Կարևոր տեղեկություններ առաջավոևաց պահքի մասին։ Առաջավորաց պահքը Մեծ պահքը չէ, այն շաբաթապահք է և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տարվա առաջին պահքն է, որով և հիմնականում բացատրվում է նրա անունը։ Այս պահքը տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ։ Վերջին՝ 5րդ օրը Ս. Հովհան մարգարեի հիշատակության օրն է, իսկ հաջորդող շաբաթ օրը Ս. Սարգսի տոնն է։ Առաջավորաց պահքը Հայ Եկեղեցու ավանդության համաձայն՝ սահմանել է Ս. Գրիգոր Լուսավորիչը։ Խոր Վիրապից ելնելուց հետո՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը դարձի եկած Ս. Տրդատ արքային, հայոց մեծամեծներին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտվելը, պատվիրել է 5 օր ապաշխարել պահեցողությամբ։


