Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12 13
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վանքեր և եկեղեցիներ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Եկատերինբուրգի Ս. Հովհաննես Կարապետ նորակառույց եկեղեցին (նկարներ)
Վանքեր և եկեղեցիներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծեց Եկատերինբուրգի Ս. Հովհաննես Կարապետ նորակառույց եկեղեցին (նկարներ)

Published 12 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Եկատերինբուրգի նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման արարողությունը:

Եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է 2003 թ.: Քաղաքի կենտրոնում կառուցված 37 մետր բարձրություն ունեցող տաճարի ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին և հայրապետական շքախմբի անդամներին եկեղեցու առջև մեծ ոգևորությամբ ու ծափողջույններով դիմավորեցին Սվերդլովսկի նահանգի հայ համայնքի բազմահազար հայորդիներ` գլխավորությամբ Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանի:

Հայկական եկեղեցու օծման առիթով ողջ մարզից Եկատերինբուրգ ժամանած հայորդիներին բաշխելով իր հայրապետական օրհնությունը` Վեհափառ Հայրապետը «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո թափորով մուտք գործեց նորակառույց տաճար:

Օծման արարողությանը ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը, Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը, փոխնահանգապետ Յակով Սիլինը, նահանգային և քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Հընթացս սրբազան արարողության սաղմոսների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը: Ապա թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օծեցին մկրտության սուրբ ավազանը չորս ավետարանիչների անուններով խորանի սյուները և եկեղեցու մնացյալ տասը սյուները:

Օծման արարողության ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ընդառաջ Սվերդլովյան հայ համայնքի խնդրանքին, ժամանել է Եկատերինբուրգ` հայրապետական իր օրհնությունն ու սերը բաշխելու

Ռուսաստանի հողում հաստատված իր զավակներին և օծելու նրանց ջանքերով կառուցված աղոթատունը:

Այնուհետև այս առիթով հայ համայնքին շնորհավորեց Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը` իր խոսքում անդրադառնալով նաև եկեղեցու կարևոր առաքելությանը մարդկային կյանքում: Կիրիլի միտրոպոլիտը նորակառույց եկեղեցուն ընծայեց Ս. Հարության սրբապատկեր:

Տաճարի օծման առիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից նորակառույց եկեղեցուն ակնակուռ ձեռաց խաչ փոխանցեց ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

Օծման արարողությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորակառույց եկեղեցու երկար սպասված օծման կապակցությամբ շնորհավորելով հայորդիներին` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այն պիտի ամենքին համախմբի իր շուրջ, կերպարանափոխի հայ համայնքի կյանքը և լցնի օրհնությամբ, հոգևոր լույսով ու շնորհներով: «…Փառք Բարձրյալին, որ մեր ժողովրդի զավակները նախնյաց սուրբ հավատքով և տեսիլքով շարունակում են եկեղեցաշինության առաքելությունը, որպեսզի նվիրագործված աղոթավայրի հարկի ներքո երկնառաք շնորհները ամրապնդեն և միավորեն հավատացյալներին ի Քրիստոս` ընթանալու դեպի տերունապարգև երջանկություն և փրկություն: Աստվածահաճո և եկեղեցաշեն ձեռնարկումները կյանքի են կոչվում Բարձրյալն Աստծո զորակցությամբ, և աշխարհի չորս ծագերում վեր հառնած մեր եկեղեցիներն ու տաճարները` որպես փրկության տապաններ, նաև ամուր հիմքն են ազգային-հոգևոր ինքնության, մխիթարության, հույսի և ապավինության: Սրբալույս մյուռոնով օծյալ մեր եկեղեցիներում հավատքով համախումբ և անսասան են մնում հայորդիք` որպես Քրիստոսի կենդանի եկեղեցի…: Որպես քրիստոնյա ազգ` մեր Տիրոջ վարդապետությամբ, առաքյալների ու մարգարեների վեմի վրա հաստատված տաճար լինելով, կառուցել ենք նաև քարակերտ տաճարներ ու եկեղեցիներ, որպեսզի այստեղ մշտամրմունջ աղոթենք Երկնավորին, և մեր եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնություններով զորացնենք հոգևոր-եկեղեցական կյանքը, ամուր պահենք աստվածասիրությունը, ազգանվիրումն ու հայրենանվիրումը:

…Այս եկեղեցին այլևս պիտի լինի հոգևոր-ազգային կենտրոնը ձեր համայնքի, և պիտի ապրեք ու գործեք հոգու առավել զորությամբ, Ավետարանական սուրբ պատգամներով, մեր հայրերի ժառանգության հանդեպ նախանձախնդրությամբ ու հայրենական ավանդներով: Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու շինությամբ դուք, սիրելիներ, վերստին վկայեցիք, որ մեր ժողովրդի աստվածասեր ոգին դարեր շարունակ արտացոլվում է նաև եկեղեցաշեն հիանալի գործերում` որպես արտահայտություն աննկուն ու անպարտելի հավատքի, սրբազան արժեքների հանդեպ հավատարմության», – նշեց Գարեգին Բ Հայրապետն իր խոսքում:

Ապա Նորին Սրբությունը Եկատերինբուրգի հայ համայնքին շնորհավորեց նաև հիմնադրման քսանհինգ ամյակի առիթով` գոհունակությամբ արձանագրելով, որ համայնքը 1988 թ.-ից` իր հիմնադրման օրերից, շարունակաբար զորակցում է հայրենական կյանքի զորացմանն ու առաջընթացին և մեծ դերակատարություն ունի Սվերդլովյան շրջանի բնականոն զարգացման, հասարակական կյանքի առաջընթացի գործում:

Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց հայորդիներին ամուր մնալ որպես Աստծո տաճար, Քրիստոսի կենդանի եկեղեցի, այս նվիրական աղոթավայրում մաշտոցյան լեզվով մշտապես հնչեցնել իրենց հայցն առ Աստված, և շարունակել ապրել աղոթական ոգով ներշաղախ գործերով, որպեսզի նրանց հավատքով կերտածը զարդարի ու լուսավորի ազգային-եկեղեցական անդաստանը:

Հայոց Հայրապետը հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի և եկեղեցու կառուցման ընթացքում ցուցաբերած աջակցության համար իր գնահատանքը փոխանցեց մարզի և քաղաքի իշխանություններին: Նորին Սրբությունը նվիրյալ և անխոնջ ծառայության համար գոհունակությամբ իր օրհնությունը բերեց նաև թեմակալ առաջնորդին, թեմական խորհրդին և թեմի եկեղեցականությանը:

Վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցուն նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Միածին Որդու Ս. Իջման պատկեր:

Այնուհետև Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի Սրբատառ Կոնդակը, որով Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու բարերար Մասիս Նազարյանին շնորհվեց Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան: «…Գոհունակություն է Հայրապետիս համար Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման բերկրալի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերել Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու սիրելի զավակիդ: …Այսօր ուրախությամբ ենք հաստատում, որ ծնվելով ու հասակ առնելով Իրանում, Դուք ժառանգել եք ազգասեր ու եկեղեցասեր ոգին իրանահայ ավանդաշատ համայնքի, որի բազմադարյա պատմությունը վառ օրինակ է մեր ժողովրդի հավատավոր ոգու, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ որդիական սիրո ու նվիրումի:

Տասնյակ տարիներ Դուք աշխույժ գործունեություն եք ծավալում ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի հայության համայնքային կյանքում: Հայրապետիս համար գոհունակություն է, որ մշտապես աջակցելով Տիրախնամ Թեմի առաքելության իրականացմանը, ազգասեր ու եկեղեցասեր ոգով Դուք հովանավորեցիք նաև հայկական եկեղեցու կառուցման աստվածահաճո նախաձեռնությունը: Հավատավոր մեր զավակների հետ աղոթակցությամբ կատարելով նորակառույց աղոթատան օծման սրբազան արարողությունը, մենք փառք ենք մատուցում Տիրոջը, որ եկեղեցու հովանու ներքո այսուհետ առավել պայծառ պիտի լինի հայորդիների հոգևոր ու ազգային կյանքը և զօրավոր` ինքնության գիտակցությունը նրանց հոգիներում», – ասված է տիար Նազարյանին շնորհված Հայրապետական կոնդակում:

Եկեղեցու օծման առիթով հայ համայնքի քսաներկու անդամների Նորին Սրբության կողմից հանձնվեցին Հայրապետական օրհնության գրեր` եկեղեցաշինության սրբազան գործում ունեցած ավանդի համար:

Նույն օրը Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռոմանովների ցարական ընտանիքի նահատակության վայրում կառուցված տաճար և թանգարան:

12-13

12-5

12-6

12-7

12-8

12-9

12-10

12-11

12-12

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 12 Շբ. Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց՝ Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլայեցւոյն
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 13 † Կիր. Ե. կիր. զկնի Ս. Խաչի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Screenshot 4
Տեսանյութեր

Նոր Հայաստան. փաստեր, թե ինչպես Փաշինյանը 2018-ից սկսեց իր հակաեղեկեցական արշավը (տեսանյութ)

24 Հունիսի, 2024
Arjonc vanq1
Վանքեր և եկեղեցիներ

ՀԱԵ Մասյացոտնի թեմը կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով (Տեսանյութ)

5 Հունիսի, 2024
Ararat 365
Նորություններ

Եկեղեցին իրական հարկատուի և քաղաքական հաշվեհարդարի և անարդարության զոհի դերում

31 Մայիսի, 2024
kesarya24
Տեսանյութեր

Վերաբացվել է Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (տեսանյութ)

20 Մարտի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?