Մայիսի 9-ին` ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնակցությամբ հոգևոր դասի կկատարվի Խաղաղության աղոթք Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի խաղաղության և ապահովության համար:
Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Խաղաղության աղոթքին: