Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kananc masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Կանանց մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Կանանց մասին (բարոյախրատական պատում)

Published 24 Դեկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Բարեպաշտությամբ և առաքինի վարքով զարդարված մի եպիսկոպոս բոլոր սրբերին աղոթում էր, բայց առավելապես Սբ.
Անդրեաս առաքյալին, այնքան որ իր բոլոր գործերը կատարելիս հանապազ այս խոսքն էր հավելում. «Ի փառս Աստծո և Սուրբ Անդրեասի»: Իսկ մարդկանց հոգիների սկզբնաչար թշնամին` սրբին ընդդեմ նախանձով վառված, իր ողջ խորամանկությամբ հնարքներ էր բանեցնում, թե ինչպես նրան կարողանա խաբել: Ապա հույժ գեղեցիկ կնոջ կերպարանք հագնելով` եպիսկոպոսի ապարանք եկավ` ծանուցելով, թե նրա առջև կամենում է իր մեղքերը խոստովանել: Եպիսկոպոսն էլ նրան խոստովանելու համար ուղարկեց խոստովանահոր մոտ, ով հենց այդ գործին էր կարգված: Իսկ նա պատասխանեց, թե`
– Մարդկանցից ոչ մեկի առջև չեմ հայտնի սրտիս գաղտնիքները, բացի միայն եպիսկոպոսից: Եվ վերջինս, համաձայնվելով, կարգադրեց նրան իր մոտ գալ: Եպիսկոպոսի մոտ գալով` ասաց.
– Տե՛ր, աղաչում եմ քեզ, ողորմի՛ր ինձ, քանզի ինչպես տեսնում ես, մանկությունից փափուկ կյանքով եմ մեծացել: Թագավորական զարմից ծնված լինելով է, որ հենց այս զգեստներով եմ եկել, քանզի հայրս` մեծազոր թագավորը, ազնվական մի իշխանի էր կամենում ինձ կնության տալ, ում պատասխան տվեցի, թե`«Բնավ չեմ կամենումկնության գնալ, որովհետև իմ Տիրոջ` Հիսուս Քրիստոսի առջև խոստացել եմ կուսությունս հավիտյան պահել»: Բայց արդ, դա անչափ վտանգված էր, որովհետև հարկավոր էր կա՛մ հորս կամքը կատարել, կա՛մ սաստիկ տանջանքներ ընդունել: Ապա թաքուն փախա. լավ համարեցի պանդխտությամբ ապրել, քան փեսայիս հավատարիմ լինելով` ուխտազանց լինել: Արդ, լսելով ձեր սրբության համբավը` եկա թևերիդ հովանու ներքո քեզ ապավինելու, հուսալով այստեղ առանձնակի տեղ գտնել, որտեղ աղոթքով, մտքի տեսությամբ ու լռությամբ զբաղվելով` կարողանամ նաև այս կյանքի վտանգներից փրկվել: Իսկ եպիսկոպոսը, զարմանալով նրա ազգատոհմի մեծության, մարմնի գեղեցկության, հոգու ջերմեռանդության և այսպիսի քաղցր խոսքերի վրա, մեղմաբար և սիրով
պատասխանեց` ասելով.
– Քաջալերվի՛ր, դո՛ւստր, մի՛ երկնչիր, քանզի նա, ում սիրո համար և՛ քեզ, և՛ ճոխությունդ, և՛ բարեկամներիդ այդքան արիաբար արհամարհել ես, փոխարենը քեզ այս կյանքում շնորհների առավելությամբ կհատուցի և հանդերձյալում կատարյալ փառք կպարգևի: Նաև ես` նրա ծառան, խոստանում եմ քո բոլոր կարիքների մասին հոգ տանել: Քեզ համար ընտրի՛ր ուզածդ բնակության վայրը, իսկ այժմ կամենում եմ, որ ինձ հետ ճաշես: Եվ նա ասաց.
– Ո՜վ հայր սուրբ, մի՛ արա դա, միգուցե այստեղից մեկը կասկածներ ունենա, որից ձեր բարեհամբավ մեծությունը վնասվի:
Եպիսկոպոսը պատասխանեց.
– Մեզ հետ սեղանի շուրջ շատերն են լինում, այդ պատճառով ոչ մի չար կասկած հիրավի այստեղից չի կարող ծնվել: Արդ, երբ եկան սեղանի մոտ, եպիսկոպոսը նրան իրեն դեմհանդիման նստեցնել կարգադրեց, իսկ ուրիշներին այս ու այն կողմում բազմեցնել: Եպիսկոպոսը բազմիցս նրան էր նայում և նրա գեղեցկությանը նայելու ժամանակ հազիվ էր կարողանում աչքն այլ կողմ թեքել: Եվ այսպես, որքան նայվածքով նրա մեջ էր թափանցում, սիրտն այնքան վիրավորվում էր: Եվ երբ նրա երեսին նայելուց չէր դադարում, սատանան նրա հոգին սաստիկ խոցոտում էր, և մոտ էր մեղքին տրվելու, եթե ժամանակին դիպվածը
օգնության չհասներ: Բայց բարերար Աստծո խնամքը նրան թույլ չտվեց ընկնել, քանզի պանդուխտ մի մարդ գալով բախեց դուռը և մեծաձայն աղաղակեց, որպեսզի իրեն եպիսկոպոսի մոտ տանեն: Եվ քանի որ չկամեցան, է՛լ առավել ուժգին էր բախում: Եպիսկոպոսը աղջկան հարցրեց.
