Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Ապրիլի 25 Ուր. ԳԿ. Զ օր Ս. Զատկի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Ապրիլի 24 Եշ. ԳՁ. Ե օր Ս. Զատկի։ Յիշատակ սրբոց նահատակաց մերոց, որք կատարեցան յընթացս Հայոց Ցեղասպանութեանն վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Ապրիլի 23 Դշ. ԲԿ.Դ օր Ս. Զատկի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Ապրիլի 22 Գշ. ԲՁ. Գ օր Ս. Զատկի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
timthumb
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հարցազրույցներ

Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Published 12 Ապրիլի, 2023
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Իրավունքի» զրուցակիցն է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը:

-Վեհափառ Տեր, գաղտնիք չէ, որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեր հայրենիքում կարելի է գնահատել, եթե ոչ օրհասական, ապա խիստ մտահոգիչ եւ անկայուն։ Ինչպե՞ս եք տեսնում Նաիրի աշխարհի հետագա ճակատագիրը, իրավիճակից դուրս բերման ինչպիսի՞ ելքեր կան, ի՞նչ պետք է անել այդ նվիրական նպատակին հասնելու համար։

– Արդարև, մեր Հայրենիքն այսօր հայտնվել է ծանր ու դժվարին կացության մեջ․ անվտանգային խնդիրներ, հասարակության բևեռացում, նոր պատերազմի սպառնալիք, ՀՀ և Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններ։ Այս մարտահրավերները խիստ մտահոգիչ են։ Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է, դիվանագիտական հմուտ ու փորձառու գործունեությունը, տնտեսության զարգացումը, որին զուգահեռ ազգային ամուր միասնությամբ և ներուժի համախմբմամբ, ինչպես և նվիրագործված արժեհամակարգի վրա հաստատված ամուր հասարակությամբ ի զորու կլինենք Հայաստանն ու Արցախը դուրս բերել ստեղծված ծանր կացությունից։ Աստծո, մեր նախնյաց և ապագա սերունդների առջև պատասխանատու ենք այս սրբազան հողի համար։ Հայրենիքն է խարիսխը մեր բոլոր համազգային իղձերի կենսագործման, հայի ինքնության պահպանման ու մեր ժողովրդի հարատևության։

-Վեհափառ Տեր, ինչպե՞ս կգնահատեք Հայ Առաքելական Եկեղեցու, որպես համայն հայության հոգեւոր կենտրոնի եւ առաջնորդության դերը։ Ինչպիսի՞ն են ՀԱԵ՝ քույր Եկեղեցիների եւ կրոնական այլ կազմակերպությունների փոխհարաբերությունները, որն՞ է մեր դերը միջեկեղեցական, միջկրոնական ասպարեզում։

– Հայոց Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավանդած առաքելությամբ սպասավորություն է բերում մեր ժողովրդի զավակների հոգիների փրկության համար։ Հոգեփրկչական առաքելությունից զատ պետականության բացակայության ժամանակ Եկեղեցին հայ ժողովրդի կյանքում ստանձնել է ժողովրդի քաղաքական առաջնորդության պատասխանատվությունը, դարձել կերտողը հայրենիքի անկախության վերականգնման տեսլականի, նաև իրականացրել ազգապահպան առաքելություն, որն այսօր շարունակում է սփյուռքում: Անվիճարկելի է, ազգը կարող է հարատևել՝ կրողը լինելով դարերով կերտված արժեհամակարգի։ Այդ առումով ազգային ինքնության ձևավորման գործում մեծապես կարևոր և հրամայական է հայեցի կրթությունը, քրիստոնեական դաստիարակությունը։ Եկեղեցին շարունակելու է տերունավանդ իր առաքելությունը՝ նպաստ բերելով ինչպես ազգային ոգու և գիտակցության ամրապնդմանը, այնպես և մեր դպրության ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։

Միջեկեղեցական ասպարեզում քույր Եկեղեցիների հետ հարաբերությունները ջերմ են և գործակցային՝ խարսխված եղբայրական ոգու, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Մեր Եկեղեցին մշտապես մասնակցում է տարբեր միջեկեղեցական ժողովների, միջոցառումների, նաև իր ներդրումը բերում միջեկեղեցական աստվածաբանական երկխոսություններին։ Հայոց Եկեղեցին հյուրընկալում է համաժողովներ՝ ուղղված տարբեր կրոնների հետևորդների միջև հանդուրժողականության ու համակեցության մթնոլորտի ձևավորմանը։ Մեր գահակալության ընթացքում Մայր Աթոռում տարբեր առիթներով հյուրընկալել ենք Եկեղեցիների հովվապետերի, կրոնապետերի, բազմիցս պաշտոնական այցերով եղել ենք զանազան հոգևոր կենտրոններում։

Հայոց Եկեղեցին իր ուրույն տեղն ունի աշխարհի միջեկեղեցական և միջկրոնական խճապատկերում։ Այս ամենին նպաստում է մեր Եկեղեցու՝ տարբեր մշակութային և էթնիկ միջավայրերում գործունեության հարուստ պատմական փորձառությունը և ժողովրդի աշխարհասփյուռ լինելու հանգամանքը, որոնք շահեկան օրինակներ են ապահովում մերօրյա փոթորկահույզ աշխարհին՝ կրոնների և ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության, հարգանքի և հանդուրժողականության։

-Արցախի հիմնահարցի ազնիվ եւ արդար կարգավորման մեջ ի՞նչ դեր եւ նշանակություն ունեն ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի հանրապետության կրոնական համայնքները եւ նրանց առաջնորդների փոխգործակցությունը։

-Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ շրջանից Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր պետի միջնորդությամբ տեղի են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումներ, որոնց նպատակն էր նպաստել հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, բացառել հակամարտությանը կրոնական երանգավորում տալու փորձերն ու շահարկումները։ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների միջնորդությամբ դրանք շարունակվեցին նաև հրադադարից հետո՝ շուրջ 20 հանդիպումների օրակարգում ընդգրկելով հակամարտությունը խաղաղ գործընթացներով կարգավորելու, փխրուն խաղաղությունը հաստատուն դարձնելու և այլազան խնդիրներ, ինչպես օրինակ՝ դիպուկահարների ետ քաշման, գերիների և զոհվածների մարմինների վերադարձի, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցեր։ Հանդիպումները կազմակերպվում էին հիմնականում Մոսկվայում, մեկական հանդիպում կազմակերպվեց Բաքվում և Երևանում։

Վերջին պատերազմից հետո, անշուշտ, իրավիճակը փոխեց նաև այս հարթակում։ Տարածաշրջանի կրոնական առաջնորդների եռակողմ վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2021 թվականին, որի ընթացքում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից հնչեցին ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը հար և նման գաղափարներ։

Այսուհանդերձ, հոգևոր առաջնորդների հանդիպումների այս ձևաչափը կարևոր հարթակ է՝ արծարծելու առկա հիմնահարցերը կրոնական, հոգևոր արժեքների դիտանկյունից։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Աղբյուր՝ iravunk.com

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Shurishkan avetaran 245 Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը բերվելու է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի. հայտարարություն
Հաջորդ նյութը Garegin B Avinyan Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի փոխքաղաքապետին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025
Garegin B Katoghikos 34
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման առիթով

29 Սեպտեմբերի, 2024
Garegin B Katoghikos 91
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Մյուռոնօրհնության արարողության առիթով

28 Սեպտեմբերի, 2024
Garegin Erkrord Katoghikos 351
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առիթով

7 Ապրիլի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?