Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
hayr mer
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ
Քրիստոնեական

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ

Published 11 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

(Մեկնություն ըստ Գրիգոր Տաթևացու)
Մատթեոս 6: 9-13
Այս աղոթքը շատ պատվական ու գովելի է երեք պատճառով.

Առաջին – որովհետև Քրիստոսի կողմից է սահմանված: Եվ եթե աղոթքները, որ մարդիկ են սահմանել, պետք է սովորել ու աղոթել, ապա որքա՞ն առավել պետք է սովորել այն աղոթքը, որն Աստված Իր բերանով ուսուցանեց:

Երկրորդ – որովհետև կարճ է ու գեղեցիկ, և ոչ ոք չի կարող չսովորել՝ պատճառ բերելով երկարությունը:

Երրորդ – որովհետև անհրաժեշտ է ու բարեբեր, քանի որ այն ամենը ինչ պետք է մեզ թե՜ հոգևոր և թե՜ մարմնավոր, այս աղոթքով խնդրված է լինում:
Այս աղոթքը բաղկացած է տասը խոսքից:
Առաջին խոսքը – Հայր մեր, որ երկնքում ես. Աստծուն Հայր կոչելը մեծագույն պարգևն է մարդու համար: Քրիստոնյաների համար Աստված Հայր է, որովհետև մենք կերպարանակից եղանք Աստծու Միածին Որդու պատկերին: Իսկ Հայր մեր է ասվում, և ոչ թե Հայր իմ, որպեսզի երևա բոլոր քրիստոնյաների միությունը: Եվ ընդհանրական աղոթքն ավելի լսելի է:

Երկրորդ խոսքը – Թող Սուրբ լինի անունը Քո. սա նշանակում է, թող Քո անվան սրբարար զորությունը մեզ վրա էլ լինի, որպեսզի մեզ սրբի բոլոր մեղքերից: Քրիստոնյա ենք կոչվում և հավատով սուրբ ենք, մեր գործերով էլ մեզ սուրբ արա:

Երրորդ խոսքը – Թող Քո արքայությունը գա. Աստծու արքայությունն ենք խնդրում, որպեսզի մեզ փրկի խավարի իշխանությունից և Ինքը թագավորի մեր սրտում, ոչ թե մեղքը:

Չորրորդ խոսքը – Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է. երկնքում հրեշտակները և երկնային բոլոր զորությունները Աստծու կամքն են կատարում, իսկ մարդը հաճախ իր ինքնիշխան կամքով հեռանում է Աստծուց և մեղքերի մեջ ընկնում: Այս խոսքով խնդրում ենք, որ մարդիկ էլ Աստծու կամքը կատարեն: Աստծու կամքը մեղավորների դարձն է և հոգիների փրկությունը՝ մեղքի ու չարիքի բռնությունից:

Հինգերորդ խոսքը – Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր. քանի դեռ մարմնի մեջ ենք՝ կարիք ունենք կերակրի, որը պահում է մարմնի կենդանությունը, որով հասկացվում է հարկավոր պետքերը՝ կերակուր, ըմպելիք, հագուստ: Մեր՝ այսինքն անհրաժեշտ և ոչ ավելին, մեր արդար վաստակը և ոչ օտարինը, ոչ անիրավմամբ ձեռք բերվածը: Այսօրվանն ենք խնդրում, իսկ վաղը իրենը կհոգա:

Վեցերորդ խոսքը – Ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ. այս խոսքից իմացվում է, որ երμ մենք ներում ենք մարդուն, թողություն ենք ստանում Աստծուց: Այս խոսքը մի ուրիշ խոր իմաստ ունի. բոլոր բարի գործերը մենք Աստծուց ենք սովորում, իսկ այստեղ Նա Ինքն է մեզանից սովորում
մարդասիրությունը: Եթե մենք չենք ներում, անիծում ենք մեզ, թե՝ ինչպես ես ուրիշներին չներեցի, դու էլ ինձ մի ներիր: Եվ ոխը սրտում պահելով՝ հեռանում ենք Աստծուց:

Յոթերորդ խոսքը – Մի տար փորձության. խոնարհություն է սովորեցնում. հանդուգն կեպով փորձության չգնալ, ինչպես նաև Աստծու օգնությունն ենք խնդրում նեղությունների և դժվարությունների մեջ:

Ութերորդ խոսքը – Այլ փրկիր մեզ չարից. այսինքն ամեն մի չարից, նախ՝ սատանայից, երկրորդ՝ չար մարդկանցից, որոնք սատանայի արբանյակներն են, երրորդ՝ աշխարհի մեղավոր ցանկություններից, որովհետև դրանք թշնամություն են Աստծու նկատմամբ, չորրորդ՝ չար մեղքերից, դժոխքից, չար մահից և մեր հոգու հավիտենական տանջանքից:

Իններորդ խոսքը – Քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս. այսինքն, երբ Նրանն է արքայությունը, ապա մենք մեղքից չենք վախենում, երբ Նրանն է զորությունը, ոչ ոք չի կարող հաղթել մեզ: Աստված ոչ միայն ազատում է մեզ բոլոր չարերից, այլև՝ հավիտենապես փառավորում:

Տասներորդ խոսքը – Ամեն. հաստատում է բոլոր խնդրվածները. ինչ որ խնդրեցինք, ճշմարիտ է, թող լինի:
Տերունական աղոթքը յոթ խնդրանք է պարունակում. երեքը՝ հոգևոր, չորսը՝ մարմնավոր: Չորս խնդրանքներն այստեղ և այժմ են կատարվում, իսկ երեքը հանդերձյալ կյանքում պիտի կատարվեն: Եվ որովհետև հոգին ավելի պատվական է, քան մարմինը, ապա նախ հոգևորն ենք խնդրում. Սուրբ անունը, արքայությունը և Աստծու կամքի կատարումը, իսկ հետո խնդրում ենք մարմնավորը. հանպազօրյա հացը, թողությունը և մեղքերի փորձություններից ու չար պատուհասներից ազատելը: Եվ այս յոթ կարգի խնդրանքներից ավելին պետք չէ խնդրել, որովհետև μովանդակում են բոլոր խնդրանքները, որ օգուտ են հոգուն և մարմնին:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 11 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայրապետական կրթաթոշակին արժանացած ուսանողներին
Հաջորդ նյութը 11 8 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ԵՊԲՀ ուսանողների և զինվորների հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?