Մի օր մի մարդ եկավ Ուսուցչի մոտ և խնդրեց նրան սովորեցնել, թե ինչպես հաջողության հասնել կյանքում: Իմաստունը ստիպեց նրան մտնել ջրով լի տակառի մեջ և ամբողջությամբ սուզվել։
Իմաստունն ամբողջ ուժով բռնեց երիտասարդի գլուխը, որ չկարողանա բարձրանալ։ Վերջապես նա մեծ ջանքեր գործադրելով ոտքի կանգնեց՝ հաղթահարելով դիմադրությունը և շունչ քաշեց.
-Ի՞նչ էիր ցանկանում, երբ հաղթահարեցիր իմ դիմադրությունը, — հարցրեց իմաստունը:
— Շնչել, — պատասխանեց ուսանողը:
— Էլ ի՞նչ:
— Ոչ մի ուրիշ բան.
— Սա է իսկական ցանկության ուժը: Դու կարող ես այսչափ ձգտել հաջողության և հասնել դրան:
Աղբյուր՝ ter-hambardzum.net


