Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16.09
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը
Նորություններ

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը

Published 6 Հոկտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը։
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամն ու օրհնությունը։
Նորին Սրբության խոսքում մասնավորապես ասված էր․ «Աստծո բարեխնամ կամոք տասը տարի առաջ Մայր Աթոռում հիմնադրվեց մատենադարան՝ մեր Եկեղեցու արժանավոր զավակներ մեծահարգ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ նվիրատվությամբ։
Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Սուրբ Էջմիածնի և ազգիս մեծանուն բարերարների անունով կոչված այս կարևոր հաստատությունն այսօր հանդիսանում է հայ տպագիր ժառանգության պահպանման և դպրության ու գիտական մտքի զարգացումը խթանող կաճառ։
…Առաքելական մեր Եկեղեցին, որի ծոցում սկզբնավորվել է հայկական դպրությունը, մշտապես հոգացել է մեր գրական ժառանգության պահպանման ու հարստացման համար։ Մեր վանքերում ու եկեղեցիներում շարունակ ընդօրինակվել են ձեռագրերը, կատարվել թարգմանություններ, ծնունդ առել ոչ միայն սուրբգրական, աստվածաբանական, այլև գիտական ուսումնասիրություններ ու գեղարվեստական գործեր՝ համոզումով, որ գիրքը, գիտությունն ու լուսավորությունը երաշխիքներն են զարգացման ու առաջընթացի։ Հայ գրական ժառանգությունը փորձություններով լի մեր պատմության մեջ մեր ժողովրդի համար եղել է նաև հայ քրիստոնեական հոգու կենսունակության ավիշ և ինքնության պահպանման զրահ ու հենարան։
…Մեր ժողովրդի կյանքում գրատպության ասպարեզում վճռորոշ եղավ 1771 թվականը, երբ երջանկահիշատակ Սիմեոն Ա Երևանցի Կաթողիկոսի ջանքերով հաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը։ Հայրենիքում հիմնված առաջին տպարանը կարևոր առաքելություն ստանձնեց հայ գրատպության բնագավառում, որով հետագայում Հայաստանում ծավալվեց ու զարգացավ գրատպությունը և գրադարանների ստեղծումը։ Այս առումով բնորոշ է նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի կառուցումը և տասնամյա գործունեությունը՝ որպես լավագույն վկայություն, որ մեր Եկեղեցին շարունակելու է նպաստ բերել մեր դարավոր գրական ժառանգության պահպանմանը և մեր ժողովրդի գիտամշակութային կյանքի առաջընթացին»։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10-ամյակի առիթով իրենց շնորհավորանքները փոխանցեցին նաև ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժամունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Մեսսրոպ Մաշտոցի անվան Մատեդարանի գիտական գծով փոխտնօրեն, բ․գ․դ Կարեն Մաթևոսյանը, ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն, բ․գ․դ Աննա Չուլյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ․գ․դ, պրոֆեսոր Վարդան Դևրիկյանը, Հայաստանի գրադարանների ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Նազարյանը և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական կենտրոնի ղեկավար, հ․գ․դ Կամո Վարդանյանը։
ՀՀ Ազգային գրադարանը հիմնադրման 10-ամյակի առիթով «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին պարգևատրեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով, իսկ Խ․ Աբովյանի անավան հայկական պետական մանկավարժական համալսարանը մատենադարանին վերադարձրեց մինչև 1922 թ․ Մայր Աթոռին պատկանած և տարբեր թվականներին հրատարակված 100 անուն գրքեր։ ՀՀ ԳԱԱ գիտական գրադարանն իր հերթին Մայր Աթոռի մատենադարանին ընծայեց «Հայ գիրքը Թուրքիայում» երկը։
Ապա «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի սրահներում զուգահեռաբար տեղի ունեցան «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» գիտաժողովի բանախոսությունները։ Կազմակերպվեցին նաև թեմային առնչվող քննարկումներ և ամփոփումներ։

01.09 1 02.09 1 03.09 1 04.09 1 05.09 1 06.09 1 07.09 1 08.09 09.09 1 10.09 1 11.09 1 12.09 1 13.09 1 14.09 15.09 16.09

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 07.10 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի վճռաբեկ դատարանի պատվիրակությանը (նկարներ)
Հաջորդ նյութը 16 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ 92-րդ համագումարի մասնակիցներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?