Փետրվարի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը։
Այս օրը հիշատակն է Վարդանանց զորավարների ու 1036 մարտիրոսների։
Նրանք նահատակվել են Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատքի պահպանության համար։
Ինչպես բոլոր պատերազմներում, այնպես էլ այս պատերազմում հայ մարտիկների կողքին էր նաև Հայոց Եկեղեցին՝ Հովսեփ Կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ։
Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ։
Վարդանանց տոնը նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Այդ օրը, Սբ. Պատարագից հետո, Հայրապետական Մաղթանք է կատարվում։


