Նոյեմբերի 25-ին հայրապետական այցով Մոսկվա ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում հանդիպում ունեցավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ, որի ընթացքում քննարկվեցին արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետևանքների և առկա մարտահրավերների հետ առնչվող մի շարք հարցեր։
Նորին Սրբությունը բարերարներին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ծրագրերը, ինչպես նաև մասնավոր անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգությանը։