Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 31 Ուր. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ararat Bishop 35
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից
Նորություններ

Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից

Published 31 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Օրերս ԱԺ ամբիոնից օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների կողմից մեղադրանք հնչեցվեց, որ Հայ առաքելական եկեղեցին հարկեր չի վճարում: Կամ՝ վճարում է, բայց ոչ բոլոր հարկերը: Հայ առաքելական եկեղեցու հարկային պարտավորությունների թեմայով MediaHub-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի հետ:

– Ինչու՞ Հայ եկեղեցին հարկեր չի վճարում:

– Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պետական պարտադիր վճարները: Օրինակ, 2024թ. առաջին եռամսյակում հաշվարկվել և պետբյուջե են փոխանցվել 156.701.381 դրամի հարկեր և պարտադիր վճարներ։ Չի վճարում այն հարկերը, որոնցից ազատված է ՀՀ օրենսդրությամբ:

– Այդ դեպքում, ի՞նչ հարկեր է վճարում Հայ առաքելական եկեղեցին և ո՞ր հարկատեսակներից է ազատված:

– Հիմնական մասը կազմում է եկամտային հարկը: Օրինակ, այս եռամսյակում աշխատավարձի գծով եկամտային հարկը կազմել է 120.334.945 դրամ, պասիվ եկամուտների գծով՝ 3.053.716 դրամ: Եկեղեցու կողմից իրականացվող վաճառքները՝ հիմնականում մոմի և այլ կրոնական պարագանների, ինչպես նաև մատուցվող ծիսական ծառայությունները ՀՀ հարկային օրենսդրությամբ ԱԱՀ-ից ազատված գործարքներ են: Ընդ որում, այդ հարկային արտոնությունները սահմանված են ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև բոլոր կրոնական, բարեգործական, հասարակական կազմակերպությունների համար:

– Օրինակ, մոմավաճառությունից ինչու՞ չի վճարվում ԱԱՀ: Դա միայն Հայ առաքելական եկեղեցո՞ւն տրված արտոնություն է:

– Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է՝ կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը ազատված է ԱԱՀ-ից: Հասկանալի է, որ կրոնական ծիսակատարություններ կազմակերպում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին: Մոմավառությունը ծիսական-բարեպաշտական սովորույթ է: Օրինակ, եթե նկատել եք, մոմավաճառություն իրականացվում է եկեղեցիների տարածքում՝ հավատացյալների կարիքների համար: Եկեղեցին չի իրականացնում մոմի կամ այլ պարագաների վաճառք առևտրային կրպակներում կամ վաճառասրահների տաղավարներում: Մոմի, խունկի կամ այլ ծիսապաշտական պարագաների վաճառքը շահույթ չի ակնկալում: Այսինքն, այդ գործառնությունների համար կատարված ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը, հետևաբար, շահութահարկ չի գոյանում:

Մոմի և մյուս պարագաների վաճառքից ստացված եկամուտը ընդհանուր առմամբ, Մայր Աթոռի իրականացրած ծախսերի 10-15 տոկոսն է փակում: Պարզ հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչպե՞ս ենք մեր մյուս ծախսերը փակում: Փակում ենք մեր ստացած շնորհների, տրամադրված հանգանակությունների հաշվին: Ի դեպ, մոմի վաճառքի գինը չի փոխվել 2009 թվականից: Մինչդեռ 15 տարվա ընթացքում շուրջ 2.5 անգամ բարձրացել է, օրինակ, նվազագույն աշխատավարձի չափը և մոմավաճառությունից ստացված եկամուտը չի կարող ապահովել մեր ծախսերի փոքր մասն անգամ: Եթե, օրինակ, հարկային օրենսդրության մեջ փոփոխություն արվի և մոմի վաճառքից ԱԱՀ գոյանա, նշանակում է պիտի այդ չափով բարձրանա մոմի գինը՝ ի հաշիվ բնակչության: Արդյո՞ք դա քաղաքացիներին որևէ օգուտ կտա:

– Փաստորեն, Մայր Աթոռի հիմնական եկամուտները նվիրատվություններից ու հանգանակություններից են: Իսկ ֆինանսական այդպիսի հոսքերը չե՞ն կարող թափանցիկ լինել, ինչպե՞ս եք ապահովում այդ ծախսերի հաշվետվողականությունը: Դրանք հարկային մարմիններում արտացոլվու՞մ են: Օրինակ, շահութահարկի հաշվարկներում, եկամտահարկի հաշվարկներում երևու՞մ են:

– Հարկային օրենսգրքի համաձայն ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները, աշխատանքները և ծառայություններըը հարկվող եկամուտ չեն համարվում: Համապատասխանաբար, այդ անհատույց ստացված ակտիվների հաշվին կատարված ծախսերը նույնպես հարկային ծախս չեն համարվում: Այսինքն, եկեղեցու ծախսերի զգալի մասը կատարվում է ստացված նվիրատվությունների հաշվին, որոնք որպես անհատույց ստացված ակտիվ, չեն մասնակցում շահութահարկի հաշվարկներին: Ուշագրավ է, որ այսպես սահմանված է բոլոր ոչ առևտրային կազմակերպություննների համար:

– Իսկ այդ նվիրատվություններն ու դրամային շնորհների ծախսումները որևէ տեղ արտացոլվու՞մ են:

– Իհարկե արտացոլվում են: Մայր Աթոռին տրված ֆինանսական օժանդակությունները, նվիրատվությունները արտասահմանյան ֆոնդերից կամ աշխարհի տարբեր երկրներում ապրող անհատ բարերաներից են: Բոլոր հոսքերը գալիս են բանկային փոխանցումներով: Այդ գումարներով Մայր Աթոռն իրականացնում է բարեգործական ծրագրեր, գործառնական ծախսեր, կապիտալ բնույթի ծախսեր՝ եկեղեցիների վերակառուցման, պահպանման, կառուցման ծախսեր: Միայն Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնմանը եթե անդրադառնանք, ապա ծախսերը հսկայական են: Եվ եթե վստահություն չլիներ, որ մեր ծախսերը թափանցիկ և պատշաճ են կատարվում, դժվար թե էսպիսի գումարներ ստանայինք:

Չմոռանանաք, որ մեր եկեղեցիները նաև պատմամշակութային արժեքներ են և մենք իրականացնում ենք դրանց պահպանության ծախսերը՝ թեթևացնելով պետության բեռը: Այդ ծախսումներից ՀՀ պետբյուջե դրամական միջոցներ են մուտք գործում նաև անուղղակի կերպով: Օրինակ, կապիտալ շինարարության ոլորտում 2000թ-ից սկսած Մայր Աթոռը 115 միլիոն դոլարին համարժեք դրամի գումար է ծախսել: Դա հսկայական հոսք է երկրի տնտեսության մեջ: Ակնհայտ է, որ նշված ծրագրերի շրաջանակներում բացվում են լրացուցիչ աշխատատեղեր և վճարված աշխատավարձից շինարարական կազմակերպությունները գանձում և եկամտային հարկի տեսքով պետական բյուջե են վճարում էական գումարներ: Դա անուղղակի ձևով նպաստում է նաև տնտեսական աճին:

Բացի այդ, որքան օգտակարություն են բերում մեր երկրի զբոսաշրջայի՛ն բիզնեսին մեր կողմից պահպանվող պատմամշակութային կոթողները, որքան զբոսաշրջիկներ են այցելում Գեղարդավանք, Խոր Վիրապի վանք, Մայր Տաճար և այլ հարյուրավոր սրբավայրեր: Հարկ է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին կատարում է թե նշված ընթացիկ պահպանման, թե կապիտալ բնույթի ծախսերը ինքնուրույն՝ առանց ՀՀ պետբյուջեից այդ նպատակի համար որևէ գումար ստանալու:

Կարևոր է նշել նաև, որ հայտարարված դրամահավաքների հաշվին եկեղեցին իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Բարեգործական ծրագրերի մասով մեկ օրինակ բերենք. միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Կառավարությունը կոչ արեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրին և այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետարանում հաշվեհամար բացվեց, Մայր Աթոռը 2 միլիոն 300 000 դոլարին համարժեք գումարներ փոխանցեց իր հավաքագրած գումարներից: Եվս 3 միլիոն դոլարի համարժեք դրամ, 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո՝ առ այսօր, ծախսվել է արցախահայության կարիքների համար՝ թե Արցախի շրջափակման ժամանակ, թե բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ կատարված ծախսը 5 միլիոն 300 0000 դոլար գումար է կազմել:

Առհասարակ, Մայր Աթոռին նվիարբերված բոլոր գումարները նպատակային գումարներ են, դրանց վերաբերյալ բոլոր հաշվետվությունները պարբերական կարգով ներկայացվում ենք նվիրատուներին: Հատկապես, մեծ գումարների նվիրատվությունները և դրամաշնորհները փաստում են Հայ եկեղեցու նկտամամբ վստահության մասին: Եթե դրանք նպատակային չծախսվեին, որևէ դրամ անգամ չարաշահվեր, հավատացեք, մեկ անգամ գումար նվիրողը կամ դրամաշնորհ տրամադրողը երկրորդ կամ երրորդ անգամ դա չէր անի, և այդ անվստահությունը շատ արագ կտարածվեր ու կարտահայտվեր նաև մյուս նվիրատուների կամ հիմնադրամների վարքագծում:

– Ձեր ներկայացրած տեղեկանքում 2.351.897 դրամ պետբյուջե է մուծվել՝ որպես գույքահարկ փոխադրամիջոցների համար: Գիտենք, որ Մայր Աթոռը մեծ ծավալի անշարժ գույք ունի՝ ոչ միայն պատմամշակութային նշանակության եկեղեցիներ, այլև նորակառույցներ, ինչպես նաև դրանց սպասարկող այլ շինություններ, տարածքներ, հողամասեր այլն: Դրանց համար և՞ս անշարժ գույքի հարկ չի վճարվում:

– Գույքահարկի մասով նույնպես օրենսդրությունը հստակ սահմանումներ ունի. գույքահարկ է նախատեսվում անշարժ գույքի նկատմամբ և փոխադրամիջոցների նկատմամբ։ Փոխադրամիջոցների գույքահարկ եկեղեցին ամբողջությամբ վճարում է, բոլոր հաշվետվությունները պատշաճ ներկայացված են: Անշարժ գույքի մասով ՀՀ հարկային օրենսգրքի 230 հոդվածի 7-րդ կետի համաձայն Անշարժ գույքի հարկից ազատված են՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունները, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված կրոնական, պաշտամունքային շինությունները:

Իսկ 8-րդ կետը սահմանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շինությունները, կառույցները, դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը ունեն անշարժ գույքի հարկային արտոնություն:

Այնպես որ, Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները՝ ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան:

Teghekanq harkeri

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունիսի 1 † Շբ. ԴՁ. Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի Վիրապէն
Հաջորդ նյութը Narek bishop 967 Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի դատապարտության խոսքը մայիսի 28-ի ամոթալի դեպքերի առիթով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?