Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pahqi oreri pordzutyuny
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Սատանայի խաբեության մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Սատանայի խաբեության մասին (բարոյախրատական պատում)

Published 23 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մի շատ աղոթասեր քահանա էր ապրում, ով սիրելի էր շատերին իր առավել բարեպաշտության համար: Այսպիսի շնորհներ նրա մեջ տեսնելով` սատանան նախանձում էր և հանդուրժել չէր կարողանում, սակայն բացահայտ փորձությամբ չէր կամենում նրա դեմ պատերազմել: Կեղծ բարությամբ նրան իր կամքին հնազանդեցնելու հույսով լուսավոր հրեշտակի կերպար ընդունեց, երևաց նրան և ասաց.
– Աստծո՛ սիրելիդ, քեզ մոտ ուղարկվեցի, որ պատմեմ, թե հետագայում քեզ հետ ի՛նչ է լինելու: Արդ, քո անձը պատրաստի՛ր, քանի որ այս տարի մեռնելու ես: Քահանան, կասկած չունենալով, թե սատանան կարող է լինել, այլև նրա կողմից ասվածներին հավատալով, մեծ ջանադրությամբ պատրաստվում էր մահվան` խոստովանությամբ իրեն խղճմտանքից մաքրելով, պահքով ու արթնությամբ մարմինը ճնշելով, անդադար աղոթքներով և ինչքն ու ունեցվածքը բոլոր աղքատներին բաշխելով: Եվ երբ մարդկանցից շատերը նրան հարցնում էին, թե` «Ինչո՞ւ ես առանց ընտրության ունեցվածքդ բաշխում», նրանցից մեկին ծածուկ պատճառն ասաց. «Աստծո հրեշտակը երևաց և հայտնեց ինձ, որ այս տարվա մեջ մեռնելու եմ»: Իսկ այդ մարդը, լսելով այս մասին, լուռ մնալ չկարողացավ, ուրիշին հայտնեց: Եվ այսպես, այդ վիճակին պատկանող բոլոր մարդկանց էլ այս բանը հայտնի եղավ: Տարին ավարտվեց, սակայն քահանան չէր վախճանվել, ուստի սատանան սուտ մարգարե դիտվեց: Բայց Աստծո ընտրյալների համար ամեն ինչ դեպի բարին է փոխարկվում, քանի որ Աստծո մարդը, որ սատանայի կողմից պատրանքների էր ենթարկվել, բարի գործերի մեջ է՛լ ավելի առաջացավ:
Սատանայի խորամանկ խաբեության պատճառով մեծ ամոթ կրելով մարդկանցից, որոնք իր հետ եղածի մասին լսել էին, և իր
կարիքները հոգալու համար ոչինչ չունենալով, աշխարհը թողեց և կրոնավորների վանք մտավ: Քիչ ժամանակ հետո դարձյալ սատանան եկավ նրա մոտ և իր որոգայթը ծածկում էր այսպիսի խոսքերով.
– Ո՛վ դու այր, մի՛ երկնչիր, որ չմեռար, ինչպես քեզ նախօրոք ասել էի, քանզի Տեր Աստված իր նախախնամությամբ շատերի փրկության համար քեզ երկար կյանք է շնորհել: Եվ ահա Տիրոջից առաքվեցի, որպեսզի քեզ հետ լինեմ` քեզ պահպանելու և ուսուցանելու:
Եվ նրա խոսքերին հավատաց: Ապա սատանան միշտ նրան մոտ էր և հանապազ, ինչպես և հետո ինքն էլ հասկացավ, նրան մղում էր այն բանին, ինչը որ ախորժելի էր մարմնի համար, քանի որ երբ կամենում էր երկար աղոթել, կամ հսկում կատարել, կամ աշխատել, հանդիմանվում էր նրա կողմից.
– Ընտրությունը մայրն է առաքինությունների, թերևս կարող ես շատ ապրել, ինչի համար քեզ պետք է խնայես, որպեսզի երկար ժամանակ Աստծուն ծառայելու կարող լինես: Եվ երբ կամենում էր մեծ քար քարշ տալ, ասում էր.
– Այդ քարը շատ մեծ է, շարժիր այն, ինչը որ թեթև է: Եվ այսպիսի խոսքերով խաբում էր նրան: Եվ երբ աբեղա դարձավ, սատանան նրան ասաց.
– Խնդրի՛ր վանահորից, որ քեզ առանձին տեղ գնալու կարգադրություն անի, որ կարողանաս համարձակ լսել իմ խոսքերը, ես
էլ` քոնը: Եվ հայրը կարգադրեց: Մի գիշեր սատանան, կամենալով գլուխբերել իր վաղուց ծածկած որոգայթը, նրան զարթնեցրեց` ասելով.
– Աստված մեծ գործերիդ համար քեզ կամենում է հատուցել: Առանձին դեպի խուցը գնա՛ և այնտեղ քո գոտիով քեզ փայտից
կախի՛ր և այդպես կընդունես մարտիրոսության պսակը: Այս լսելով` աբեղան մեծապես վախեցավ և, ստեպ–ստեպ թքելով սատանայի երեսին, գոչեց.
– Հեռո՛ւ կաց ինձնից, հեռո՛ւ կաց, այժմ ճանաչեցի, թե ո՛վ ես: Եվ խաչակնքվելով` իրենից հեռացրեց: Ապա անմիջապես վանահոր մոտ գնաց և քնից զարթնեցրեց` հայցելով, որ իրեն խոստովանեցնի: Եվ նա ասաց.
– Համբերի՛ր մինչև առավոտ: Իսկ նա համառորեն ստիպում էր: Ապա հայրը, վեր կենալով, նրա հետ խորան գնաց: Եվ ընկնելով նրա ոտքերը` խոստովանեց և ասաց.
– Սատանան հրեշտակի կերպարանքով վաղուց խաբում էր ինձ, մինչև որ ճանաչեցի նրան, թե սատանա է և ոչ հրեշտակ, քանի որ ինձ խրատ էր տալիս, որ կախվեմ: Նույնպես և իր մյուս մեղքերը խոստովանեց խոստովանահոր առջև: Եվ երբ հայրը
նրան ապաշխարության կարգեց և խրատեց հետագայում զգուշանալ, դարձավ իր խուցը: Սատանան, նրա խոստովանության վրա զայրանալով, երբ աբեղան առանձին էր, աղեղը լարեց: Նրան կամենում էր նետահարել` մեծ սրտմտությամբ ասելով.
– Քո վնասով ինձ ամոթահար արեցիր, ահա այժմ կսպանեմ քեզ: Նա էլ ասաց.
– Գնա՛, անիծյա՛լ, քեզնից չեմ երկնչում: Եվ խաչի նշանն անելով` անհայտացրեց: Եվ այսպես խոստովանության զորությամբ ազատված` այլևս սատանային չտեսավ:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը qristoneutyan azatagrumy Դիոկղետիանոսի հալածանքը և քրիստոնեության ազատությունը
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 24 Գշ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ՝ դստերն Մեծին Վարդանայ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Kyanqi imasty arak
Առակներ

Որն է կյանքի իմաստը (առակ)

14 Հոկտեմբերի, 2024
Astvats pahum e mez
Առակներ

Աչքի լույսի պես

14 Հունիսի, 2023
Hajoghutyun 201
Առակներ

Հաջողության ցանկության մասին (առակ)

20 Դեկտեմբերի, 2022
Arak papik tornik
Առակներ

Մոլախոտերի մասին (առակ)

16 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?