Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Հակոբ Նալյանի «Հոգևոր զրույցներ» գիրքը` աշխատասիրությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների:
«Հոգևոր զրույցներ» ընդհանուր խորագրի ներքո ամփոփված են Հակոբ Պատրիարքի «Գանձարան ծանուցմանց» քարոզգրքից քաղված և աշխարհաբարի վերածված քսան քարոզներ, որոնք ընթերցողին պատասխաններ են տալիս ժամանակակից տարբեր մարտահրավերների վերաբերյալ:
Գևորգյան հոգևոր ճեմարանի նախաձեռնած «Սերմնացան» մատենաշարի այս առաջին հրատարակությունը նվիրված է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Ամենայն Հայոց Գևորգ Դ Մեծագործ Հայրապետի ծննդյան 200-ամյակին:
Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: