Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչ է Ձեռնադրությունը (հարց և պատասխան)
Քրիստոնեական

Ի՞նչ է Ձեռնադրությունը (հարց և պատասխան)

Published 9 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ի՞նչ է Ձեռնադրությունը։
– Ավետարանը քարոզելու և խորհուրդները կատարելու համար հատուկ պատրաստություն ստացած անձանց՝ այդ աստվածային պաշտոնին նվիրվելու խորհուրդն է, որ կատարվում է շատ ազդեցիկ արարողությամբ։ Ձեռնադրության փոխարեն ասվում է նաև Կարգ քահանայության կամ Խորհուրդ կարգի, որովհետև Եկեղեցում քահանայության աստիճանն է, որ իրավունք է տալիս ընծայվածին՝ կատարելու խորհուրդները։

Ի՞նչ պայմաններ ենանհրաժեշտ Ձեռնադրության համար։

– Այն անձինք, ովքեր կամենում են ձեռնադրվել և աստվածային ծառայության նվիրվել, պետք է.
ա. չափահաս լինեն, ինչպես նաև մարմնական, մտավոր և հոգեկան անթերի վիճակ ունենան.
բ. կոչմանը համապատասխանող մտավոր և հոգևոր պատրաստվածություն ունենան.
դ. հարմար և արժանավոր լինեն աստվածային պաշտոնին.
ե. անձնական կամ ներքին վկայություն ունենան իրենց արժանավորության մասին, ինչպես նաև՝ վկայություն Եկեղեցու (ժողովրդի) կողմից։

 Ո՞վ է կատարում Ձեռնադրությունը։

 – Ձեռնադրությունը կատարում է եպիսկոպոսը։ Իսկ նվիրագործվում է այն օծումով։ Կարո՞ղ ես ամփոփ կերպով ասել՝ ինչպե՞ս է կատարվում Ձեռնադրության արարողությունը մեր Եկեղեցում։
ա. Եպիսկոպոսը հրապարակային քննությամբ ստուգում է ընծայյալի արժանավորությունը՝ վերոհիշյալ հինգ կետերի համաձայն։
բ. Մասնավոր քննության է ենթարկում ընծայյալի հավատքի և դավանանքի ուղղափառությունը։
գ. Աղոթքներ, ընթերցվածներ Սուրբ Գրքից և շարականներ։
դ. Ձեռնադրություն և քահանայական զգեստավորում։
ե. 0ծում, որով և նվիրագործվում է Ձեռնադրությունը, և ձեռնադրվածը կոչվում է տեր (այսինչ) քահանա։

Մեր Եկեղեցում քահանայական աստիճանից բարձր և ցածր ի՞նչ աստիճաններ կան։

– Քահանայությունից վար վեց աստիճան կա, իսկ նրանից վեր՝ երեք։
Վարի վեցը կոչվում են փոքր աստիճաններ։ Դրանք են.
ա. դռնապանություն,
բ. ընթերցողություն,
գ. երդմնեցուցչություն,
դ. ջահընկալություն,
ե. կիսասարկավագություն,
զ. սարկավագություն։
Վերի երեք աստիճաններն են.
է. քահանայություն,
ը. եպիսկոպոսություն,
թ. կաթողիկոսություն։

Բոլորը միասին՝ ինն աստիճան։ Այժմ մեր Եկեղեցում գործնականապես կա՞ն փոքր աստիճանները։

– Այո՜, Ձեռնադրության մաշտոցի մեջ դրանք կան, և քահանայության կոչվողը Ձեռնադրությամբ ստանում է վեց աստիճանները, հետո՝ քահանայականը։
Բայց մեր Եկեղեցու գործնական կյանքում փոքր աստիճաններից առաջին չորսը կոչվում են դպրություն։ Դպիրները՝ ձեռնադրված լինեն, թե ոչ, շապիկ են հագնում, կիսասարկավագի պաշտոն կատարում, երգում շարականներ և մասնավորապես՝ Սուրբ Պատարագի երգերը։ Ընդհանրապես, դպիրները ձեռնադրված են լինում և մեծ եկեղեցիներում ունենում են իրենց հատուկ կազմակերպությունը՝ դպրաց դաս անունով։
Եկեղեցում կան նաև ժամկոչներ և լուսարարներ, որոնք չունեն փոքր աստիճաններից և ոչ մեկը նրանք աշխատողներ են։
Կան նաև (անշուշտ, ոչ հաճախ) ուրարակիրներ՝ կիսասարկավագների և ավագ սարկավագների փոխարեն, որոնք սպասավորության են կոչվում միայն եպիսկոպոսի հրամանով և կատարում են սարկավագության պաշտոն, բացի վերաբերումից։
Կիսասարկավագությունը գործնականում չկա, իսկ սարկավագությունն ընդհանրապես մեծ եկեղեցիներում կամ վանքերում պահված է մնում իբրև կուսակրոն քահանայության հանգրվան։

Ի՞նչ է կղերիկոսությունը։

– Կղերիկոս կամ կղեր նշանակում է ժառանգավոր, այսինքն՝ այն անձը, ով աստիճանաբար ժառանգում է Եկեղեցու փոքր աստիճանները և պատրաստվում։ Կղերիկոս կոչման տակ այժմ հասկացվում են փոքր աստիճան ունեցողները։ Ձեռնադրության մաշտոցի սկզբում կա կղերիկոսության մի հատուկ արարողություն։ Այդ արարողությամբ ընծայյալին տրվում է ավելածվի կամ սաղմոսերգվի պաշտոն։

Ի՞նչ է վարդապետությունը։

– Վարդապետությունը մեր Եկեղեցում Ձեռնադրությամբ տրվող աստիճան է այն կուսակրոն քահանաներին, որոնք իսկապես ուսյալ և հմուտ են աստվածաբանական կրթության մեջ, որովհետև նրանց պաշտոնն է քարոզել, մեկնել Սուրբ Գիրքը, բացատրել Եկեղեցու ուղղափառ դավանանքը և ուսուցանել։ Վարդապետ բառը նշանակում է ուսուցիչ և հնուց ի վեր գործածվել է հոգևոր իմաստով, այսինքն՝ վարդապետը հոգևոր կյանքի ուսուցիչն է։

Ո՞վ կարող է տալ վարդապետության աստիճան։

– Այն եպիսկոպոսները, ովքեր արդեն ստացել են այդ աստիճանը։ Հնում ոչ բոլոր եպիսկոպոսներն ունեին վարդապետական աստիճան, ուստի միայն վարդապետ-եպիսկոպոսը կարող էր վարդապետության աստիճան տալ։ Սրան հակառակ, ծայրագույն վարդապետը, որ եպիսկոպոսության աստիճան չունի, կարող է վարդապետության աստիճան տալ։ Իսկ այն եպիսկոպոսները, ովքեր վարդապետական աստիճան չունեն, եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո ստանում են։

Քանի՞ աստիճան է վարդապետությունը։

– Տասնչորս աստիճան, որի առաջին չորսը մասնավոր վարդապետի աստիճաններ են, իսկ մնացած մասը՝ մեծ կամ ծայրագույն վարդապետի։ Վարդապետական աստիճանի խորհրդանշանն է օձագլուխ կամ խաչաձև գավազանը։
Բուն վարդապետները ծայրագույններն են, որոնք մեծ հեղինակություն կամ իշխանություն էին վայելում Եկեղեցում։

Ի՞նչ է եպիսկոպոսությունը։

– Եպիսկոպոսություն նշանակում է տեսչություն։ Եպիսկոպոսն իր թեմի կամ վիճակի հոգևոր տեսուչն է. նա հսկում և կազմակերպում է իր վիճակի հոգևոր կյանքը, պայծառացնում Եկեղեցիները, բարեկարգում ծիսական և պաշտամունքային կյանքը։ Եպիսկոպոսի պարտքն ու պաշտոնն է նաև իր տեսչության ներքո գտնվող Եկեղեցիների համար պաշտոնյաներ պատրաստելը և նրանց ձեռնադրելը։

Ո՞վ է կաթողիկոսը։

– Կաթողիկոսը Հայաստանյայց Եկեղեցու ընդհանուր և գերագույն պետն է։ Կոչվում է նաև քահանայապետ, եպիսկոպոսապետ։ Կաթողիկոսն է ձեռնադրում եպիսկոպոսներին և օրհնում սրբալույս մեռոնը։ Կաթողիկոսն է լուծում և վճռում Եկեղեցուն և ամուսնությանը վերաբերող ամեն տեսակի դժվարին խնդիրները, բացառիկ կարգադրություններ և տնօրինություններ անում Եկեղեցու պետքերի և հանգամանքների համեմատ։

Ի՞նչ է կուսակրոնությունը։

– Կուսակրոն են այն եկեղեցականները, ովքեր չեն ամուսնանում և բնակվում են վանքում։ Կուսակրոն քահանաները կոչվում են աբեղա։
Կարող են ամուսնանալ փոքր աստիճան ունեցողները և քահանաները, իսկ նրանք, ովքեր նվիրվում են վանական կյանքին, չեն ամուսնանում։ Կուսակրոն են վանական սարկավագները, վարդապետները, եպիսկոպոսները և կաթողիկոսները։

Ինչո՞ւ նրանք չեն ամուսնանում։

– Որպեսզի աշխարհիկ հոգսերից ազատ լինեն և իրենց ամբողջ ժամանակը, ուժը և ուշադրությունը նվիրեն իրենց հոգևոր գործին։

Չէ՞ որ կային ամուսնացած առաքյալներ, և մեր Եկեղեցում նույնիսկ կաթողիկոսներ՝ սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչև մեծն Սահակ, ամուսնացած էին։

– Այո՜, բայց միաժամանակ կային նաև չամուսնացած առաքյալներ և եկեղեցականներ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և նրա որդին՝ Վրթանեսը, ամուսնացած էին, բայց կուսակրոն էր նրա Արիստակես որդին, որ հաջորդեց նրան։ Սակայն ամուսնանալու սովորությունը քահանայությունից վեր աստիճանների մեջ հետո հետզհետե վերացավ։
Պողոս առաքյալը թե՜ եկեղեցականներին և թե՜ աշխարհականներին ազատ է թողնում իրենց կենցաղի ընտրության մեջ։

Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե գայթակղություններից զերծ մնալու համար բոլոր եկեղեցականներն ամուսնանան։

– Պետք է իմանալ,  որ հայ եկեղեցականների մեծագույն մասը՝ քահանաները, ամուսնացած են, և քչերն են կուսակրոն։ Դարձյալ, ամուսնությունը դեռ բացարձակ երաշխիք չէ՝ գայթակղություններից և փորձություններից զերծ մնալու համար, որովհետև ամուրիությունը չէ գայթումների պատճառը, այլ միջավայրը և նկարագիրը։ Հետևաբար, ավելի տրամաբանական և ավելի բարոյագիտական է եկեղեցական դառնալ փափագողներին ազատ թողնել՝ իրենց անձնական գիտակցությամբ ընտրելու իրենց կենցաղը։
Եվ որովհետև Եկեղեցու մեջ բարձր աստիճանները վերապահված են կուսակրոններին, այս խտրականությունը վերացնելու համար պետք է հիմք ընդունել ոչ թե թեկնածուների ամուսնացած կամ ամուրի լինելը, այլ արժանիքները՝ մտավոր և հոգեկան պատրաստվածությունը, եկեղեցական պաշտոնին հարմար լինելը, նկարագիրը։

Ինչպիսի՞ն պետք է լինի հոգևորականների նկարագիրը։

– Հոգևորականը պետք է լինի իսկապես բարի, հավատքի և ծառայության մարդ, որովհետև միայն մտավոր պատրաստությունը բավական չէ՝ նվիրական պաշտոնը ստանձնելու համար։ Քահանայից մինչև կաթողիկոս՝ բոլորը, ըստ իրենց աստիճանի ու դիրքի, ծառայելու կոչում ունեն և իրենց ծառայությունը պետք է անեն բարի սրտով, անկեղծ հավատքով և բոլորանվեր հոգով, որպեսզի հավատացյալներին առաջնորդեն քրիստոնեական կյանքի մեջ, Եկեղեցին լինի ներշնչման մշտալույս կենտրոն, որտեղ տիրի եղբայրասիրությունը, ազատությունը, և որտեղ մխիթարվեն դժբախտների և տրտմածների հոգիները։ Որքան նվիրական է եկեղեցականի պաշտոնը, այնքան ծանր է նրա պատասխանատվությունը, այնպես որ, եթե նա չունի բարություն, հավատք և նվիրված հոգի, չի կարող կատարել իր պարտքն ու պաշտոնը։

Հատված ՝«Քրիստոնեական հանրամատչելի գիտելիքներ բոլորի համար» գրքից:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Surb sargisy joghovrdakan bana Սուրբ Սարգսի կերպարը` ժողովրդական բանահյուսության ու մշակույթի մեջ
Հաջորդ նյութը Surb Sargis ton Սուրբ Սարգսի տոն. ձևի և բովանդակության խզվածքը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Dzernadrutyun 8
Նորություններ

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

4 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?