Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Sb. Gurias
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Սուրբ Գուրիասի և Սամոնասի մասին
Վարք սրբոց

Սուրբ Գուրիասի և Սամոնասի մասին

Published 1 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դիոկղետիանոս թագավորի ժամանակ Գուրիաս անունով մի մարդ Սարկիդիմիա կոչվող գյուղից, Աստծու երկյուղած և ամեն առաքինությամբ զարդարված, ուներ իր բարեպաշտությանը համաշունչ մեկին նույն գյուղից, որի անունն էր Սամոնաս: Նրանք ամեն ինչով վարժ ու հմուտ էին Աստծու պատվիրաններին և հանապազ, առանց դադարելու սերմանում էին կյանքի Բանը, Քրիստոսի հավատացյալներին զգուշացնելով կուռքերի մոլորությունից` չվախենալ և չերկնչել մահից և բռնավորների սպառնալիքից:
Այս լսեց բռնավորը, զինվորների մի դաս ուղարկեց` բերելու սուրբ վկաներին: Եւ տարան այլ բազում քրիստոնյաների հետ միասին: Եւ հրամայեց բանտ նետել և պահել զգուշությամբ, մինչև որ հանգամանորեն քննի նրանց: Այդ օրերից հետո թագավորը հրամայեց արձակել բոլորին իրենց տեղերն ու գյուղերը, իսկ սուրբ Գուրիասին և Սամոնասին չարձակեցին, այլ միայն նրանց պահեցին բանտում: Եւ նրանք շատ ուրախ եղան, լսելով շատերի մասին, որոնք այն օրերին վկայեցին ի Քրիստոս:
Այնժամ դատավորը նստեց Եդեսիա քաղաքում, հրամայեց սրբերին առաջ բերել և ասաց. «Իմացե՛ք, որ դուք պարտավոր եք անսալ ինքնակալի քաջ արանց հրամաններին և աստվածներին զոհ մատուցել և շարժվել հելլենացոց կարգով ու կրոնով` ինչպես մենք, հեռանալ սնոտի պաշտամունքից և փրկվել առաջիկա տանջանքներից, որ կրելու եք»: Սրբերն ասացին. «Այն, որ քո խավարյալ մտքին ունայնություն է թվում` ճշմարտության լույսն է, որ չես կարող նայել և նկատել, մեզ այն կյանքն է հավիտենական և կենդանություն տվող: Տանջանքներից, որ սպառնում ես, չենք երկնչում: Իսկ քեզ լսել բնավ չենք կամենում»:
Դատավորն ասում է. «Լիովին գիտեք ինքնակալի հրամանը, որ ասում է ձեզ` քրիստոնյաներիդ, կա՛մ զոհ մատուցել, կամ` մեռնել: Արդ, տանջանքից առաջ փութացեք կատարել ձեզ հրամայվածը»: Սրբերը պատասխանեցին. «Մենք ապականացու թագավորի հրամանները չենք կատարում, մանավանդ որ [նա] տարրերը աստված է համարում: Այլ շտապում ենք պահել անմահ Թագավորի պատվիրանները, որ ասում է. «Ո՛վ ուրանա ինձ մարդկանց առջև` ուրանալու եմ և Ես նրան իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 33, Ղուկ. ԺԲ. 9 (հրեշտակները): Իշխանն ասաց. «Եւ հիմա չեք ուզում կատարել մեր թագավորների կամքը»: Սրբերն ասացին` Ո՛չ: Իշխանն ասաց. «Ձեր համառության համար բազում տանջանքներ եմ պատրաստում ձեզ»: Սրբերն ասացին. «Թեկուզ տանջանքի մեջ մեռնենք առժամանակյա մահով, կհասնենք անստվեր Լույսին, հավիտենական և անվախճան կյանքին, որ խոստացավ Աստված իր սիրելիներին»:
Այնժամ բարկացած դատավորը հրամայեց նրանց բանտ նետել: Օրեր անց դարձյալ բերելով նրանց ասաց. «Իմ բազում ներողությունն ու երկայնամտությունը ձեզ հավանության չհանգեցրին, այսուհետև ձեզ վրա կտեղամ նեղություններ, կմատնեմ չարչարանքի ու տանջանքի, ինչպես արժանի եք, քերելով ձեր կողերը և մարմիններդ կիզելով հրով, ձեռքերդ կապելով և զանազան կարգի տանջանքներ տեղալով ձեր գլխին»: Սրբերն ասում են. «Գրված է` «Մի՛ վախեցեք նրանցից, որ սպանում են մարմինը, իսկ հոգին չեն կարող սպանել» (Հմմտ. Ղուկ. ԺԲ. 4-6): Արդ, չենք հավանելու ձեր խավարասեր կրոնին և մատնվելու տանջանքի անշեջ հրին, այլ մենք պետք է չարչարվենք` ինչպես մեր Տերը չարչարվեց մեզ համար, որպեսզի հաղորդակից լինենք Նրա փառքին»: Դատավորն ասաց. «Մի՛ շաղակրատեք, զոհեցեք և կգնաք ձեր տները»: Սրբերն ասացին. «Մենք ունենք տուն` անձեռագործ տաճար երկնքում, որ դու չես տեսնում»: Իսկ դատավորը, երբ տեսավ նրանց անխախտ հավատը, ասաց դահիճներին. «Կախեցեք դրանց մի ձեռքից և նրանց ոտքերից կախեցեք ծանր ու մեծամեծ քարեր»: Այդպես կախված էին օրվա երրորդ ժամից մինչև ութերորդ ժամը, և նրանց բերանից աղաչանքի խոսք չլսվեց, այլ այնպես էին համբերում, կարծես օտար մարմնով կրեցին տանջանքի ցավը: Դատավորն ասաց մեկին. «Մոտեցիր այդ թշվառականներին և հարցրու, թե արդյոք հավանեցին կատարելու ինքնակալի կամքը, թե ոչ»: Իսկ ամենագով սուրբ վկաները չկարողացան խոսքով պատասխանել, այլ ձեռքի նշանով ցույց էին տալիս, որ չեն հավանել: Ապա հրամայեց իջեցնել
և դնել խավարչտին բանտ և նրանց ոտքերը պնդել կոճղով: Եւ երեք օր հետո դարձյալ հարցրեց նրանց աստվածներին զոհ մատուցելու մասին, և մերժեցին: Ապա օգոստոս ամսից մինչև նոյեմբեր նրանց թողին այդպես: Ապա հրամայեց առաջ բերել և ասաց. «Այսուհետև կլսե՛ք մեր թագավորներին»: Սրբերն ասացին. «Ինչպես անփոփոխելի է մեր միտքը, նույնպես անփոփոխելի և անշարժ է մեր խոստովանության հավատքը առ Քրիստոս»:
Եւ հրամայեց կախել նրանց աջ ոտքից, իսկ ձախ ոտքից կախել ծանր կապար և այդպիսի դժնդակ տանջանքի մեջ թողնել հինգ օր, հետո հրամայեց հարցնել` կուզենա՞ն զոհ մատուցել: Իսկ վկաները չպատասխանեցին, բայց միայն կախաղանի վրա սկսեցին աղոթել այսպես. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, ճշմարտության Աստված և ողորմության Տեր, զորացրու մեզ, ինչպես զորացրիր երեք մանուկներին Բաբելոնի հնոցի մեջ, մեզ զորություն տուր, Տեր, դիմադրելու չարին, որ եկելհասել, պաշարում է մեզ, որպեսզի չշիջի մեր բարեպաշտության ճրագը, մեզ չհաղթահարեն տեսակ-տեսակ տանջանքները, որ սաստկացած կուտակվել են մեզ վրա: Նայի՛ր, ամենակալ Տեր, և փրկիր մեզ և արժանի արա մեռնելու քո սուրբ անվան համար»:
Եւ բռնավորը հրամայեց իջեցնել նրանց կախաղանից: Եւ ուժ չունեին գնալու, քանի որ մեռելի էին նման: Եւ հրամայեց ուսերի վրա առնել և տանել բանտ: Եւ տասնհինգերորդ ամսին` առավոտյան [դատավորը] ելնելով հրապարակ` նստեց բեմի վրա և հրամայեց առաջ բերել սրբերին: Սպասավորները ուսամբարձ բերին սրբերին նրա առջև: Դարձյալ դատավորն ասաց. «Լսեցե՛ք ինձ, որ զոհ մատուցեք աստվածներին և մի՛ զրկվեք այս արեգակի քաղցր լույսից, որպեսզի չարագործների մահով չմեռնեք: Կարձակվեք կապանքներից և կգնաք ձեր տները: Այդ ամենի հետ պարգևներ կստանաք արքունիքից: Դա կլինի` եթե կատարեք ձեզ հրամայվածը, իսկ եթե ընդդիմանաք թագավորի հրամանին, այլևս չեք տեսնի արեգակի` բոլորի թագավորի լույսը»: Սրբերն ասացին. «Երբ Աստված արարեց նախաստեղծ Ադամին ու նրա բոլոր ծնունդներին, արեգակն ստեղծելով` նրանց ծառայության տվեց, որ արևելքից մինչև արևմուտք գնալով մեզ ծառայակից է. արդ, ինչպես եք նրան թագավոր անվանում: Սակայն ինչ կարիք կա քննության, քանի որ պատրաստ ենք մեռնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար»:
Իշխանն ասաց. «Եթե կամենաք, դեռևս կշահեք թագավորի կամքը և բազում փառքի կարժանանաք»: Սրբերն ասացին. «Մեր մարմինները տանջելուց առաջ իսկ, երբ ժամանակն է մեր մշակության վարձքը ստանալու երանության մեջ` ուզում ես մեզ մոլորեցնել, ով աստվածամարտ»: Բռնավորն ասաց. «Մոտեցել է այսուհետև ձեր մահվան վճռի ժամանակը»: Այս լսելով` սրբերը գոհացան Աստծուց, իսկ դատավորը, երբ տեսավ նրանց հաստատուն միտքը և մահվան հոժարությունը, զարմացավ, ձեռքն աչքերի վրա դրած երկար ժամանակ լուռ էր: Եւ այսպես ասաց. «Երդվում եմ անմահ աստվածների փառքով, որ ես չէի ուզում ձեզ չարչարել, բայց դուք ձեր ապրելը չկամեցաք: Ես թագավորի հրամանը ոտնահարել չեմ կարող»: Եւ դահիճներին հրամայեց գիշերով հանել նրանց քաղաքից [դուրս] մի տեղ և այնտեղ գլխատել: Երբ տանում էին` սրբերը ցնծությամբ էին գնում, և երբ տեղ հասան` դարձան դեպի արևելք, ծունր իջան
և տարածելով ձեռքերը` արտասուքով ասացին. «Տեր Աստված ամենակալ, Հիսուս Քրիստոս, Աստված ճշմարիտ, որ հանուն մեզ մահ ճաշակեցիր, ընդունիր մեր հոգիները Քո աստվածության անուշահոտության մեջ և մեր ոսկորները պահիր Քո ամրածածուկ աջով, և եթե մեկը նեղվել է վշտերից ու նեղությունից կամ չար դևերից` մեզանով աղաչում եմ Քեզ, լսիր Քո երկնքի սրբությունից և ազատիր վտանգներից»: Ավարտելով աղոթքը, խոնարհեցին իրենց գլուխները, և դահիճը հանելով սուրը կտրեց սրբերի պարանոցները: Այսպես վկայեցին սրբերը նոյեմբեր ամսի տասնիննին: Եւ առավոտյան հավատացյալները Սամոնասի դուստրերի հետ, անուշ յուղերով ու խունկով պատեցին Քրիստոսի սուրբ վկաներին և տապան դրին ի փառս և ի պատիվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան, որին փառք, հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Սեպտեմբերի 1 † Կիր. Գ. կիր. զկնի Վերափոխման։ Տօն գիւտի գօտւոյ Սրբուհւոյ Աստուածածնի
Հաջորդ նյութը Avandutyan ztumy Ավանդության զտումը հավատո հանգանակի և Նոր Կտակարանի կանոնի միջոցով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
Վարք սրբոց

Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը

20 Մայիսի, 2024
Abgar tagavor
Վարք սրբոց

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

4 Դեկտեմբերի, 2023
Xevondyanc qahanayi e1484136005222
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)

12 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?