Մեծ Պահքը սկսվում է Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից՝ փետրվարի 16-ից, ավարտվում՝ Սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, Ճրագալույցի պատարագով: Մեծ պահքը բաղկացած է վեց կիրակիներից, որոնք ունեն աստվածաշնչյան պատմությունների անվանումներ։ Այդ կիրակիներն ունեն հետևյալ անվանումնները՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան կիրակիններ։ 24-րդ օրը, երբ Մեծ պահքը կիսվում է, նշվում է Միջինքը։ Մեծ Պահքի 40-րդ օրը նշվում է Ծաղկազարդը, իսկ հաջորդ օրվանից սկսվում է Ավագ շաբաթը, որի բոլոր օրերը, բացի կիրակի օրվանից, կոչվում են Ավագ, իսկ կիրակի օրը՝ ապրիլի 5-ին, նշվում է Սուրբ Զատկի տոնը։


