Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 28 Եշ. ԲՁ.Սրբոյն Երեմիայի մարգարէին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 27 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 26 Գշ. ԱՁ. Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 25 Բշ. ԴԿ. Թ օր Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 24 † Կիր. ԴՁ. Բ կիր. զկնի Վերափոխման
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
babelas 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Վարք սրբոց > Չորս Սուրբ վկա զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքոսի և Բասիլիոսի մասին
Վարք սրբոց

Չորս Սուրբ վկա զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքոսի և Բասիլիոսի մասին

Published 24 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սուրբ եպիսկոպոս Թեոպոմպիսի և Թեովն կախարդի վկայությունից հետո այս չորս զինվորները` Բասիոսը, Եւսեբիոսը, Եւտիքոսը և Բասիլիոսը միասին եկան թագավորի առջև, քանդեցին իրենց մեջքի գոտիները, դրին նրա ոտքերի մոտ, բարձրաձայն աղաղակելով ասացին. «Քրիստոնյա ենք»: Նրանք առաջնորդներ և արքունի դռան պատվականներ էին, ավելի մեծ պատիվ ունեին, քան իրենց զինվորակիցները: Իսկ երբ թագավորը տեսավ, շատ բարկացավ և ասաց նրանց. «Իսկապես քրիստոնյա՞ եք, ինչպես ասացիք»: Այնժամ նրան ասացին. «Քրիստոնյա ենք»: Եւ թագավորն ասաց նրանց. «Ձեզ ի՞նչն ստիպեց այդ ասելու ինձ»: Պատասխանեցին միաբերան և ասացին. «Բավական է, որ մեր մանկությունից մինչև այսօր հանցանք գործեցինք, այսուհետև ուզում ենք ապաշխարել մեր առաջին հանցանքների համար և խոստովանում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին` Թագավորին, որ կա և կմնա հավիտյան, որ Իր բազում ողորմությամբ մեզ քավիչ կլինի»: Այս խոսքի վրա թագավորն առավել ևս բարկացավ, բայց մտածեց իր բարկությունը մեղմել, քանի որ նրանց շատ էր սիրում և սկսեց ասել նրանց ծածկաբար. «Ին՞չ քրիստոնյա եք, որ բերանով ու շրթունքներով խոստովանում եք, թե քրիստոնյա եք, և ձեր սրտերը, խառնվել են ձեր ունեցվածքին: Արդ, եթե ճշմարիտ քրիստոնյա եք դուք, ինձ տվեք այն ամենը` ինչ ունեք, որ դրանք բաշխեմ ձեր ընկերներին»: Սա ասում էր, որպեսզի փորձեր նրանց միտքը, թերևս պահեն և չտան նրան իրենց ունեցվածքը: Երանելի Բասոսը գնաց և բերեց մոտ քսան լիտր ոսկի, դրեց նրա ոտքերի տակ և ասաց. «Իմ ամբողջ ունեցվածքը տալիս եմ քեզ»: Նրա նման երանելի Եւսեբիոսը, տեսնելով Բասոսի հոժարությունը, ինքը ևս եկավ, բերեց քառասուն լիտր ոսկի: Ցանկալի այր Եւտիքոսը եկավ, բերեց վաթսուն լիտր ոսկի և ասաց. «Սա ոչինչ է Աստծու համար»: Այս ասաց թագավորի առջև: Իսկ Քրիստոսի երանելի ծառա Բասիլիոսը ոգևորվեց բազում զորությամբ, եկավ, բերեց ոսկի յոթանասուն լիտր և ասաց. «Այս ամենը զոհաբերեցինք Աստծու սիրու համար, ոսկին, արծաթը և պատվական հանդերձները անարգ կհամարենք»,- և թագավորին ասացին. «Այս ամենը ոչինչ է և ոչինչ է համարված. եթե բոլորը շահենք, ի՞նչ օգուտ է մեզ, ինչպես գրված է. «Եթե ամբողջ աշխարհը շահենք և մեր անձերը կորցնենք ինչ շահ է» (Մարկ. Ը. 36): Եւ դարձյալ ասում է. «Ի՞նչ կտաս քո անձի փոխարեն» (Մարկ. Ը. 37): Եւ` «Լավ է ընկնել Աստծու ձեռքը և ոչ մարդկանց ձեռքը» (Սիրաք Բ. 22),- որովհետև մենք չենք կարող մոռանալ մեր հայր և ուսուցիչ սուրբ եպիսկոպոս Թեոպոմպիոսի նեղությունները, որ քսաներեք օր եղավ մեր տանը, ո՛չ կերավ, ո՛չ ըմպեց և ո՛չ սով զգաց, այլ համարձակությամբ և բազում զորությամբ սքանչելիքներ էր անում: Որովհետև
