Սեպտեմբերի 8-ին Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ, շուրջ 100-ամյա դադարից հետո կվերաօծվի և իր դռները հավատավոր զավակների առաջ կբացի Արուճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Արագածոտնի թեմը հրավիրում է ամենքիդ ներկա գտնվելու օծման հանդիսությանը ու մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի՝ սկիզբը ժամը 10:30-ին:
Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի միասնական Աղոթք Հայաստանի և Արցախի համար: