և աներևույթ թշնամիների դեմ: Երևելի թշնամիները մարդիկ են, ովքեր կարող են չարչարել ու սպանել մարմինը, իսկ աներևույթ թշնամին սատանան է, ով կորստյան է մատնում հոգին ու մարմինը: Մարտիրոսներն իրենց հեղած արյունը՝ որպես սուրբ պատարագ, մատուցեցին Տիրոջը: Նրանք սուրբ կրոնի համար նահատակվեցին և իրենց աղոթասեր հայցմամբ Աստծուց թողություն են խնդրում իրենց սպանողների համար:

 Մարտիրոսների հիշատակը տոնախմբելու համար նիկիական ժողովում առանձնացվեց շաբաթ օրը, և որոշվեց այդ օրը պատարագ մատուցել: Ինչպես շաբաթ օրն Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից, այդպես էլ այս օրը մարտիրոսներին հանգստացնում է իրենց բոլոր չարչարանքներից: Քանի որ ուրբաթ օրը նրանք չարչարանակից եղան Քրիստոսին, այդ պատճառով էլ շաբաթ օրը հանգստանում են Քրիստոսի հետ: Եվ ինչպես շաբաթը մոտ է կիրակիին, այդպես էլ մարտիրոսները մոտ են Քրիստոսին: Եվ ինչպես շաբաթը հավիտյանս անբաժանելի է կիրակիից, այդպես էլ մարտիրոսների դասերն անբաժանելի են անճառելի Աստվածությունից:

 Ինչպես թագավորի գալուստից առաջ նրա ծառաներն առջևից են գնում, այդպես էլ բոլոր սրբերի դասերը, ովքեր նահատակվեցին, հավաքվում են շաբաթ օրը և ընդառաջ ելնում երկնային Թագավորին, Ով գալու է կիրակի օրը: Ինչպես թագավորի առջևից գնացողները զարդարվում են զանազան հանդերձներով, այնպես էլ սրբերն են իրենց անձերը զարդարում զանազան զարդերով, որը մարտիրոսների չարչարանքներն են ու նահատակությունները, ինչպես նաև նրանց պահեցողությունները, աղոթքները, հեզությունը, խոնարհությունը, սերը և ողորմածությունը, քանզի յուրաքանչյուր առաքինություն իր ուրույն զարդն ունի, որը միայն Աստծու ամենատես աչքն է տեսնում:

 Սրբերի տոները սկսում ենք տոնել գիշերամիջին՝ Գիշերային ժամերգությանը, որովհետև նրանք խիստ կռապաշտության և անգիտության խավարում նահատակվեցին: Նրանց գովաբանում ենք, քանի որ թեպետև մեռան, սակայն նրանց հույսը լի է անմահությամբ:

Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Parqi chanaparh Փառքի ճանապարհ (առակ)
Հաջորդ նյութը axotq Ինչ է աղոթքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?