Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
15.15.15
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը

Published 14 Մարտի, 2022
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ
Մարտի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ տիար Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:
Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց ներկաներին, ապա միասնական Տերունական աղոթքից հետո «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
(Երևան, 13 մարտի, 2022 թ.)
Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,
մեծարգո վարչապետ,
մեծարգո նախագահ Ազգային ժողովի և հարգելի ներկաներ,
Այսօր մասնակից ենք հայրենական կյանքի կարևոր իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, որի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ, պարոն նախագահ, և մեր ողջ ժողովրդին։
Երեսուն տարիներ առաջ մեր ժողովուրդը հերոսական պայքարով վերակերտեց իր անկախ պետականությունը՝ անցնելով մաքառումների և փորձությունների դժվարին ուղիով։ Այդ տարիների ընթացքում մեր պետականության կայացման ճանապարհին երկրի առաջնորդությունը հանձն առան չորս նախագահներ։ Այսօր Դուք եք ստանձնում այդ պատասխանատու պաշտոնը, որ խորհրդանիշն է հայոց անկախ պետականության։
Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, և հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին:
Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում ու Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը, և ապագան անորոշություններ է պարունակում։
Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամարտություններով, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով։ Ներկայիս ծանրագույն մարտահրավերների պայմաններում հրամայական են ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, ազգային միասնականության վերականգնումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, որով կարելի կլինի հաղթահարել առկա խնդիրները, զորացնել մեր պետականությունը, հետամուտ լինել անվտանգային հարցերի լուծմանը, համախմբել համազգային ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի։
Ցավով ենք անդրադառնում, որ երկփեղկված է մեր ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով և ներքին խնդիրներով։ Սփյուռքի համայնքների ու ավանդական կազմակերպությունների զորացումը նույնպես պետք է լինի հայրենի պետության առաջնահերթությունը։
Որպես պետության գլուխ՝ Հանրապետության նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինելը երկրում արդարության ու օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը, որով, պարոն նախագահ, պիտի նպաստեք մեր ժողովրդի ու հայրենիքի վերքերի ամոքմանը, պետության առաջընթացին և ապահով գալիքի կերտմանը։ Մաղթում ենք, որ Աստծո և ժողովրդի առջև կատարած Ձեր երդումը մշտապես ուժի և զորության, անմնացորդ նվիրումի աղբյուր լինի՝ արդյունավորելու պատասխանատու և դժվարին Ձեր առաքելությունը։
Հայոց Եկեղեցին, ինչպես բոլոր ժամանակներում իր կոչմանը և ծառայությանը հավատարիմ, այսօր ևս շարունակելու է հայրենի պետության հետ գործակցությունը Սահմանադրության ոգուն համահունչ՝ հանուն մեր անկախ պետականության և մեր ժողովրդի խաղաղ ու բարօր, համերաշխ ու միաբան կյանքի՝ միշտ ուսուցանելով առաքյալի հորդորը. «Նույն բանը խորհեցեք, նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ» (Փիլիպ. 2.2):
Պատմության հոլովույթներում ազգային մեր միաբանությունը և հայրենաշեն ձեռքբերումները խարսխվել են ամենատարբեր փորձությունների դիմակայած մեր նվիրական արժեքների վրա։ Մեր ազգային արժեհամակարգը այսօր էլ պետք է սրբությամբ պահպանվի, իբրև գրավական մեր ինքնության և գոյության, և դիտարկվի ամուր հիմը, մեր ժողովրդի զավակների կրթության ու դաստիարակության։
Չափազանց մեծ է այն գինը, որը մենք վճարել ենք անկախ պետականության վերակերտման ճանապարհին։ Հայրապետական Մեր հորդորն ենք ուղղում համայն մեր ժողովրդին՝ ապրենք և առաջնորդվենք գիտակցությամբ, որ հայրենիքը Աստծո պարգևն է մեր ազգին, և յուրաքանչյուրս կոչված ենք ամեն հանձնառություն ստանձնելու, ջանք և եռանդ չխնայելու՝ հանուն մեր երկրի հզորության և պայծառության։ Հավատով նորոգվենք և մեր կյանքը շաղախենք հայրենյաց անսակարկ սիրով և բարեպաշտ ընթացքով։ Ինչպես սաղմոսերգուն է ասում, մեր աստվածահաճո արարումներով «մեծարենք Տիրոջը, բարձրացնենք Նրա անունը միասին» (Սաղմ. 33.4) և հույսով ու լավատեսությամբ զորացած՝ համատեղ գործենք հանուն մեր լուսավոր գալիքի։
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ անվտանգ ու արժանապատիվ կյանքի նոր հորիզոններ բացի մեր ժողովրդի առջև՝ խաղաղության մեջ պահելով աշխարհը համայն, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը և համբերատարության ու տոկունության մեջ զորացնելով հավատավոր մեր բոլոր զավակներին:
Թող Երկնավոր Տիրոջ շնորհը, սերն ու ողորմությունը լինեն ամենքիս և ողջ մարդկության հետ, այսօր և հավիտյանս. ամեն:
Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը ghkh 2022 Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հաջորդ նյութը Havat u huys 2021 Տ. Հովսեփ ավագ քահանա Հակոբյան. Հավատի ու հույսի պսակը (Քարոզների ընտրանի) PDF

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?