Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hayr Isahak
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Պատասխան բոլոր նրանց, ովքեր հիրավի՜ քաղցն ու ծարավն ունեն արդարության
Նորություններ

Պատասխան բոլոր նրանց, ովքեր հիրավի՜ քաղցն ու ծարավն ունեն արդարության

Published 17 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Մեր հայրերը, որ եկեղեցի եւ ազգ բառերի մեջ խտրություն չէին դնում, որ աշխարհի ծայրերից Սուրբ Էջմիածին ուխտի էին գալիս, նվերներ էին ուղարկում, նրանից կտրված լինելը մահու չափ դառն էին համարում իրենց համար՝ անշուշտ մեզանից պակաս համայնական զգացում, ազգային ինքնաճանաչություն չունեին: Նոքա գիտեին, որ նույն հոգեւոր ավազանի մեջ մկրտված լինելը, Սուրբ Էջմիածնից ընդունած սրբալույս մյուռոնի դրոշմը ճակատի վրա կրելը՝ հայության ամենապարզ նշանն է, ամենակարեւոր պայմանը» (Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան):

 Վերջերս լրատվական դաշտն անօրինակ աշխույժ է: Փորձ է արվում տպավորություն առաջ բերելու, թե վերոհիշյալը պայմանավորված է Մայր Աթոռին առնչվող մի շարք (հատկապես վերջին շրջանի) իրադարձությունների հետ : Եվ որոշներ էլ հեզաճեմ փութում են ողջունելու և ի լույս արտամղելու սեփական հոգու կիրքն ու չարաթույնը, մոռանալով, որ` քննադատել, նախ՝ հոգեպես տառապել է նշանակում և որ մի ժողովուրդ` մի ընտանիք ենք: (Գ. Նժդեհ) Այդուհանդերձ ամեն տեսակի խարդավանքների ու «աշխարհային չարի» սիրահարներին ստիպված եմ փոխանցելու խորը հիասթափություն, քանի որ «միակ հոդակապը» (ով կարդում է, թող հասկանա), որը կոչված է և իրավունք ունի՜ ծագեցնելու Արեգակի հարանորոգ լույսը համայնի վրա, հավասարապես բարձրաձայնելու և գերազանցապես շաղկապելու ազգի ու ազգայինի մտահոգություններն ու տագնապները, նմանօրինակ սադրանքներից ուղղակիորեն դուրս է: Հենց միայն այն պատճառով, որ տակավին կակուղ կերակրով սնվողները պետք է նախ սովորեն պինդ կերակրի փորձառությանը (բացառություններ կան ամենուր, իսկ օրինաչափությունները կոչված են նա՜և երաշխավորաբար խնայելու համար ա՜յն ժամանակը, որը երբեմն-երբեմն անհեռատես ու անտնտես չարաշահվում է): Եկեղեցական (և ոչ միայն…) իրականությանն առնչվող որևէ ոք ազնվաբար կարող է հաստատել, որ սա այսօրինակ առաջին փորձառությունը չէ. վստահ եմ, որ ո՜չ էլ վերջին փորձությունն իր տեսակի մեջ, որովհետև ազգայինի ու եկեղեցականի մեջ խտրություն դնել, նշանակում է ոչ այլ ինչ, եթե ոչ` բռնել ինքնամերժումի, ինքնաոչնչացման ճանապարհը: Եվ այս հարթության վրա, մեղմ ասած`այնքան էլ էական չէ, թե ինչպիսի պատճառաբանությամբ: Վախ կա, որ մահ արժե Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը, Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն: (Պ. Սևակ)

 Ամեն առիթից օգտվելու սովորությունն ունեն կամ պակաս քաղաքակրթված` կիրթ ճաշակից զուրկ անձինք, կամ` թեթևաբարոները, և կամ թշնամական վերաբերմունքի հետևորդները: Այդուհանդերձ անթաքույցանելի տպավորությունն ունեմ, որ խոսքն առավելաբար առիթից օգտվելու մասին է կամ այլ խոսքով` «պատեհ առիթի» մասին : Ի տարբերություն վատատեսների և հուսաբեկյալների, ես խորապես համոզված եմ, որ բոլոր թերություններով ու թերացումներով հանդերձ, մեր ժողովուրդն աշխարհի ամենալավ ժողովուրդն է: Ինձ համար սա անբեկանելի իրողություն է և ճշմարտություն: Եվ սա անկախ նրանից, թե ո՜ր բնագավառում ինչպիսի բացթողումներ ու անհամաձայնություններ կան. անկախ նրանից, թե մեր հանրության մեջ ով, ինչպես և ինչքանով է պատկերացնում յուր կենսագործունեությունը: Անկախ այն բանից, որ ոմանք սկզբունքորեն հակառակ են Եկեղեցուն և անգամ Քրիստոնեական սուրբ վարդապետությանը: Անկախ, որ մեկը-մյուսն իր սեփական-անձնական շահն է փնտրում … Ինձ համար սկզբունքորեն և մեծապես կարևորվում է մեկ այլ հանգամանք: Մի՞թե մենք կարող ենք այդ աստիճան նվաղ ու նվազ, այդ աստիճան անհեռատես և որակապես այդքան ճղճիմ գտնվել: Էլ ինչպիսի՞ որակում տալ մի դեպքում, երբ մեր ներսում, որևէ հարթության մեջ գուցեթե անհամաձայնություն կա, կամ բանավեճ ի խնդիր ճշմարտության, իսկ մենք ո՜չ միայն չենք օգնում, այլև առիթը որակում ենք նպատակահարմար և անհարկի ուրախանում. Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված. – Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր – Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր – Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…(Ե. Չարենց)

Հեղինակ՝ Հայր Իսահակ Պողոսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 17 Շբ. Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի՝ ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Օգոստոսի 18 † Կիր. ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ  ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?