Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր քարոզներից մեկում ասում է, թե երբ չարաբարո մարդկանցից ոմանք քարկոծել էին երանելի Կոստանդիանոս ինքնակալի պատկերը, և շատեր նրան հորդորում էին վրեժխնդիր լինել իր պատկերն անարգողներից և ոչնչ ացնել այսպիսի արհամարհական վերաբերմունք
ունեցողներին, ավելացնելով նաև, թե կայսեր ամբողջ դեմքը քարերով չարաչար վիրավորվել էր, նա ձեռքը դեպի երեսն էր
տարել և ծիծաղելով ասել. – Ո՛չ խոց եմ տեսնում երեսիս, ո՛չ էլ ցավ զգում, գլուխս առողջ է, և երեսս՝ ողջ: Նրանք էլ, լսելով, ամոթահար էին եղել և հրաժարվել իրենց չար խրատներից:
***
Սուրբ Հովհան Ողորմածը եղբորորդի ուներ, որ կռվելով մի պանդոկապետի հետ՝ նրա կողմից մեծագույն անարգանքի ենթ
արկվեց: Եվ քանզի այս բանը հայտնապես կատարվեց, այն էլ անարգ մարդու կողմից, ինքն էլ մանավանդ պատրիարքի եղբորորդին էր, այս պատճառով, խոցոտված սրտով, կարեվեր, սաստիկ լացով եկավ նրա սենյակը: Հեզահոգի պատրիարքը, նրան այսպիսի զայրույթի մեջ տեսնելով, կանչեց և հարցրեց նրա տրտմության պատճառը: Իսկ նա սաստիկ տրտմության պատճառով չէր կարողանում հայտնել, և մերձավոր մարդիկ ամեն ինչ հայտնի դարձրին պատրիարքին: Իսկ վերջինս, որպես ճշմարիտ բժիշկ, իր եղ- բորորդու բարկությունն սկսեց մեղմորեն հանգցնել` ասելով. – Արդարև դա այդպես է. արդյոք հնարավո՞ր է, որ որևէ մեկը համարձակվի քո դեմ իր բերանը բացել: Հավատա՛, որդյա՛կ, այնպիսի գործ կանեմ այսօր, որ բովանդակ Ալեքսանդրիան զարմանա: Եվ նրան փոքր–ինչ հանդարտված տեսնելով և կարծելով, թե պանդոկապետը հայտն
ապես կպատժվի` գրկեց նրան և ասաց.
– Որդյա՛կ, եթե իսկապես իմ եղբորորդին ես, պատրաստի՛ր քեզ գանակոծության ու ամեն մարդու անարգանքին, քանզի ճշմարիտ ազգակցությունը ոչ թե արյունից ու մարմնից, այլ հարազատ առաքինությունից է ճանաչվում: Ապա ուղարկեց ու պանդոկապանին կանչեց և նրան ազատեց բոլոր հարկերից, այնինչ ովքեր այս մասին լսեցին, զարմացան և հասկացան նրա ասածը, թե` «Այնպիսի գործ կանեմ, որ բովանդակ Ալեքսանդրիան զարմանա», քանզի ոչ միայն վրեժխնդիր չեղավ, այլև պատժի փոխարեն նրան շնորհներ արեց:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007