Խիղճը բարի ուղեկից է և դատավոր` ողջ կյանքի ընթացքում: Մարդու մեջ հրաշալի ուժ է խիղճը: Նրանից ոչ մի տեղ չես փախչի, ոչ մի տեղ չես թաքնվի: Նա ամենուր մեզ հետ է, ամեն ինչ տեսնում է, գիտի ոչ միայն մեր գործերի, այլև` մտքերի ու նպատակների մասին: Նրա համար գիշերը ցերեկվա պես է: Ահա թե Տերն ինչպիսի հրաշալի պահակ է կարգել մարդու վրա:
Խիղճը հայելի է, որի առաջ և ոչ մի արատ հնարավոր չէ ծածկել: Մեղադրող է, որ հանգիստ չի տալիս, վկա է, որին հակաճառել հնարավոր չէ, դատավոր է, որի առաջ հնարավոր չէ կանգնել: Խիղճը ըստ Հովհ. Ոսկեբերանի` մեր մեջ չլռող մեղադրող է, որին հնարավոր չէ խաբել, ոչ էլ` գայթակղել:
Որպես սրտացավ բժիշկ, խիղճը չի հոգնում բուժելուց, և թեկուզ նրան չլսեն, նա չի դադարում, այլ շարունակում է մշտապես հոգ տանել, մշտապես հիշեցնել մեղքի մասին, մեղավորին թույլ չտալով, որ մոռանա և դադարի մեղսագործելուց:


