Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի 10-ամյակի առիթով հյուրընկալեց կենտրոնի բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին: «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը գործում է Երևանում Մայր Աթոռի հովանու ներքո:
Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ տնօրեն Նունե Գեղամյանն անդրադարձ կատարեց կենտրոնի 10-ամյա գործունեությանն ու ձեռքբերումներին: Տիկին Գեղամյանն ընդգծեց նաև, որ կենտրոնն այսօր արդյունավետորեն համագործակցում է տարբեր պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:
Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին, կարևորեց կենտրոնի առաքելությունը և ընդգծեց, որ այն նաև լավագույն հնարավորությունն է ընձեռում հայորդիներին առավել հաղորդ դառնալու Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր արժեքներին։ Այս առիթով Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ կենտրոնի սաները, հաղորդակցվելով սուրբ հայրերի ժառանգությանը, իրենց բարի պտուղները կբերեն ի նպաստ հայոց աշխարհի շենացման ու զորացման:
Հանդիպմանը Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին իրենց նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքի, ինչպես նաև վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաներին ըստ ամենայնի աջակցելու համար:
Խոսելով կենտրոնի ստեղծման պատմության մասին՝ Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց բարերարներին, որոնց հոգածությամբ կյանքի է կոչվել և իր առաքելությունն է շարունակում իրականացնել «Նագգաշյան մանուկների տուն»-ը։
Անդրադարձ կատարվեց նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքի կազմակերպման ուղիներին:
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 12 01.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/01.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 13 02.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/02.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 14 03.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/03.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 15 04.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/04.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 16 05.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/05.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 17 06.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/06.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 18 07.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/07.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 19 09.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/09.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 20 10.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/10.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 21 11.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/11.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 22 12.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/12.09.jpg)
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին 23 13.09](http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2022/10/13.09.jpg)