Օգոստոսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Դաքքայի (Բանգլադեշ) Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ Արմեն Արսլանյանին։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց տիար Արսլանյանին՝ գոհունակությամբ անդրադառնալով վերջինիս՝ Դաքքայի հայկական եկեղեցու պահպանմանն ու կենսագործունեությանն ուղղված ջանքերին։
Ամենայն Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց ազնիվ հայորդուն Հայ Եկեղեցու առաքելության իրականացման գործում բերած աջակցության համար, ինչի շնորհիվ եկեղեցական կյանքը պայծառանում և առաջընթաց է ապրում։