Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arshak eps. 745
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > «Նիկոլ Փաշինյանի հոգևոր առողջության համար պետք է անխափան աղոթել». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
Հարցազրույցներ

«Նիկոլ Փաշինյանի հոգևոր առողջության համար պետք է անխափան աղոթել». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Published: 16 Հունիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հակառակ Մայր Աթոռից հնչող զսպվածության կոչերի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավի շրջանակներում քննադատության սլաքները պարբերաբար ուղղել Հայ Առաքելական եկեղեցուն ու եկեղեցականներին:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նման կեցվածքի պատճառները շատ են ու տարբեր, բայց 168.am-ի հետ զրույցում նա առանձնացրեց միայն մեկը՝ «հոգեբանականը». «Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին իսկ օրից ուղղակի մատնված է անճարության, որը իր մեջ ստեղծել է չափազանց դեպրեսիվ հոգեվիճակ:

 Մտածում եմ, որ վարչապետի պաշտոնակատարը մեծ դիլեմայի առջև է, մի կողմից՝ սեփական անձի մասին գերչափազանցված պատկերացումներ և մեսսիական առաքելության հիվանդագին ինքնավերագրումներ, իսկ մյուս կողմից՝ պոզիտիվ արդյունքներ ստեղծելու անկարողություն և, ըստ էության, համատարած ձախողումների պատկերներ:

 Ակնհայտ է, որ այս երկու իրողությունները համադրելու անկարողությունը վարչապետի պաշտոնակատարի մեջ հանգեցրել է հոգեբանական լուրջ և խորը ճգնաժամի: Ապրելու իմաստը չկորցնելու և ինքնասպանությունից խույս տալու համար Փաշինյանին ուղղակի օդի պես անհրաժեշտ են մեղավորներ, որոնց ուսերին նա կկարողանա բեռնել իր ձախողումների պատասխանատվությունը: Երևում է նաև, որ այս հակումը Փաշինյանի մեջ այնքան է խորացել, որ կարելի է ձևակերպել մոտավորապես հետևյալ կերպ. «բոլորը, բոլորն են մեղավոր, բայց ոչ երբեք՝ ես»:

 Մեղավորների ու պատասխանատուների փնտրտուքի ճանապարհին Փաշինյանը կառչում է քիչ թե շատ հայտնի որևէ հաստատության կամ անձի, և զարմանալի կլիներ, որ այդ մեղավորների ցանկի առաջին շարքում նրա կողմից ներկայացված չլինեին եկեղեցին և եկեղեցականները»:

 Հարցին, թե որն է ելքը՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը, իհարկե, կմնար սոսկ մասնավոր անձի ներքին անհամերաշխության մի պատմություն, որպիսիք շատ են հանդիպում հոգևորականներին իրենց ծառայության ընթացքում: Այս դեպքերում մենք փորձում ենք աղոթքի, հոգևոր խնամքի միջոցով աջակցել և մխիթարություն բերել նման անձանց, ինչպես պատվիրել է Տերը, հրավեր կարդալով. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11․28):

 Վարչապետի պաշտոնակատարի պարագային խնդիրն առավել բարդանում է, քանի որ նա զբաղեցնում է բարձրագույն պետական պաշտոն, տիրապետում է ազդեցության կարևորագույն լծակների և ունի հանրային լուրջ ազդեցություն: Հետևաբար, Փաշինյանի անհատական, ներքին անհամերաշխությունը շղթայական ռեակցիայով առավել լայն ու հանրային ընդգրկում է ստանում: Այսպիսով անհատի մասնավոր դեպրեսիան վերածվում է զանգվածային, հանրային դեպրեսիայի: Այսինքն այն, ինչ ունենք այսօր՝ հասարակական տարբեր խմբերի միջև սուր դիմակայություն, խորացող անջրպետներ և հանրային անհամերաշխություն»:

 «Ուրեմն, հենց Նիկոլ Փաշինյանի հոգևոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել ու գործել, որ նա հեռանա իշխանությունից և հնարավոր առանձնության մեջ հաղթահարի իր ներքին ողբերգությունը և հոգեբանական, ես կասեի՝ հոգևոր ճգնաժամը: Եվ ամենակարևորը՝ դա պետք է անել ի սեր մեր երկրի և մեր ժողովրդի կյանքում համերաշխության վերականգնման: Հետևաբար՝ հունիսի 20-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, որպեսզի առիթ ստեղծվի հանգստանալու թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ բազմատանջ մեր երկրին ու ժողովրդին»,- եզրափակեց հոգևորականը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tatev eps 235 Եկեղեցուն և եկեղեցականին թիրախավորելով` Փաշինյանը դարձյալ փորձում է ձայներ ստանալ աղանդավորական և հակաեկեղեցական զանգվածի կողմից. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Հաջորդ նյութը Arshak eps 742 «3 տարի է Հայաստանի հողը տնքում է անհամերաշխությունից». Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Cavakcakan Xpti ekegheci
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հովվապետին

12 Դեկտեմբերի, 2016
Vazgen eps.
Հարցազրույցներ

Եկեղեցիների վերադարձման փաթեթ կներկայացվի Վրաստանին

19 Նոյեմբերի, 2014
xach masunq
Նորություններ

Տերունական խաչի մասունքը Խաչվերացի տոնին դուրս բերվեց Մայրավանքից. օրհնվեց աշխարհի չորս ծագերը

17 Սեպտեմբերի, 2017
petakan akademia
Նորություններ

Համերգ Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

18 Ապրիլի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?