– Քեզ հարմա՞ր է թվում` այդ մարդու ներս գալը: Եվ նա ասաց.
– Նախ առակ առաջարկենք նրան, թե մեկնաբանի, թող մտնի այստեղ, իսկ թե ոչ` իբրև եպիսկոպոսին տեսությանն անարժան
մեկը, թող չմտնի: Այս խոսքերն ամենքին էլ հաճելի թվացին, բայց քանի որ ոչ ոք չգիտեր այսպիսի բան առաջարկել, եպիսկոպոսն աղջկան ասաց.
– Դու, որ ամեն ինչում իմաստությամբ և ճարտարությամբ գերազանց ես, ինքդ առաջարկի՛ր այդպիսի առակ: Այնժամ կերպարանված աղջիկն ասաց.
– Թող նրան հարցնեն. «Ո՞րն է այն մեծագույն հրաշքը, որ Տեր Աստված փոքր իրի վրա արեց»: Երբ պանդուխտ մարդուն առաջարկեցին այս, պատասխանեց.
– Երեսների զանազանությունն ու գեղեցկությունը, քանզի մարդկանց այսքան բազմության մեջ, որոնք եղել են, կան և լինելու են մինչև աշխարհի վերջը, երկուսը չեն գտնվի, որոնց երեսներն ամբողջությամբ նման լինեն, նույնպես էլ Ամենազոր Աստված այս փոքր երեսների մեջ բոլոր մարմնավոր զգայություններն է դրել: Այսպիսի պատասխաններ լսելով` ամենքն էլ զարմացան և ասացին.
– Հույժ գովելի պատասխան: Այնժամ աղջիկն ասաց.
– Այլ ազնվագույն առակ առաջարկենք նրան, որպեսզի նրա առավել մեծ իմաստությունը ճանաչենք: Թող հարցնեն նրան. «Որտե՞ղ է այն երկիրը, որ երկնքից ավելի վեր է»: Երբ պանդուխտին այս առաջարկեցին, պատասխանեց.
– Բարձրագույն երկնքում, որտեղ
նստում է Քրիստոսի մարմինը, քանզի Նաբարձրացել է բոլոր երկինքներից վեր, իսկ մարմինը մեր մարմնից է, մեր մարմինն էլ
հենց երկրի էությունից է, ուրեմն ուր Քրիստոսի մարմինն է, այնտեղ է այն երկիրը, որ երկնքից վեր է: Այս պատասխանը լսելով` ամենքը հիացան:
Այնժամ աղջիկն ասաց.
– Տակավին կարող ենք երրորդ առակն առաջարկել նրան, առավել դժվար լուծելի, որպեսզի ճշմարիտ լինի վկայությունը նրա
իմաստության մասին և արժանի լինի եպիսկոպոսի սեղանին: Արդ, թող ասի. «Ինչքա՞ն է երկրից երկինք հեռավորությունը»:
Այս լսելով` պանդուխտը հարց–պատասխանը փոխանցողին ասաց.
– Ասա՛ նրան, ով առաքել է քեզ, թե դու քաջ գիտես, դու ի՛նքդ տուր դրա պատասխանը. քանզի ինքն իսկ այդ ճանապարհը
չափել է, երբ երկնքից ընկել է դժոխք, որովհետև նա կին չէ, այլ սատանա: Այս լսելով` հարց–պատասխան փոխանցողը
զարհուրեց և, ինչ որ լսել էր, ամենքի առաջ պատմեց: Եվ երբ ամենքն էլ զարմացան, հին թշնամին նրանցից աներևույթ եղավ:
Իսկ եպիսկոպոսը, հասկանալով, իրեն խստորեն կշտամբում էր և աղիողորմ ու դառն արտասուքներով իր մեղքն էր ողբում: Եվ անմիջապես ուղարկեց, որ այն պանդուխտ մարդուն ներս բերեն, բայց նրան չկարողացան որևէ տեղ գտնել: Այնժամ եպիսկոպոսը կարգադրեց կանչել ամբողջ ժողովրդին, նրանց պատմեց կատարվածը և պատվիրեց, որ ամենքն էլ պահք պահեն ու աղոթք անեն, թերևս Աստված հայտնի մեկին, թե ո՞վ էր պանդուխտը, որ իրեն այդպիսի մեծ վտանգից ազատեց:
Նույն գիշեր եպիսկոպոսին հայտնվեց, թե Սուրբ Անդրեասն էր, որ նրա փրկության համար պանդխտի կերպարանքով երևաց:
Այնժամ եպիսկոպոսը առավել ևս սկսեց աղոթել Սուրբ Անդրեաս Առաքյալին և գոհանում էր մարդասեր Աստծուց:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch ev hnagitutyun Նոր հրատարակություն Մայր Աթոռում
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Դեկտեմբերի 25 Եշ. Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Kyanqi imasty arak
Առակներ

Որն է կյանքի իմաստը (առակ)

14 Հոկտեմբերի, 2024
Astvats pahum e mez
Առակներ

Աչքի լույսի պես

14 Հունիսի, 2023
Hajoghutyun 201
Առակներ

Հաջողության ցանկության մասին (առակ)

20 Դեկտեմբերի, 2022
Arak papik tornik
Առակներ

Մոլախոտերի մասին (առակ)

16 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?