Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարանի տեսչի պաշտոնից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ․ Ադամ քահանա Մովսիսյանը ծառայության է նշանակվել Իրաքի Հայոց թեմում։