այն գիշեր տեսանք մեծ լույս, որ լուսավորեց նրան և ամբողջ տունը, և տունը հիմքից շարժվեց: Մենք չենք կարող մոռանալ մեր ճշմարիտ հովվին, որով գտանք ճշմարտության ճանապարհը, իսկ այն, որ դու ասում ես` Զոհ մատուցեցեք աստվածներին, որոնք ո՛չ տեսնում, են ո՛չ լսում և ո՛չ խոսում և չեն կարող բարի կամ չար բան անել. քանի որ երեք ամիս եղան իմ տանը և բոլորովին նշան չտեսանք և ոչ զորություն, թաղված էին մոխրի մեջ, և երբ տեսնում էինք փոշին` նրանց երեսներից մաքրում էինք, իսկ իրենք անկարող էին վերացնել, որովհետև չէին կարող գնալ, նրանց գրկած տանում էին մեհյանի քուրմերը և այսպես խաբում էին մարդկանցից շատերին և քարոզում էին, թե սրանք են աստվածները: Իմացի՛ր սա, ո՛վ թագավոր, դրանք իրենք կորսված են և կորցնում են շատերին: Բայց դու ճանաչիր ճշմարիտ Աստծուն, որ կա և մնում է հավիտյան: Իսկ մեզ վրա իշխանություն ունես` ինչ ուզում ես` արա՛, պատրաստ ենք շահել մեր օգուտը հանուն մեր Աստծու»:
Թագավորը, այս լսելով, հրամայեց բանտ նետել նրանց, և այնտեղ մնացին յոթ օր, այնտեղ գալիս էին նրանց փեսաները և քույրերը, աղաչում նրանց, քաջալերում և ասում. «Եղբայրնե՛ր, դիմացեք և համբերեցեք բոլոր փորձություններին, որովհետև մեր Փրկիչն ասաց. «Փնտրեցեք, և կտրվի ձեզ» (Մատթ. Է. 7, Ղուկ. ԺԱ. 9): Քանի որ չկա ավելի հզոր, քան Տերը, որ մեր օգնականն է: Այս ևս հիշեցեք, եղբայրնե՛ր, որ այս աշխարհիս բարիքները ընդունայն և անցավոր են, այժմ պարտավոր ենք ձգտել, մինչև հասնենք հավիտենական կյանքի անապականության: Քանի որ այս աշխարհիս հանգիստը ժամանակավոր է, իսկ հուսացյալ աշխարհի կյանքը` հավիտենական»: Այսպիսի խոսքերով քաջալերում էին նրանց իրենց ազգականները:
Ութերորդ օրը թագավորը հրամայեց նրանց տանել իր ապարանքը, կանչեց նրանց, և թագավորն ընկավ նրանց ոտքերը, ասաց. «Լսեցե՛ք ինձ, որդյակնե՛րս, ինքներդ գիտեք ինձ և իմ թագավորությունը: Իսպառ չեմ բարկացել ձեզ վրա. դուք ևս խնայեցեք ձեզ, որ չարաչար չմեռնեք, որովհետև ամեն մարդու մահը հասած է. մեկը պատվով, իսկ մյուսը անարգությամբ է վախճանվում: Դուք մի՛ նայեք Թեոպոմպեոս եպիսկոպոսի մահվանը, որովհետև կախարդ էր և ինքը խնդրեց անարգության մահը»: Այս խոսքերը լսելով` ազատները չխռովեցին և չխաբվեցին նրա ասածով, այլ միասին ավարտեցին. «Քրիստոնյա ենք, և դու չես կարող խաբել մեզ, քանի որ Աստծու շնորհն է մեզ վրա իջել»: Երբ թագավորն այս լսեց և չկարողացավ նրանց համոզել` հրամայեց վերստին նրանց բերել իր առջև: Եւ երբ բերին Բասոսին, թագավորն ասաց նրան. «Ինչո՞ւ զոհ չես մատուցում իմ աստվածներին»: Սուրբ Բասոսը պատասխանեց. «Չեմ զոհում»: Թագավորը բարկացավ և հրամայեց նրա ձեռքերը ետևը կապել, [կապել] նրա ոտքերը և նրան ի ցույց դրեց իր բարեկամներին, ապա հրամայեց կտրել նրա ձեռքերը կացնով: Այդպես անդամ առ անդամ կտրատեցին նրան` մինչև հոգին ավանդեց Քրիստոսի երանելի նահատակ Բասոսը և իր վկայությունը կատարեց բարի խոստովանությամբ ի Քրիստոս Հիսուս, Տեր մեր, որին փառք հավիտյանս:
Սրանից հետո շտապ առաջ բերին Եւսեբիոսին: Թագավորն ասաց. «Եւսեբիո՛ս, դու խնայիր
քեզ և զոհ մատուցիր աստվածներին, որ չարաչար չմեռնես»: Երանելի Եւսեբիոսը բարձր ձայնով պատասխանեց. «Չլինի, որ ես թողնեմ իմ Տիրոջը, որ սիրեց ինձ և իմ սիրելի բարեկամին, որ [ինձնից] առաջ նահատակվեց և խորհրդակից եղավ իմ բարիքին»: Թագավորն ասաց. «Ոչ ոք քո բարեկամը չէ, և ոչ ոք չի կարող քեզ փրկել իմ ձեռքից»: Երանելին ասաց նրան. «Պապանձվի՛ր և մի՛ կրկնիր քո խոսքը»: Բարկացավ դատավորը և հրամայեց կախել նրան գլխիվայր` երկու ոտքից և նրա ամեն ոտքը կապել մի սյան: Այդպես պրկված` չարչարանքով իր վկայությունը ավարտեց խաղաղությամբ:
Նրա նահատակվելուց հետո [դատավորը] հրամայեց բերել երրորդին, և նրա առաջ կանգնեց Եւտիքոսը, և թագավորն ասաց նրան. «Գիտե՞ս, ովքեր լսում և կատարում են իմ կամքը` պարգևներ եմ շնորհում նրանց, իսկ ովքեր հակառակ են իմ խոսքերին` հանում եմ այս կյանքից: Արդ, ընտրիր դու քեզ` պարգևներ կամ մահ»: Պատասխանեց Եւտիքոսը և ասաց. «Քո պարգևները քեզ լինեն ի կորուստ. մարդկային պատիվը ժամանակավոր է, աստվածային զորությունն է անվախճան պատիվը: Քանի որ երևացող հույսը` հույս չէ, իսկ քո պատիվն ու հույսը կորուստ է մեզ»: Երբ երանելին այս ասաց ատյանում` [դատավորը] հրամայեց մեխ խփել նրա ծնոտին, և այդպես երեք մասի բաժանվեց նրա մարմինը, և իր վկայությունը կատարեց խաղաղությամբ:
Այնուհետև հրամայեց առաջ բերել չորրորդին, որի անունը Բասիլիոս էր և պատվական ու երևելի էր նրա պալատում: Եւ թագավորն ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, լսիր իմ խոսքը, որ ասում եմ` և կավելանա քո պատիվը, և կփառավորեմ քեզ բոլորից շատ, որ իմ պալատում են: Թող ոչ ոք չխաբի քեզ սնոտի խոսքերով, հիշի՛ր, որ բարի ցանկություն ունեմ քո մասին. քեզ իշխան կկարգեմ բոլոր զորքերիս, որ ամեն ոք լսելով երանի տա քեզ, և դու կատարես բոլոր արքունական հրամանները, որովհետև չունեմ ոչ մեկը իմ պալատում` քեզնից առավել, և բոլորից ավելի քեզ եմ սիրում: Լսիր, ինչ որ ասացի քեզ, և կհաշտվի Ապողոն մեծ աստվածը քեզ հետ և կփրկի քեզ այդ կորստից:
Իսկ երանելի և մեծատոհմ Բասիլիոսն ասաց. «Ո՛վ դու անզգա և անմիտ, ի՞նչ ես խոսում, ո՛չ դու, և ո՛չ քո Ապողոնը չեք կարող ապրեցնել իրեն և քեզ, որ հույս ես դրել նրա վրա: Որովհետև ինքը այրվելու է: Եւ ամենքը, որ հավատան նրան` կայրվեն նրա հետ»: Այս լսելով թագավորը խիստ բարկացավ, հրամայեց սուր բերել, պատռեց նրա որովայնը և ասաց նրան. «Որովհետև իմ սերը սուտ համարեցիր, քեզ կպատռեմ իբրև ամբարիշտի»: Պատասխանեց երանելին և ասաց հոգին ավանդելուց առաջ. «Այսօր պահեցիր ինձ, և չօտարացա պատվական մահից, որով նախ մեռան սուրբ եղբայրներն իմ»: Այս ասաց այն վայելուչը և բարեզարմը, ննջեց խաղաղությամբ: Սա ևս կատարեց իր վկայությունը: Եւ [չորս] զինվորները միասին թաղվեցին: Այսպես նահատակվեցին բարի խոստովանությամբ ի Քրիստոս, որ արաց ամսի ութն էր, պսակվեցն ի Քրիստոս Հիսուս Տեր մեր, որին փառք հավիտյանս. ամեն:
Աղբյուր` ՎԱՐՔ ՍՐԲՈՑ, Աբդա – Գրիգոր Աստվածաբան, Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2009

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Pahq utic Պահոց եւ ուտիքի օրերի պատճառները
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 25 † Կիր. Բ. կիր. զկնի Վերափոխման

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Hogehangist
Կարևոր է արդյոք հոգեհանգիստը կամ ննջեցյալների համար աղոթքը
Քրիստոնեական
Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Hripsimyanc kuyser
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

27 Մայիսի, 2024
Վարք սրբոց

Ս. Եղիա մարգարեի (9-րդ դար ն. Ք.)` երկինք համբարձման պատմությունը

20 Մայիսի, 2024
Abgar tagavor
Վարք սրբոց

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ

4 Դեկտեմբերի, 2023
Xevondyanc qahanayi e1484136005222
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)

12 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?