Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի կապակցությամբ, ի մասնավորի նշեց. «Վեհափառ Տե՛ր, մենք բոլորս երախտապարտ ենք ձեզ, որ քաջությամբ շարունակում եք դիմագրավել առկա դժվարություններին ու մարտահրավերներին և ճանապարհներ որոնում դրանք հաղթահարելու համար։ Աղոթում ենք, որ Ձերդ Սրբության սիրո և միասնականության կոչերը լսելի դառնան մեր ժողովրդի զավակներին՝ առանց խտրության, որովհետև այդ կոչերին անսալը և դրանք կյանքի վերածելը պիտի լինի մեր ժողովրդի փրկության ու հաղթանակի ճանապարհը։
Վեհափառ Տե՛ր, բոլորս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայրերը և մեր հավատացյալ ժողովուրդը խոնարհվում ենք Ձեր առջև, համբուրում Ձեր օծյալ աջը և մեր հավատարմություն ու որդիական սերն ենք հայտնում Ձեզ։ Շարունակում ենք աղոթել Ձեզ հետ և զորակից ենք Ձեզ Ձեր բոլոր ծրագրերի, երազների իրականացման ճանապարհին, որովհետև դրանց իրականացումը պիտի լինի ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հաղթանակը, այլև՝ մեր հայրենիքի և համայն ժողովրդի»։
Սուրբ Պատրագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ներկա եկեղեցականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության, բազմամյա գահակալության, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 12 01.10 5](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/01.10-5.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 13 02.10 5](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/02.10-5.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 14 03.10 5](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/03.10-5.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 15 04.10 5](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/04.10-5.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 16 05.10 5](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/05.10-5.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 17 06.10 3](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/06.10-3.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 18 07.10 2](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/07.10-2.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 19 08.10 2](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/08.10-2.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 20 09.10 2](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/09.10-2.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 21 10.10 1](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/10.10-1.jpg)
![Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) 22 11.10 1](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/11/11.10-1.jpg)