Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Apashxarutyan masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Ապաշխարության մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Ապաշխարության մասին (բարոյախրատական պատում)

Published 25 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մի մեղավոր մարդ, որ իր դստերն ապականել էր, եկավ եպիսկոպոսի մոտ` իր հանցանքները խոստովանելու: Արդ, մեծ և զարմանալի զղջմամբ ու հորդահոս արտասուքով խոստովանեց և հարցնում էր.
– Սոսկ զղջմամբ ու չարչարանքներով արդյոք կարո՞ղ եմ Տիրոջից թողություն գտնել:
– Դա անկասկած այդպես է, – պատասխանեց եպիսկոպոսը, – եթե կամենում ես այդպիսի հանցանքներիդ համար ապաշխարել:
Եվ նա ի խորոց սրտի աղաղակեց` ասելով.
– Կամենում եմ, նույնիսկ եթե հազար անգամ մահ հանձն առնել հրամայես:
Իսկ եպիսկոպոսը, թշվառականին գթալով, մանավանդ երջանիկ մեղավորին, ասում է.
– Ես էլ քեզ ընդամենը յոթ տարվա ապաշխարություն եմ տալիս: Այդ ժամանակ նա ասաց.
– Դա ի՞նչ է որ, ինձ` մեծագույն չարագործ մեղավորիս համար ընդամենը յո՞թ տարվա ապաշխարություն ես սահմանում. թե որ մինչև աշխարհի վերջն էլ կենդանի մնայի, այդքան չարագործությունները քավել չէի կարողանա: Ապա եպիսկոպոսը պատասխանեց.
– Գնա՛ և միայն հաց ու ջրով երեք օր պահք պահիր: Այդ ժամանակ մարդն, առավել ողբալով և կուրծք ծեծելով, աղաչեց, որ փրկության ապաշխարությունն առաջնորդի իրեն: Իսկ եպիսկոպոսը, չափազանց զարմանալով և սաստիկ ուրախանալով, նրան պատվիրեց, որ գնա և միայն «Հայր Մեր»–ն ասի և ստուգապես իմանա, որ իր մեղքերը ներված են: Իսկ մարդն այդ ուժգին աղաղակով գետին ընկավ և հոգին ավանդեց: Ուստի անկասկած պարզորոշ է, որ նա այսօրինակ ապաշխարությամբ ընդունելի եղավ Աստծուն և փոխադրվեց անանց կյանք:
***
Մի մարդ, որ վաշխ ու տոկոսներ էր վերցնում, ում քահանան միշտ խրատում և ապաշխարության էր հորդորում, իսկ նա ասում էր.
– Լա՛վ, լա՛վ, կգա ժամանակը, կապաշխ արեմ: Նույնը նաև հիվանդության ժամանակ էր ասում: Իսկ քահանան, տեսնելով դրա
վտանգը, ջանադրությամբ նրան ստիպում էր, որ ապաշխարի: Եվ երբ արդեն մահամերձ էր, քահանան դարձյալ փորձեց` նրան
խոստովանության ու ապաշխարության բերելու: Իսկ նա աղաղակեց.
– Ո՛վ ապաշխարություն, ո՞ւր ես: Այլևս չեմ կարող ապաշխարել: Եվ սա Աստծո արդար դատաստանով է, քանի որ չկամեցա այն ժամանակ, երբ կարող էի ապաշխարել: Այս ասելով էլ՝ մեռավ:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qristoneutyan azdecutyuny Քրիստոնեության ազդեցությունը բարքերի և բարոյականության վրա
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 26 Եշ. Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Kyanqi imasty arak
Առակներ

Որն է կյանքի իմաստը (առակ)

14 Հոկտեմբերի, 2024
Astvats pahum e mez
Առակներ

Աչքի լույսի պես

14 Հունիսի, 2023
Vazgen srbazan 245
Տեսանյութեր

Ապաշխարություն. մեկնում է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը (տեսանյութ)

30 Մարտի, 2023
Bagrat srbazan245
Տեսանյութեր

Ապաշխարություն. մեկնում է Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (տեսանյութ)

23 Մարտի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?